Հանրային տրանսպորտից մինչեւ աղբավայր․ ԵԼՔ-ի անդամներն այցելել են Թբիլիսի

Հուլիսի 5-ին Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Թեհմինա Վարդանյանը, քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան, անդամներ՝ Անահիտ Բախշյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Անի Խաչատրյանը, Հարություն Բաբայանը եւ Նելլի Ղարդյանը պաշտոնական այցով մեկնել են Վրաստան։

Ինչպես հայտնում են Երեւանի ավագանու Ելք խմբակցության մամուլի ծառայությունից, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թբիլիսիի քաղաքապետարանը հնարավորություն ընձեռեց ավագանու անդամներին այցելել ավտոբուսային նոր պարկ եւ քաղաքային աղբավայր։

Առաջին հանդիպում-այցը կայացավ Թբիլիսիի՝ 2017 թվականի հուլիսին բացված ավտոբուսային պարկում։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տնօրեն Պաատա Բեժանիշվիլին ներկայացրեց ինովացված տրանսպորտային համակարգի նորամուծությունները, ծառայության առանձնահատկությունները, գնային համակարգը, վարորդների աշխատանքային պայմանները։ Ավագանու անդամներին ներկայացվեց նոր ձեռք բերված 148 միավոր գերմանական արտադրության եւ 12 մետրանոց «MAN» ավտոբուսների ֆունկցիոնալ հնարավորությունները, դրանց պահպանման եւ շահագործման պայմանները։ Ավտոբուսային պարկում ավագանու անդամները ուսումնասիրեցին նաեւ ավտոբուսների լվացման, լիցքավորման եւ տեխնիկական սպասարկման կետերի աշխատանքը։

Ավագանու անդամները տեղեկացան, որ Թբիլիսին պլանավորում է մեծացնել նաեւ առկա 22 մետրոպոլիտենային կայարանների թիվը։ 

Երկրորդ հանդիպում-այցը տեղի ունեցավ Թբիլիսիի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքային նոր աղբավայրում։ Կենցաղային թափոնների կառավարման վարչության ղեկավար Զուրաբ Գվենցաձեն ներկայացրեց 84 հա տարածքի վրա տարածվող նոր աղբավայրի ստեղծման եւ կառավարման առանձնահատկությունները, կազմակերպման պայմանները, հեռանկարները եւ ֆինանսավորման հնարավորությունները։ Փորձագիտական պրեզենտացիայից հետո ավագանու անդամներին տրամադրվեց աղբավայրում շրջելու համար նախատեսված հատուկ պարագաներ, որից հետո աղբավայրի աշխատակազմի անդամները նրանց ուղեկցեցին աղբավայրի ամենաբարձր կետը, որտեղ ընթանում էին ակտիվ աշխատանքներ։ Այստեղ ավագանու անդամները տեղում ծանոթացան, թե ինչպես է Թբիլիսիից ամեն օր աղբավայր տեղափոխվող 1200 տոննա աղբը կոնսերվացվում, հատուկ մեմբրանով եւ գրունտային շերտով պատվում, այնուհետեւ ստացվում մաքուր ջուր, բիոգազ, որից առաջիկայում արտադրվելու է էլեկտրաէներգիա։ Աղբավայրում պահպանվող խիստ սանիտարահիգիենիկ պայմանները եւ աշխատանքային գործընթացը եւս դարձավ ուսումնասիրության առարկա։ Վարչության ղեկավարը նշեց, որ պլանավորում են առաջիկայում  ունենալ նաեւ թափոնների վերամշակման գործարան։

Ճանաչողական երկու այցերը Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներին հնարավորություն ընձեռեցին ուսումնասիրել եւ հասկանալ քաղաքային երկու խնդրահարույց ոլորտների՝ տրանսպորտային համակարգի եւ աղբի, կենցաղային թափոնների կառավարման համակարգերի ժամանակակից լուծումները, որոնք կարող են կիրառվել Երեւան քաղաքի համար։

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը կհանդիպի նաեւ Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ սակրեբուլոյի անդամների հետ։

Տպել
21412 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է