Առանց լուրջ արդյունքների հակակոռուպցիոն բարեփոխումները ՀՀ-ում կհիասթափեցնեն մարդկանց

10/07/2018 schedule11:02

Հայաստանի համար չափազանց ոգեւորիչ շրջան է: Մարդիկ լի են վճռականությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտարարել է հակակոռուպցիոն քաղաքականության մասնագետ Սթիվեն Գաֆորփը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը ու քարոզչությունը:

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս հակակոռուպցիոն նորարար մոտեցումներով: «Նրանք համագործակցում են կառավարության հետ եւ վերջիններիս են տրամադրում իրենց առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում հնարավորությունների պատուհան է բացել: Սա շատ լավ առիթ է հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու համար եւ լուրջ առաջընթաց է գրանցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում»,- ասել է նա:

Փորձագետը վերստին շեշտում է, որ այս պահի դրությամբ կարող ենք փաստել քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների համագործակցության մասին: «Օրինակ, «Երիտասարդ իրավաբանների» կազմակերպությունը հանդես է եկել մոտ հարյուր հակակոռուպցիոն առաջարկություններով եւ կառավարությունն այժմ դիտարկում է դրանց մի մասը՝ ընդունելու համար: Սա ընդամենը մեկ օրինակ է համագործակցության: Բացի այդ, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության հաջողության համար անհրաժեշտ է պայքարել տեղական պատրոնաժի երեւույթի դեմ: Սա հեշտությամբ հաղթահարվող խնդիր չէ: Այստեղ հաջողության հնարավոր է հասնել միայն, եթե քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը համագործակցեն: Հնարավոր չէ ակնկալել, որ կառավարությունը ինքնուրույն կկարգավորի այս խնդիրը: Փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս խնդիրների վրա», - կարծում է նա:

Նա կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրինակներից խորհուրդ չէր տա Հայաստանի իշխանություններին հետեւել Չեխիայի Հանրապետության օրինակին: «Այնտեղ երկար տարիներ իրականացվում է քարոզչություն կոռուպցիայի դեմ, սակայն արդյունքում նկատելի է, որ մարդիկ հոգնել են դրանից: Նրանք հոգնել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական գործիչների գրեթե նույն խոսքերից եւ դրժած խոստումներից: Քաղաքացիական հասարակությունն այլեւս չի ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին: Նորից պետք է ընդգծեմ, որ Հայաստանը վերապրում է այսօր չափազանց ոգեւորիչ մի շրջան, սակայն հնարավորությունների այս պատուհանը կարող է փակվել, ուստի՝ անհրաժեշտ են իրական գործողություններ: Եթե հակակոռուպցիոն բարեփոխումներն իրականացվեն պարբերաբար, սակայն առանց լուրջ արդյունքների, մարդիկ կկորցնեն հավատն ու կառավարության հետ համագործակցելու ցանկությունը»,- ասել է Գաֆորփը:

Ինչ վերաբերվում է հաջողված փորձառությանը, նրա խոսքով, Հայաստանին օգտակար կլինի ուսումնասիրել Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում եղած փորձը՝ տվյալների թափանցիկության ապահովման ոլորտում: «Ես զբաղվում եմ այս հարցով եւ կարող եմ ասել, որ այդ առումով այս երկրները գրանցել են շատ խոշոր առաջընթաց: Մեծ քանակությամբ տվյալներ դարձել են հասանելի: Հայաստանը եւս ունի որոշակի հաջողություններ այստեղ, սակայն որոշ հարցերում դեռեւս առկա են բացթողումներ, տեղեկատվության պակաս կամ թերացումներ: Օրինակ, տեխնիկական խնդիրներից է հրապարակված տվյալների դժվար ընթերցանելիությունը, որը դժվարացնում է վիճակագրական վերլուծության իրականացումը: Իհարկե, տվյալների թափանցիկությունը միայն չի կարող վերացնել կոռուպցիան, սակայն դա յուրաքանչյուր հակակոռուպցիոն ռազմավարության կարեւոր մի բաղադրիչ է: Օրինակ, դա կարող է համապատասխան տեղեկություն տրամադրել շահերի բախման բացահայտման հարցում: Տվյալների թափանցիկությունը կարող է օգնել բացահայտել, թե մասնավորապես որ բնագավառում է առկա հանրային միջոցների վատնում կամ անարդյունավետ օգտագործում: Դա այս խնդրով զբաղվող մարդկանց համար որոշակի գործիք է, եւ համոզված եմ, որ այս ոլորտի բարելավումը չափազանց օգտակար կլինի»,- կարծում է նա:

