Եթե առաջ ինչ-որ հակամարտության ռեժիմ կար ժողովրդի ու կառավարության միջև, այդ ռեժիմը էլ չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիան կատարած այցի ժամանակ իր հերթին ճշտող հարցեր էր տալիս քաղաքացիներին, մասնավորապես՝ հասկանալու համար երիտասարդները, աշակերտները ինչպես են ներգրավված կրթական, ինժեներական ծրագրերում:

Փաշինյանի հարցին՝ Սիսիանի Դարբաս համայնքի ինժեներական լաբորատորիայում քանի՞ աշակերտ է սովորում, «Արմատ» ինժեներական լաբորատորայի խմբակավար Հայկը պատասխանեց. «Թեպետ վաթսունից ավելի տեղ կա, սակայն աշխատանքներում ներգրավված է մոտ տասնչորս հոգի, որոնցից այս ոլորտում ապագա մասնագետ կարող են լինել ութը»: Այս առթիվ վարչապետը իր մտահոգությունը հայտնեց՝ դիմելով հանդիպմանը ներկա երեխաներին.

«Էրեխեք ջան, սա 21-րդ դարն է, ես ձեզ կոչ եմ անում անպայման զբաղվել ինժեներական լաբորատորիայի գործերով, մասնագիտանալ, որովհետեւ այդ ուղղությամբ մասնագիտանալը ձեզ երաշխավորում է, որ դուք կունենաք լավ աշխատանք: Այսօր Հայաստանում մասնագետների խնդիր կա տեխնոլոգիաների ոլորտում: Ձեր երեխաներին բացատրեք, թող գնան սովորեն: Չեմ ասում, որ բոլորը պետք է ինժեներ դառնան, բայց մեծ թվով մարդիկ պետք է դառնան ինժեներ: Ես ափսոսում եմ, որ ինժեներ չդարձա, լրագրող դարձա: Իհարկե, կատակում եմ՝ ով ինչ մասնագիտություն սիրում է»,- ծիծաղում է վարչապետը՝ հավելելով, որ իրականում սա շատ կարեւոր խնդիր է ոչ միայն Սիսիսանում, այլ ամբողջ Հայաստանում:

Վարչապետը, անդրադառնալով քաղաքացներից մեկի հարցին՝ կապված տարբեր չարաշահումների հետ, նշեց, որ սիսիանցիները կարող են կոռուպցիոն որեւէ հանգամանքի դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին՝ շեշտելով, որ վերջիններս ցանկացած դեպքում զբաղվելու են նմանատիպ հարցերով:

Փաշինյանը խոսեց նաեւ այն մասին, քաղաքացիները իրենք պետք է նախաձեռնող լինեն, հույսը միայն կառավարության վրա չդնեն: Նա նշեց, որ ողջ Հայաստանը կորած է աղբի մեջ.

«Եթե ասենք աղբաման չկա, գնացեք քաղաքապետի մոտ, ասեք՝ խնդիր կա, պետք է լուծել: Նախաձեռնեք ինքներդ: Եթե առաջ ինչ-որ հակամարտության ռեժիմ կար ժողովրդի ու կառավարության միջև, այդ ռեժիմը էլ չկա: Մենք մի մարմին ենք, սա պետք է օգտագործենք համագործակցության եւ հարցեր լուծելու համար»,- ասաց վարչապետը:

Տպել
2344 դիտում

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը