Մեր կանալը 10 տարի առաջ Նանյան Լիդան է մաքրել. կայացել է Շիրակի մարզխորհրդի նիստը

11/07/2018 schedule00:30

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզխորհրդի առաջին նիստն է անցկացրել՝ ձայնի պաշտոնական ելեւէջով, խիստ հայացքով եւ սակավ խոսքով: Նիստին, բացի փոխմարզպետներից, ներկա էր նաեւ ՇՄ ոստիկանապետ Նշան Քոչարյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը բոլոր մարզպետների հրավիրած նիստերին պարտաճանաչ մասնակցում էր, այսօր բացակայում էր: Փոխարենը դահլիճում էր քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը: Մարզպետարանի ֆինանսիստը զեկուցեց, որ 2018 թվականի 6 ամիսների ընթացքում նախատեսված 1 մլրդ 165 մլն դրամի դիմաց Շիրակի մարզում հավաքագրվել է 938 մլն 789 հազար դրամ: Սեփական եկամուտների թերակատարումները գումարային առումով կազմում են 226 մլն դրամ: Հողի հարկը կատարվել է 79 տոկոսով, թեակատարումը կազմում է 33 մլն 367 հազար դրամ, գույքահարկը կատարվել է 73.4 տոկոսով, թերակատարումը կազմում է 110 մլն դրամ, պետտուրքը կատարվել է 93.5 տոկոսի չափով, տեղական տուրքը՝ 93.8 տոկոս: Սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ ունեին շատ համայնքներ, հատկապես շեշտվեցին Աշոցքն ու Սպանդարյանը: Մշտապես 100 եւ ավել տոկոս հավաքագրում ունեցող Սպանդարյանը 46.4 տոկոս ցուցանիշ ունի:Համայնքապետը թող ոտքի կանգնի»,- ասաց մարզպետը: Ավետիք Մխիթարյանը ոտքի կանգնեց ու բացատրեց, որ նախկին պարտքերը հազիվ են փակում, դրա համար էլ թերացել են: Ըստ համայնքապետի, նախկին ղեկավարի օրոք գյուղացիներից գանձված գումարները բյուջե չեն մուտքագրվել, դրա համար էլ Սպանդարյանն այսօր պարտքերի մեջ կորել է: Մինչեւ դրանք չփակեն, իրենցից բարձր հավաքագրում պետք չէ սպասել: Սարատակի համայնքապետն ասաց. «Թերացել ենք, որովհետեւ խոպընջոնք կտորըմ ուշ գնացին էս տարի, էս է, կաշխատին կղրկեն, մեր պարտքերը կփակենք»: Մարզպետ Կարեն Սարուխանյանը թերացում ունեցող համայնքապետներին ոտքի կանգնած մեկ առ մեկ խոստովանել տվեց, որ մեկ ամսում խնդիրը կհարթեն:«Ոռոգման սեզոնը խնդիրներով մեկնարկեց, բայց հիմա հարթ է ընթանում»,-ասաց ՇՄ գյուղվարչության պետը: Այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճն իրար խառնվեց: Փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը մեղադրեց Շիրակի ՋՕ ընկերությանն ու համայնքապետներին, քանի որ գյուղեր կան, որոնց բնակիչների հետ մինչ օրս կնքված չեն ոռոգման պայմանագրերը: Ընկերության տնօրեն Ռուստամ Գրիգորյանն ասաց՝ մարդիկ պայմանագիր կնքելու համաձայնութունը տալիս են միայն այն ժամանակ, երբ ջուրը գյուղ է մտնում: «Հետո էլ տված ջրի մեծ մասը ճանապարհին կորում է, տաշտակները նեղ են, հին են, վերջին անգամ էլ 10 տարի առաջ են մաքրվել: Էն էլ Նանյան Լիդան է եկել, մաքրել»,-մտաբերեց համայնքապետներից մեկը: Մեկ մեղադրանք էլ ՇՄ ոստիկանապետ Նշան Քոչարյանն ուներ: «Մի քանի օր առաջ Ազատանում մարդիկ ոռոգման ջրի պահանջով ճանապարհը փակել էին, գյուղապետը չկար: Սա ի՞նչ բան է»,-հարցրեց ոստիկանապետը: «Թեժ սեզոն է հիմա եւ մենք բոլորս միասին պիտի կանգնենք գյուղացու կողքին: Ի՞նչ ա նշանակում՝ ճանապարհ են փակում, համայնքի ղեկավարը այնտեղ չի: ոստիկանապետը գալիս ա, հորդորում ա, խնդրում ա, որ հարբած մարդիկ ճանապարհը բացեն: Դուք հասկանու՞մ եք, որ գյուղացու համար պրոբլեմ եք ստեղծում, ընդհուպ մինչեւ քրեական գործով պատասխանատվության ենթարկելը: Մեկդ մեկիդ նեղ անձնային խնդիրների համար ժողովրդին փաստի առաջ մի կանգնեցրեք»:

Ոստիկանապետն ասաց՝ իր պարտականությունները կատարելու է 24 ժամ անընդմեջ: Նույնը պահանջեց ներկաներից յուրաքանչյուրից: Մարզխորհրդի նիստի ավարտից հետո համայնքապետերը  տեւական ժամանակ մնացին մարզպետարանին հարակից փողոցում: Իրար հետ քննարկեցին այն հարցերը, որոնք այդպես էլ չուզեցին նիստի ընթացքում բարձրաձայնել, հավանաբար մարզպետի վերաբերմունքով պայմանավորված: «Աշխատել չեք կարող, ասեք, մենք աշխատողներ կգտնեք, Դուք չլինեք, ուրիշը կլինի»,-նիստի ընթացքում ասաց մարզպետը: Համայնքապետերի մեծ մասին նաեւ դուր չէր եկել ցանկացած, անգամ փոքր հարցում ոստիկանությանը դիմելու Կարեն Սարուխանյանի ձգտումը: Շատերի համար նաեւ տարօրինակ էր ՇՄ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի վարքը: Նախկինում եւս եղել է, որ որոշ համայնքներ ցածր ցուցանիշներ ունենային, նա, ի պաշտոնե դրանք զեկուցել էր, բայց որ ձայնը բարձրացներ համայնքապետերի վրա եւ վիճաբաներ, առաջին անգամն էր:

Տպել
4020 դիտում

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան