Ռոբերտ Քոչարյանը հանձնեց Միքայել Հարությունյանին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել  է վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու ՀՔԾ ծանուցագիրը։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը, որը այժմ գտնվում է արտերկրում, պատասխանել է «Երեւան թըդեյ»-ի գրավոր հարցերին, եւ դրանք մի քանի կարեւոր արձանագրումների առիթ են տալիս: Անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, Քոչարյանն ասել է, թե նման խորհրդակցություն, «որպես այդպիսին չի եղել»: Դա եղել է իբր մի կես ժամանոց հանդիպում հրամանատարական կազմի հետ: «Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել...»,- ասում է Քոչարյանը եւ հատուկ շեշտում, որ այդ «հանդիպմանը» Մանվել Գրիգորյանը չէր եկել:

«Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն եւ այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաեւ, որ եթե մինչեւ երեկո «Երկրապահ»-ում ժողովները եւ հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի եւ զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում եւ ներկաների շրջանում (այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն)»,- ասում է Քոչարյանը:

Կարող ենք արձանագրել մի քանի կարեւոր փաստ: Քոչարյանին, ինչպես ինքն է պնդում, անհանգստացրել է Մանվել Գրիգորյանի պահվածքը, եւ դա է եղել պատճառը որ նա «շտապ միջոցներ» ձեռնարկի: Մարտի 1-ից հետո, սակայն, Քոչարյանը ակնարկում էր, թե «շտապ միջոցներ» ձեռնարկվել են, քանի որ ցուցարարները փողոցում ավտոբուսների ետեւից դուրս էին գալիս ու կրակում իրավապահների վրա ու թաքնվում էին: Նա պնդում էր նույնիսկ, որ իբր կան իր այդ ասածը հաստատող կադրեր: Փաստորեն հիմա Մարտի 1-ին «շտապ միջոցներ» ձեռնարկելու մեղավորը եղել է Մանվել Գրիգորյանը: «Ամենից անհանգստացնող» մեղավորը: Այն նույն Մանվել Գրիգորյանը, որը հիմա կալանավայրում է, եւ հանրությունը նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի:

Ու չնայած այլ անուններ Քոչարյանը չի տալիս, բայց նա Մարտի 1-ի մեղքը գցում է այլոց վրա: Ինչպես ասում են, «հանձնում» է մյուսներին: Ասում է, թե իբր ուժայինների հետ հանդիպումների ժամանակ «որեւէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել»: Նա ընդամենը կարեւոր է համարել «ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը եւ զերծ պահել կուսակցական ազդեցություններից» եւ վերջ, հասկանում ես: Մարտի 1-ին ուժ կիրառելու, զորքը Երեւան բերելու հետ նա ոչ մի կապ չունի, հասկանում ես: ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարից թաքուն են զորքը բերել Երեւան, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը: Ընդ որում, իրենից թաքուն զորքը մտցրել են մայրաքաղաք «Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա»:

Քոչարյանը փորձում է նաեւ իրենից վանել այն ժամանակ դեռ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված 0038 հույժ գաղտնի հրամանը: Այդ հրամանի մասին հարցին Քոչարյանը պատասխանել է այսպես. «Դա ներքին փաստաթուղթ է եւ ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: ... Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել: Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել եւ չեն բախվել ցուցարարներին»,- ասում է Քոչարյանը:

Այդ տխրահռչակ հրամանով, որը, ըստ Քոչարյանի, «սովորական մի բան էր», սահմանվում էր հետեւյալը. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով:  Երեւանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ»: Դրանից մի քանի օր անց, նույնիսկ մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումը, որի սահմանադրականությունը նույնպես վիճելի է, զինված ուժերը բերվեցին մայրաքաղաք: Փաստորեն, ըստ Քոչարյանի,  դա արել է Միքայել Հարությունյանը առանց իր հրամանի: Հիմա Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Արդյոք նա հայտնաբերվելուց եւ կալանավորվելուց հետո կասի՞, թե Քոչարյանը նրան նման հրաման տվել է թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Տպել
9241 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև