Հանրակացարանի փախստականները բողոքում են. իսկ տնօրենն ասում, որ նրանք ապերախտներ են

Նորք-Մարաշ համայնքում գործող «Նաիրի» հյուրանոցին անմիջապես կից հանրակացարանի շենքում շուրջ 64 փախստական ընտանիք է ապրում:

1988-ից, 1990-ականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ հանրակացարանում ապաստան գտած փախստականներին բնակարաններով ապահովելու համար պետությունը գումար չի հատկացրել: Բազմաթիվ ընտանիքներ 30 տարի է՝ սպասում են իրենց բնակարանին: Այդ ընտանիքներն Արմենակյան 121/7 հասցեում տեղավորվել են սումգայիթյան ջարդերի եւ Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանվելուց ու Հայաստան տեղափոխվելուց ի վեր:

1-ից 4 հոգանոց ընտանիքները 30 տարի է՝ ապրում են 12-15 քմ տարածք զբաղեցնող սենյակներում: Սերունդ է փոխվել, այն ժամանակ երիտասարդ կանայք ու տղամարդիկ այսօր արդեն ծերացել են, նրանցից ոմանք հաշմանդամության խնդիր ունեն, աշխատել չեն կարողանում եւ միակ հույսը թոշակներն ու պետության կողմից հատկացվող նպաստներն են:

Այստեղ ապրող կանայք առանձնապես շատ բան չեն երազում՝ երազում են խոհանոց ունենալ եւ 30 տարվա մեջ գոնե մեկ անգամ նորմալ պայմաններում ընտանիքի համար կերակուր պատրաստել: Բոլորի բնակարաններում խոհանոցը, հյուրասենյակն ու ննջարանը մեկ սենյակի մեջ են: Լոգարան չունեն, զուգարանի մի հատվածում են լողանում՝ ջուրը տաքացնելով էլեկտրական սալիկի վրա:

«Մեր կյանքի կեսը անցել է այստեղ, ո՛չ ջուր ունենք, ո՛չ էլ նորմալ պայման, ջուրը երկու ժամ է՝ առավոտը 8-ից մինչեւ 9-ը, երեկոյան էլ նույն ժամով՝ 8-ից մինչեւ 9-ը: Վերեւի հարկերը դժվար է բարձրանում, շատ հաճախ դա էլ չենք ունենում»,- մեր զրույցում ասաց տիկին Ռիտան:

Լուսանկարում՝ աջից երկրորդը՝ տիկին Ռիտան

Բնակիչներից Լաուրա Անանյանը պատմեց, որ Հայաստան տեղափոխվել է 1988 թվականից. «Մինչեւ հիմա այս պայմաններում մայրս էր հետս ապրում, երկու երեխաներս էին ապրում, մեծացան երեխաներս գնացին, չդիմացան էս կյանքին ու անհույս վիճակին, մայրս էլ մահացավ, հիմա միայնակ եմ»: 

Լուսանկարում ՝ աջից երկրորդը՝ Լաուրա Անանյան

«Բնակարաններ կան, որ 4 հոգով են ապրում, ո՛չ խոհանոց կա, ո՛չ էլ որեւէ հարմարություն»,- ասաց Էվելինա Աղաբեկյանը: «30 տարի է՝ այս հյուրանոցում ենք, ոչ մի պայման չունենք, միակ հույսը 29 հազար նպաստն է:

Հյուրանոցի բնակիչներից Ռաիսա Ակոպովնան ասաց, որ «Նաիրի» հյուրանոցն ու հարակից տարածքը 2010 թվականին առք ու վաճառքի են ենթարկել՝ փախստականներին դիտարկելով որպես գույք: «Գույքի տեղ մեզ էլ են առել, առք ու վաճառք են անում: Հիմա վազքի մեջ են, սրանք էլ են ՀՀԿ-ականներ, կռիսի նման այս ու այն կողմ են վազում, որ գռփածներից ինչ կարողանան՝ պահեն»,- ասաց Ռաիսա Ակոպովնան:

Լուսանկարում՝ Ռաիսա Ակոպովնան

Ընդգծեց, որ հանրակացարանի տիրոջ՝ Հարություն Սիմոնյանի որդին՝  Հակոբը Սիմոնյանը, իրեն դրել է Մանվել Գրիգորյանի տեղը. աջ ու ձախ կարգադրություններ է անում ու բնակիչներին ճնշում: Փախստականները իրավունք չունեն իրենց տարածքի կողքը ավտոմեքենա կանգնեցնել կամ ազատ ելումուտ անել:

Հանրակացարանի բնակիչներն ասում են՝ երբ նոր են տեղափոխվել այդտեղ, սկզբում մեկ անձի համար ամսական վճարել են 800 դրամ, հետո 1000 դրամ, ապա 2000, որն էլ այս տարի ավելացրել են, դարձրել 3000: Այժմ ամեն մի շնչին հասնում է 3000 դրամ, եւ կան ընտանիքներ, որոնք 4-5 հոգով ապրում են մեկ սենյականոց այդ փոքրիկ բնակարաններում: Մինչդեռ «Փախստականների կոմիտե»-ն գումար է փոխանցել, որպեսզի կոմունալ հարցերը կարգավորվեն:

«Մեր տնօրենը հանրակացարանի կողքի նոր շենքը, որ սարքել էր տղայի համար, լվացքատուն չկար, եւ երկար տարիներ պարկերով ինչ-որ հագուստներ էին բերում այստեղ, լվացվում արդուկվում, տանում էին: Ապա 8 միլիոն 4 հարյուր հազար տուգանել էին Հակոբ Սիմոնյանին՝ ջրաչափը պլոմբելու համար, որի կեսը մեր վզից հանեցին»,-պատմեց Ռաիսա Ակոպովնան: Բնակիչների պնդմամբ՝ տուգանվելուց անմիջապես հետո վարձը թանկացրել են:

Բնակիչները երազում են մի փոքրիկ հողատարածք ունենալ, նրանցից ոմանք համաձայն են անգամ գյուղերում ապրել, միայն թե դուրս գան այդ «խցերից»:

Հանրակացարանի խնդիրների, բնակիչների բողոքների շուրջ ՀԺ-ն զրուցեց հանրակացարանի տնօրեն Հովհաննես Սիմոնյանի հետ: Վերջինս ասաց, որ իր հանրակացարանը հանրապետությունում միակն է, որ պետական չլինելով՝ ընդունել է նախկինում 350 փախստական՝ Ադրբեջանից եւ Արցախից: «Պատկերացրեք՝ 30 տարի պահել ենք այդ մարդկանց եւ պետության կողմից որեւէ օժանդակություն չենք ստացել, միայն ստացել ենք 5 հաստիք, որով պահում ենք երեք պահակ, մեկ էլեկտրիկ եւ մեկ հավաքարար»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե հանրակացարանում սարսափելի վատ պայմաններ են, պարոն Սիմոնյանն ասաց. «Նման հրաշք հանրակացարան դուք որեւէ մի տեղ չեք տեսնի, վերելակ կա, երկու ժամով ջուր կա, որն անխնա օգտագործում են այդ մարդիկ»:

Սիմոնյանը հերքեց, որ Փախստականների կոմիտեն շենքի բնակիչների համար հատկացնում է կոմունալ ծախսերի գինը: Ասաց, որ շենքն էլ 50 տարվա շենք է, արդեն շարքից դուրս է եկել: Հարցին՝ իսկ ինչո՞ւ հաշվիչներ չկան, պատասխանեց. «Իրենք էլ են ասում, որ ջրաչափեր լինի, բայց դե որտե՞ղից բերեմ»:

Մեր դիտարկմանը, թե բնակիչների պնդմամբ՝ վարձավճարը թանկացել է, երբ իրենց 8 միլիոն 400 հազար դրամ տուգանել են, Սիմոնյանը ժխտեց, ավելացրեց, որ տուգանքը 4 միլիոն է. «Մեզ անհիմն «Վեոլիա Ջուր»-ը տուգանել է, որեւիցէ ամիս չի եղել, որ չվճարենք: Հիմա գործը դատարանում է»:

Հովհաննես Սիմոնյանի կարծիքով՝ բնակիչները բարեկեցիկ կյանքով են ապրում եւ բողոքելու տեղ չունեն, իսկ իր արածը չեն գնահատում: «Այդ շենքում մի 8-10 հոգի մարդկանց խումբ կա, որ պարզապես ապերախտներ են: Իրենց միայն գրությամբ ընդունել եմ, տեղ եմ տվել, բարեգործություն եմ արել: 80-ն անց մարդկանցից գումար էլ չեմ վերցնում»,- ասաց Սիմոնյանը:

Տպել
4625 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)