Մակունցը փոփոխություն է մտցրել որոշ թատրոնների վարձակալության գների մեջ

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով կրճատվել են նախկին նախարար Արմեն Ամիրյանի 2017 թվականի մայիսի 2-ի հրամանով սահմանված ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող որոշ դահլիճների վարձա­կալության գումարների չափերը:

2018 թվականի հունիսի 25-ի N 334-Ա հրամանի համաձայն՝ կատարվել է դահլիճների վարձակալության գումարների չափի ակնհայտ փոփոխություն: Մշակույթի նախարարության մամուլի պատասխանատու Անի Սմբատյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կատարված փոփոխությունները միայն որոշ թատրոնների գների նվազմանն են վերաբերում:

Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրեն­ներին ինչպես մշակութային, այնպես էլ կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս եւ ոչ ավել գումարով:

Դահլիճները հավելվածում սահմանված գներից ցածր եւ բարձր գումարով կարող են տրամադրվել միայն ՀՀ մշակույթի նախարարի համաձայնությամբ: Ստորեւ ներկայացնում ենք մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թատրոնների սահմանված վարձակալության գումարների չփոփոխված գները.

1. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1միլիոն 500 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1 միլիոն 200 հազար դրամ:

2. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 700 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 500 հազար դրամ:

3. Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված  ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:

4. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 400 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ:

5. Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ մեծ դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 300 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ  եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 200 հազար դրամ:

- Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 110 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 70 հազար դրամ:

6. Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 100 հազար դրամ:

8. Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն մեծ դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին  եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:

9. Երեւանի խամաճիկների պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 50 հազար դրամ:

Այժմ ներկայացնում ենք այն թատրոնների ցանկը, որոնց դահլիճների վարձակալման գների հետ կապով փոփոխություններ են եղել: Նշենք, որ ակնհայտ փոփոխություն է կատարվել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճների գների հետ կապված: Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 400 հազարից կտրուկ նվազել է, դարձել՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող նախկին 250 հազար դրամ մեկ օրվա վարձավճարը դարձել 150 հազար դրամ:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 100 հազար դրամ այժմ՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող  մեկ օրվա վարձավճարը նախկինում 80 հազար դրամ այժմ՝ 60 հազար դրամ:

Երաժշտական կամերային պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող  մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 120 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը 120-ից դարձել 80 հազար դրամ:

Երեւանի կամերային պետական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 100 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 120 հազարից դարձել է 80 հազար դրամ:

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում  200 հազար, այժմ՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 120 հազար այժմ դարձել 100 հազար դրամ:

Տպել
12482 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին