5-րդ անգամ է, որ ֆուտբոլի ԱԱ կիսաեզրափակչում միայն եվրոպական թիմեր են. հետաքրքիր փաստեր

Ռուսաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը սկսած 32 թիմերից 4-ն այլեւս չեն լքի մրցաշարը: 4-ն էլ ներկայացնում են Եվրոպան՝ Բելգիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Անգլիա: Սա 5-րդ անգամն է, որ Մունդալի կիսաերափկչում մնում են միայն եվրոպական թիմեր:

Բոլոր այդ դեպքերում էլ մցրաշարը կայացել է Եվրոպայում: Նման դեպք է եղել 1934, 1966, 1982, 2006 եւ 2018 թթ.:

Վերջին անգամ Բելգիան ԱԱ կիսաեզրափակչում խաղացել է 1986 թ.: Անգլիան այս փուլ վերջին անգամ հասել է 1990-ին, Խորվաթիան՝ 1998-ին, Ֆրանսիան՝ 2006-ին:

ԱԱ կիսաեզրափակչում Բելգիան ու Ֆրանսիան միմյանց կհանդիպեն 74-րդ անգամ: Դրանցից 30-ում հաղթել են բելգիացիները, 24-ում՝ ֆրանսիացիները: Ընդհանուր հաղթանակներով Բելգիան առջեւում է, սակայն աշխարհի առաջնությունների շրջանակներում նրանց միջ կայացած 2 խաղում էլ (1938, 1986 թթ.) հաղթել է Ֆրանսիան:  

Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը 2006 թվականից հետո առաջինն է, ով ԱԱ կիսաեզրափակիչ է հասցնում ոչ իր հայրենի երկիրը ներկայացնող հավաքականը: 2006 թ. նման արդյունքի հասել է բրազիլացի Լուիշ Ֆելիպե Սկոլարին Պորտուգալիայի հետ:

ԱԱ 2018-ում Բելգիան միակ թիմն է, որը հաղթել է մասնակցած բոլոր խաղերում (5): Նաեւ մրցաշարում ամենաշատ գոլերը խփած հավաքականն է (14):

Խորվաթիայի հավաքականը 2-րդն է, որ աշխարհի նույն առաջնության ընթացքում 2 անգամ հաղթում է 11-մետրանոց հարվածաշարում: 1/8 եզրափակչում հաղթեց Դանիային, քառորդ եզրափակչում՝ Ռուսաստանին: Նման ցուցանիշ մինչեւ այս գրանցել է Արգենտինան 1990-ին: Կիսաեզրափակչում խորվաթների մրցակիցը՝ Անգլիան, ԱԱ 2018-ի 1/8 եզրափակչի Կոլումբիայի դեմ խաղում իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց 11-մետրանոցներում: Նախորդ 3 դեպքերում պարտվել է:

Անգլիան 3-րդ անգամ է ԱԱ կիսաեզրափակչում: 3 անգամ էլ Մունդիալն անց է կացվել Եվրոպայում՝ 1966-ին Անգլիայում, 1990-ին՝ Իտալիայում եւ 2018-ին՝ Ռուսաստանում:

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ընթացիկ մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Հեղինակել է 6 գոլ: Բելգիայի լավագույն ռմբարկուն Ռոմելու Լուկակուն է (4 գոլ): Ֆրանսիայից ամենաշատն աչքի են ընկել Անտուան Գրիզմանն ու Կիլիան Մբապեն՝ 3-ական անգամ, իսկ Խորվաթիայից՝ Լուկա Մոդրիչը: Վերջինս 2 գոլ է խփել:

Այսօր՝ հուլիսի 10-ին, կկայանա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը՝ Ֆրանսիա-Բելգիա: Կսկսվի ժամը 22:00-ին: Վաղ տեղի կունենա կիսաեզրափակիչ 2-րդ խաղը՝ Խորվաթիա-Անգլիա: Նույնպես կմեկնարկի 22:00-ին:

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին:

Տպել
2292 դիտում

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը