Քրեակատարողական ծառայության պետն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

10/07/2018 schedule19:43

Հուլիսի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն աշխատանքային այցով եղել է  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Անձնակազմի հրահանգավորման ընթացքում Ծառայության պետը նշեց, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է. «Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: …Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը ոչ մի ձևով չպետք է ոտնահարի կալանավորված անձանց ու դատապարտյալների արժանապատվությունը, սահմանափակի նրանց անձի ազատությունը և իրավունքները»,- ասաց Ա. Մխոյանը:Կարևոր խնդիրը, որը հատկապես առանձնացրեց ծառայության պետը, կոռուպցիան է, ինչը, ըստ Ա. Մխոյանի, չարիք է և պետության հիմքերը սասանող դրսևորում: Հորդորեց աշխատակիցներին զերծ մնալ համակարգի համար նման անպատվաբեր արարքներից՝ ծառայելով պատվով և նվիրումով, միմիայն օրինականության սահմաններում: 

Մյուս կարևոր խնդիրը, որին անդրադարձավ ծառայության պետը, արգելված իրերի ներթափանցումն էր ՔԿՀ-ներ՝ զգուշացնելով, որ գնահատականներն ու վերաբերմունքը նման աշխատակիցների հանդեպ կլինեն համարժեք:

Ծառայության պետը հիմնարկի ծառայողների ուշադրությունը հրավիրեց անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և այն բարձրացնելու անհրաժեշտության վրա՝ շեշտելով. «Քրեակատարողական ծառայությունը ձեզ հետ է: Մենք նպատակ ունենք ձեզ միայն օգնել, ցանկացած հարցում լսել յուրաքանչյուրիդ ու աջակցել: Կաշխատենք հնարավորության սահմանում լուծում տալ նաև անձնակազմի սոցիալական խնդիրներին»:Այնուհետև Ծառայության պետը շրջայց կատարեց կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության համար նախատեսված գոտում, խոսեց դատապարտյալների հետ: Տեղում հիմնարկի անձնակազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ նկատված թերություններն անհապաղ շտկելու համար:

Ամփոփելով շրջայցը՝ հիմնարկի վարչակազմի ուշադրությունը հրավիրեց  հանձնարարականների կատարմանը, պահանջեց հետևողական լինել վերհանված թերությունների վերացմանը:

Տպել
2789 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)