Փորձագետի խոսքով, Հայաստանում շահերի բախման տեսանկյունից կարեւոր խնդիրներից է մասնավոր ընկերությունների սեփականատերերին բացահայտելու դժվարությունը: «Անգամ պետական մարմինների համար անհրաժեշտ են հատուկ իրավական ընթացակարգեր նման տեղեկություն ստանալու համար: Շատ երկրներում մասնավոր ընկերությունների սեփականատերերի, նրանց վճարած հարկերի եւ ներդրումների մասին տեղեկությունը բաց է եւ հասանելի: Հայաստանում նման տեղեկություն ստանալու գործընթացը բարդացված է: Սա եւս ցանկալի է վերանայել, քանի որ դրա վերացմամբ հնարավոր է կարգավորել շատ խնդիրներ, ներառյալ պետական ծառայողների ու մասնավոր հատվածի տարանջատվածության խնդիրը:

Սակայն շահերի բախման հարցի շուրջ Հայաստանը ունեցել է նաեւ մի շարք հաջողություններ: Օրինակ, պետական որոշ հատվածների պետծառայողներ, հատկապես գնումների ոլորտում, այսօր պարտավորվում են որեւէ կապ չունենալ մատակարարող մասնավոր ընկերությունների հետ եւ ստորագրում են համապատասխան փաստաթղթի տակ: Դա կարող է հիմք հանդիսանալ իրավապահ մարմինների համար պատասխանատվության ենթարկել տվյալ անձին, եթե հայտնաբերվեն որեւէ խախտում: Բացի այդ, գործում են տենդերների վերահսկողության խորհուրդներ, որոնք վերահսկում են պետական գնումների պայմանագրերը: Խորհրդի մեջ ներգրավված անդամների թիվը կհասցվի 5-ի»,- ընդգծում է նա:

Վերջում է նա հավելում է, որ Հայաստանում եւս առկա են շահերի բախման կրճատման հաջողված օրինակներ, սակայն դեռեւս անելիքներ կան այս ոլորտում, մասնավորապես՝ տվյալների թափանցիկության եւ տվյալների հասանելիության առումով:

Տպել
1474 դիտում

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, Վարդենյաց լեռնանցքը՝ փակ

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Մարտի 8-ին կանայք են տղամարդկանց թատրոն ու կինոթատրոն հրավիրելու. Երեւանի քաղաքապետարանը գնել է բոլոր տոմսերը

Ծնողը աշակերտների ներկայությամբ ապտակել է ուսուցչուհուն․ ուսուցչական անձնակազմի հայտարարություն

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Գյումրի քաղաքում և Աշոցք գյուղում բուք է. ողջ օրվա ընթացքում սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

Երևանում՝ ավտոլվացման կետում, ծեծի են ենթարկել Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսին

Երևանում և 6 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի երկարատեւ անջատումներ

Լիբիայի ազգային բանակը հայտարարել է՝ Թուրքիան նավահանգստով զենք է մատակարարում Լիբիային

Նովրուզին զբոսաշրջիկների թիվը գուցե մեծ չլինի, բայց դա միայն կորոնավիրուսով չէ պայմանավորված․ իրանագետ

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. հետեւանքները ծանր կլինեն Չինաստանի համար. Ծինփին

Ստեղծվել է Տավուշի զբոսաշրջության միասնական հարթակ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2019 թվականին 277 ստուգում է իրականացրել

Թրամփն առաջին պաշտոնական այցով Հնդկաստանում է. բուռն ընդունելություն եւ մեծ սպասումներ

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե