Տեղի ունեցավ մի բան, որը մեծ մասը համարում էր անհնար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Քաջարանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց նրանց հարցերին:

Բնակիչներից մեկը, դիմելով վարչապետին ասաց. «Մեր ցանկությունն է, որ դուք միջամտեք, օգնեք, որպեսզի մեր քաղաքապետի կամ մարզպետի ջանքերի շնորհիվ վերականգնվի մեր քաղաքի ամառային ջամբարը»: Ի պատասխան Փաշինյանը ասաց. «Շատ լավ, բայց ընդհանրապես ասեմ, որ եթե մենք տեսականորեն այս պահից սկսենք զբաղվել այդ խնդրի լուծմամբ, դրա լուծումը ինչ-որ մի ժամանակ տանելու է, բայց տեսեք՝ մենք անընդհատ ամառային հանգիստ ասելով հասկանում ենք, որ պետք է ճամբար լինի, բայց Սյունիքի մարզում ամառային հանգստի կազմակերպման տարբեր ձեւեր կան: Կարելի է բնագիտական արշավներ կազմակերպել երեխաների համար դեպի մոտակա անտառները, սարերը: Կարելի է բակային ճամբարներ կազմակերպել ի վերջո, որտեղ երեխաները մշակութային կյանք ունենան, մարզական փոքրիկ միջոցառումներ: Բաներ կան, որ մենք միշտ սպասում ենք` ճամբարը կլինի, այդ 500 միլիոնի ծախսը կլինի ու մենք կհանգստանանք, չի լինի, ուրեմն, մենք կսպասենք, մինչեւ կառավարությունը այդ 500 միլիոնը կգտնի, այդ շինարարությունը կլինի, նոր մենք մեր երեխեքի հանգիստը կկազմակերպենք:

Ոչինչ չի խանգարում, որ երեխաները շատ փոքր ֆինանսական միջոցներով շատ հիշարժան արձակուրդ ունենան, արշավներ կազմակերպեն, գնան դաշտերում, անտառներում վրաններ խփեն, 1-2 օր, մի շաբաթ մնան: Այսինքն, նկատի ունեմ ձեր ասածը ընդունեցի ի գիտություն, կնայենք, թե ինչ խնդիր է դա, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան, բայց ընդհանուր առմամբ Մեղրիում էլ նոր այդ թեմայով ասեցի, պետք է նախաձեռնող լինել ամեն ինչի մեջ:

Մեր փոփոխության ամենակարեւոր իմաստը հետեւյալն է, որ մեր երկրում միջին վիճակագրական քաղաքացին ասում էր՝ արա դե ինձնից ինչա կախված, արա դե իմ ձայնը ինչա որոշում, փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամեն քաղաքացի հասկացավ, որ հենց իր ասելիքն է ամենակարեւորը, հենց իր ձայնն է վճռորոշ: Երբ մարդիկ սկսեցին այսպես մտածել, փոխվեց ամեն ինչ, տեղի ունեցավ մի բան, որը մեծ մասը համարում էր անհնար, ասում էր՝ հնարավոր չի, տենց բան ո՞նց կարողա լինի: Այսինքն, այս անհնարինության, այս հարաբերությունների մակարդակը, որ կա մի տեղ ինչ-որ իշխանություն, որը պետք է լուծի բոլոր հարցերը եւ կա քաղաքացի, որը պետք է իր տանը նստի եւ հետեւի, թե իշխանությունը այդ հարցը լուծում է, թե չէ, սա պետք է փոխվի: Էլի եմ ասում, սխալ չհասկանաք, ձեր ասածը ընդունում եմ ի գիտություն, մենք կարձանագրենք խնդիրը, կուսումնասիրենք, կտեսնենք՝ ինչ միջոցներ կան, բայց դա չի նշանակում, որ այս երեխաները պիտի առանց հանգստի մնան», - պատասխանեց Փաշինյանը:

Տպել
3397 դիտում

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան