Սերժ Սարգսյանը ցանկանում է ԱԱԾ ընդունելությունների տունն իրենով անել. վարչապետը դեմ է

Սերժ Սարգսյանի տան հարցը չի լուծվում: Կառավարական ամառանոցում իր 10 տարվա ծառայողական շքեղ առանձնատնից հրաժարվելուց հետո, Սերժ Սարգսյանը ցանկանում է պետությունից մեկ այլ շքեղ շինություն իրենով անել: Ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանն աչք է դրել Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն Աղաջանյանի փոխանցմամբ՝ կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը:

ԱԱԾ ընդունելությունների շքեղ տուն, այն ունի 4 հարկ

«Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը եւ առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

Ընդունելությունների տան այգում մի հատվածը՝ հսկայական տարածքից 

Սրան զուգահեռ էլ կառավարությունն է Սերժ Սարգսյանին առանձնատուն առաջարկել: Սակայն տունը նրա սրտով չի եղել:

«Առաջարկել ենք տուն, որը գտնվում էր ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ, որը մասնավոր էր եւ պետք է գնեինք: Մեր կողմից մի քանի այլ տարբերակներ էլ են առաջարկվել, բայց Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները մեզ տեղեկացրեցին, որ մեր առաջարկած տարբերակներում անվտանգությունն ապահովելն այդ պայմաններում գրեթե հնարավոր չէ: Այդ պատճառով փոքր-ինչ այս գործընթացքը հետաձգվեց»,- պարզաբանեց Էդուարդ Աղաջանյանը:

Առանձնատան հետնամասը, որտեղ առկա է նաեւ լողավազան

Պարզվում է, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում որեւէ տարածք չկա, որը կարելի է տալ Սերժ Սարգսյանին: Այս խնդիրն՝ Աղաջանյանի փոխանցմամբ, եւս ուշացման պատճառ է, քանի որ նախկին նախագահներին տրվել են տարածքներ, որոնք եղել են պետգույքի վարչության հաշվեկշռում:

«Հաշվի առնելով, որ պետգույքի հաշվեկշռում որեւէ հարմար տարբերակ չկա, մենք աշխատում ենք որեւէ գույք գտնել: Դրանով զբաղվում են նաեւ Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակիցները: Պետք է գտնեն տարածք, որը հավանաբար պետությունը կգնի»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ընդգծվածը տարածքի այլ շինություններից մեկն է, որը երեւում է առանց տարածք մտնելու

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ի՞նչ սկզբունքերով ու չափորոշիչներով է որոշվում պաշտոնաթող նախագահին տրվելիք բնակարանը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Որպես ելակետային հիմք ընտրել ենք նախորդ երկու նախագահներին տրամադրված տները՝ չափսերով եւ մնացած այլ պայմաններով: Պարտադիր պայման չկա»:

Անդրադառնալով ԱԱԾ ընդունելությունների տանը նշենք, որ այն հսկայական տարածք է: Շքեղ 4 հարկանի շինությունը գտնվում է պարսպապատ ծառախիտ այգում: Շինությանը կից բարձրադիր վայրերից մեկից հնարավոր եղավ լուսանկարել շինության տարածքը, որտեղ ընդունելությունների տանը կից կա մեկ այլ շինություն, իսկ դրա հարեւանությամբ՝ լողավազան: Ընդունելությունների տնից հեռու՝ նույն տարածքում, առկա են նաեւ այլ շինություններ:

Սերժ Սարգսյանը նախկինում էլ է ցանկացել այս հսկայական տարածքն առկա շենք-շինություններով իրենով անել: Սակայն, չգիտես ինչու, վերջին պահին մտափոխվել է եւ ցանկացել է, որպես ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահ, պետությունից վերցնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող այն շքեղ առանձնատունը, որը իրեն է սպասարկել նախագահության 10 տարիներին: Ի դեպ, այդ առանձնատունը ամրացված է 6-րդ մասնաշենքում, որը ներառում է նաեւ սպասարկման տարածք՝ 1.5365 հեկտար: Այս տարածքը համարժեք է երեք ֆուտբոլային դաշտի:

Սակայն այս առանձնատունը Սերժ Սարգսյանի սեփականությունը եղավ ընդամենը 20 օր: Ապրիլի 19-ին իր կողմից վարած առաջին եւ վերջին կառավարության նիստի ժամանակ նա հրաժարվեց այդ առանձնատնից:

Այն առանձնատունը, որը Կարեն Կարապետյանի կառավարությունը տվել էր Սերժ Սարգսյանին, կառավարական դաչաների տարածքում

«Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը եւ ես եմ նստած նիստը անցկացնողի բազկաթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի, ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ: Այսինքն՝ այսօր: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ»,- ապրիլի 19-ին, մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:

Միանգամայն պարզ է, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը ձեւական բնույթ էր կրում եւ ինչ-որ չափով փորձում էր հանգստացնել այդ օրերին իր հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր քաղաքացիներին: Եթե նա չցանկանար, որ այդ առանձնատունը իրեն տրվի, ապա սեփական դիմումով չէր դիմի կառավարությանը՝ այդ տունը իրեն տալու պահանջով:

Ի դեպ, փոփոխված օրենսդրությամբ՝ հանրապետության պաշտոնափող նախագահն այլեւս չունի նման արտոնություններ: Պաշտոնավարման ավարտից հետո բնակարանով ապահովվելու է ՀՀ վարչապետը, ինչպես նաեւ պետությունն ապահովելու է նրա գրասենյակի ֆինանսավորումն եւ անձի անվտանգության պահպանումը:

Տպել
28841 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը