Սիրողական մեկնաբանություններ. դատախազությունը՝ «Հ1»-ի ղեկավարների կարծիքների մասին

«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի որոշմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը եւ նրա առանձին անդամները նախորդող օրերին հանդես են եկել դատախազության հասցեին անտակտ եւ ոչ կոռեկտ որակումներով՝ կասկածի տակ առնելով քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, հայտարարություններով ոչ կոռեկտ ու անհիմն են որակվել հարուցված քրեական գործի որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումները՝ փաստացի փորձելով կասկած հարուցել ձեռք բերված փաստական տվյալների մեջ քրեական օրենքով արգելված գործողությունների առերեւույթ առկայության վերաբերյալ:

Հետաքրքրականն այն է, սակայն, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը չի հրապարակվել ու չի ուղարկվել Խորհուրդ: Եվ անտրամաբանական ու ոչ բարոյական է ոչ միայն քրեական գործի հարուցման որոշումից անտեղյակության պայմաններում «որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումների» մասին նման կարծիք հայտնելը, այլեւ փաստացի Հանրային հեռուստաընկերության «փաստաբանի» դերը ստանձնելն ու առերեւույթ հանցանք կատարած անձանց պաշտպանելու տպավորություն թողնելը:

Քրեական գործ հարուցելու առիթը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության ակտի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները, հիմքը՝ ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներում առկա առերեւույթ հանցագործության հատկանիշները, այլ ոչ թե այդ ակտի վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում քննարկումները, ԶԼՄ հրապարակումները կամ նույնիսկ որեւէ գերատեսչության կողմից տրված պարզաբանումները, որոնք անտեսելու մեջ մեղադրում են Դատախազությանը:

Ուղղակի ցավալի է, որ պետական մարմնի ներկայացուցիչները կարող են ոչ միայն նման մակերեսային պատկերացումներ ունենալ քրեական գործի հարուցման առիթների եւ հիմքերի մասին, այլեւ դրանց վերաբերյալ սիրողական մակարդակով մեկնաբանություններ անելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով դատախազին վերապահված գործառույթի իրացումը մատուցել որպես հանրությանը հաճոյանալու դրսեւորում: Ավելորդ է նշել, որ ՀՀ դատախազությունը նման բարդույթ երբեք չի ունեցել եւ չունի: Սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն հանրությանը հաճոյանալու հետ, օրինակ, ուսումնասիրությամբ պարզված եւ քրեական գործի հարուցման որոշման հիմք դարձած հետեւյալ հանգամանքներ:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի եւ Գ... Ա/Ձ-ի միջեւ 19.02.2015թ. կնքված պայմանագրով եւ 25.03.2015թ. կնքված համաձայնագրով Ա/Ձ-ն պարտավորվել է պատրաստել թվով 12 փաստավավերագրական հաղորդում՝ ընդհանուր 29.600.000 դրամ արժեքով: Պայմանագրի նախահաշվով եւ գնային առաջարկի նախահաշվով, որպես վարձատրության ծախսեր են նշվել ընդհանուր 24 անձից բաղկացած ստեղծագործական, տեխնիկական եւ խորհրդատուների անձնակազմերի նախահաշվային կամ գործուղման ծախսերը՝ ներառյալ հարկերը: Մինչդեռ, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ն ընդհանրապես գրանցված աշխատողներ չի ունեցել: Եվ սա նմանատիպ միակ գործարքը չէ: Ընդ որում՝ կատարված ուսումնասիրությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ առերեւույթ չհիմնավորված որոշ ծախսեր կատարվել են Հանրային հեռուստաընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրված նախահաշիվների եւ կնքված գործարքների հիման վրա: Իսկ առանձին դեպքերում պայմանագրերը կնքվել են այնպիսի ընկերությունների հետ, որոնց հիմնադիրների տվյալները, ըստ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված փաստաթղթերի, նույնանում են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Հանրային հեռուստաընկերության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: (Հետագայում, իհարկե նրանք այդ ընկերություններին մասնակցությունը դադարեցրել են):

Ամենապարզ ողջամտությունը հուշում է, որ ունենալով նման տվյալներ՝ ՀՀ դատախազությունն ուղղակի պարտավոր էր ապահովել քրեադատավարական անհրաժեշտ ընթացակարգ՝ դրանք լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության առարկա դարձնելու, առերեւույթ հանցագործությունների ծավալը, բնույթը, դրանցում պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունն ու դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով, ինչը կարվի քրեական գործի նախաքննության միջոցով:

Հիշեցնում ենք, որ ցանկացած դատավարական ակտի, այդ թվում՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման, կոռեկտության եւ հիմնավորվածության վերաբերյալ կասկածները փարատելու իրավական եւ քաղաքակիրթ միջոցը օրենքով սահմանված կարգով դրանց բողոքարկումն է, ինչը դեռեւս չի արվել։

Բայց քանի որ Խորհուրդը, պատրաստակամություն հայտնելով աջակցելու նախաքննություն իրականացնող մարմնին (հակառակը կլիներ անհասկանալի), տողատակով փորձում է անվստահություն դրսեւորել ՀՀ դատախազության անաչառության նկատմամբ, հարկ ենք համարում հայտարարության հեղինակներին իրազեկել, որ Դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ: Որեւէ կասկած չպետք է լինի, որ ինչպես այդ, այնպես էլ իր մյուս սահմանադրական գործառույթների իրականացման շրջանակներում գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության, մեղավոր անձանց պատասխանատվության, ինչպես նաեւ պատճառված վնասների հատուցման ուղղությամբ դատախազությունն իր գործառույթներն իրականացնելու է ամբողջ ծավալով եւ օրենքով թույլատրելի սահմաններում՝ լիարժեք հրապարակայնության պայմաններում:

Հետեւաբար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հորդորում ենք զերծ մնալ պետական մարմնին անհարիր՝ չհիմնավորված հայտարարություններով Դատախազությանն անտեղի եւ էթիկայի սահմաններից ակնհայտորեն դուրս որակումներ հասցեագրելու վարքագծից եւ համբերատար, գործուն աջակցություն ցուցաբերելով, սպասել նախաքննության արդյունքներին եւ դրա շրջանակներում տրվելիք քրեաիրավական գնահատականներին:

Տպել
2659 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում