Եվրամիությունը Հայաստանին կհատկացնի 160 միլիոն եվրո գումար. Մոգերինի

Եվրամիությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները և առաջիկա 4 տարվա համար Հայաստանին կհատկացնի 160 մլն եվրո գումար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հուլիսի 3-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամփոփիչ քննարկմանը: Հիշեցնենք, հուլիսի 4-ին տեղի է ունեցել քվեարկությունը, որի ժամանակ Խորհրդարանը կողմ է քվեարկել  ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հաստատմանը և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: 

«Մենք պատրաստ ենք աջակցել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում մանր և միջին ձեռնարկատիրությանը, բիզնես մթնոլորտի բարելավմանը, արդյունավետ էներգետիկայում ներդրումների ավելացմանը, և այդ ցանկը կարելի է շարունակել»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ իրենք պատրաստ են ակտիվացնել մասնավոր ներդրումները Հայաստանի տնտեսության համար կարևոր ռազմավարական ոլորտներում:

Մոգերինին նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի անցած ճանապարհը թեև բարդ է եղել, բայց ի վերջո հաջողվել է հասնել համաձայնագրի ստորագրմանը, որը նա բնորոշել է որպես «պատմական»: Նա նկատել է, որ իր համար հաճելի է Բրյուսելում ընդունել Հայաստանի նորընտրիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և այդ հանդիպումը կլինի մի կողմից անցած ճանապարհի ամփոփում, մյուս կողմից նոր ճանապարհի սկիզբ: «Ես հավատում եմ, որ Հայաստանում բոլոր կուսակցությունները շատ լավ հասկանում են, որ Եվրոպական միության հետ գործընկերությունը կենսական կարևորություն ունի երկրի համար: Խոսքը աշխարհաքաղաքականության մասին չէ, ազդեցության գոտիների կամ ինչ-որ մեկի դեմ գործընկերության. սա գործընկերություն է հանուն ինչ-որ բանի, առաջին հերթին հանուն մեր քաղաքացիների՝ Հայաստանի քաղաքացիների, մեր՝ ԵՄ քաղաքացիների,  տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, ավելի լավ և ամուր ժողովրդավարությունների: Սա գործընկերություն է, որը կարող է օգնել առաջ տանելու հայ ժողովրդի առաջ քաշած պահանջները, այդ թվում վերջին ամիսներին»,- ասել է Մոգերինին:

Նա նշել է, որ նոր կառավարության ձեռնարկած բարեփոխումները, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և արդարադատության ոլորտում փոփոխությունները, անչափ կարևոր են ոչ միայն ԵՄ-ի, այլև հայ ժողովրդի համար, ուստի ԵՄ-ը իր աջակցությունն է հայտնում այդ բարեփոխումներին: ԵՄ հանձնակատարը նաև նշել է, որ իր առաջին շփումը Հայաստանի նոր կառավարության հետ եղել է շատ արդյունավետ,և որ այդ հանդիպումը «չէր կարող լիներ առավել դրական և ընկերական»:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Մոգերինին նշել է, որ դրանք պետք է վայելեն համաժողովրդական վստահություն և համապատասխանեն ԵԱՀԿ-ի և ժողովրդավարական իստիտուտների հանձնարարականներին:

Տպել
4238 դիտում

ՃՏՊ Տիչինայի փողոցում. կա տուժած

Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն-Պեմզաշեն ամբողջովին քայքայված 10.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվում է

Երեւանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Կարապետյան

Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ

Մեզ հետ կռվի բռնվելու հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների պարտությունը. Փաշինյան (տեսանյութ)

Իջևանում տեղի ունեցած դեպքով 10 անձ կալանավորվել է. մեղադրանք է առաջադրվել 13 անձի. ՔԿ

Գյուրզա, շահմար, սահնօձ եւ օձի չպարզված տեսակ. ահազանգեր ԱԻՆ-ում՝ օձերի առկայության մասին

Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս Է հավաքում Ռադայի ընտրություններում

Սիրիական բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Իդլիբի հարավում

Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի

Սևանա լիճը իդեալական մաքուր է. վարչապետի օգնական

Գյումրիում ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. փրկարարները մասնատել և հեռացրել են այն

Երեւանի Շիրազի փողոցի շենքերից մեկի վերելակն ընկել է, ներսում եղած քաղաքացուն օգնել են փրկարարները

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ահազանգում է պատգամավորը (լուսանկարներ)

Արթուր Աբրահամը Մոսկվայում մասնակցել է Բռնցքամարտի միջազգային օրվա միջոցառումներին

Իսակովի պողոտայում մոտ 5 հազար քմ խոտածածկ տարածք է այրվել (տեսանյութ)

Գյումրի քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբից բետոնե կտորներ են ընկել. կա փլուզման վտանգ

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել