Մարզպետարաններում առողջապահական խնդիրներով ինձ հետ անմիջական կապի մեջ եղեք. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի բոլոր մարզպետներին դիմել է խնդրանքով եւ հորդորով, որպեսզի վերջիններս անմիջական կապ պահպանեն իր հետ` մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված եւ համահունչ լուծումներ տալու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մարզպետների հետ հանդիպումը կայացել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում`նախարար Սուրեն Պապիկյանի մոտ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար եւ հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ եւ ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավվումը։

Ավելի վաղ, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Արսեն Թորոսյանը պաշտպանել էր Սպիտակի ԲԿ ներկայիս տնօրեն եւ նշել էր, որ մարզպետները կառավարության ներկայացուցիչներն են տեղերում, եւ պետք է հաշվի առնեն կառավարության կարծիքը։ Բանն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի Լոռու մարզպետարանից (մարզպետը ԲՀԿ-ական  Հրանտ Մարգարյանն է-խմբ) Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մկրտչյանին հորդորել են աշխատանքից ազատման դիմում գրել, որ նրա փոխարեն նշանակեն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսային։

Արսեն Թորոսյանի այցից հետո, կարծես թե, այդ հարցը փակվել է, ինչպես նաեւ ՔՊ–ական փոխմարզպետ Անդրանիկ Ղուկասյանին է վերապահվել առողջապահական ոլորտի վերահսկողությունը։

Տպել
839 դիտում

ՀՀ իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է. Արցախի ԱԺ նախագահ

Բիշքեկում ՀԱՊԿ խորհրդի արտագնա նիստին որոշվել է լիագումար նիստն անցկացնել աշնանը Երեւանում

Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մոտ 5 մլն դրամ է ստացել, ու ոչ մի մարզիկ չի մասնակցել ԱԱ-ին

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

Զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է ցուցադրական զորավարժություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած քաղաքացու մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան

Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց (լուսանկարներ)

Բոլիվիայում մրցավարը մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ ուշաթափվելուց հետո

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. որոշումը կբողոքարկվի

Եթե Իրանը ցանկանա պատերազմել, դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը. Թրամփ

Հոլանդիայի հաղթանակը «Եվրատեսիլ 2019»-ում չի չեղարկվի

Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ

Սերժ Թանկյանը ոգեւորված է, որ կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքերից մեկը

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում

Տեւական դադարից հետո Արթուր Ալեքսանյանը մրցման կմասնակցի

Դատարաններն արգելափակելու ժամանակ հանցագործության մասին հաղորդումներն ուղարկվել են ՀՔԾ. դատախազություն