Հուլիսի 4-ից մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարումը, մարզերում դեռ պարզ չէ

03/07/2018 schedule23:10

Վերջին օրերին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ստացված հաղորդագրությունների թիվն աննախադեպ աճել է՝ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառով: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից:

Ընկերության տարածած պարզաբանման համաձայն՝ ամռան շոգերի հետ կապված՝ մայրաքաղաքում կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները: Ընկերությունը պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրել է ջրի արտադրությունը համակարգում: Այդ նպատակով նաեւ վերագործարկվել է պահուստային հանդիսացող «Արարատյան 3.4» հզոր պոմպակայանը, որով սովորաբար հուլիս-օգոստոսին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները:

«Շաբաթ համակարգում պահանջարկ-առաջարկը գրեթե կարգավորվել էր, երբ «Արարատյանում» տեղի ունեցավ խոշոր վթար: Շարքից դուրս եկան ոչ միայն պոմպերը, այլեւ մայրուղային ջրատարը, որով Երեւանը ջուր է ստանում: Անմիջապես սկսվեցին վթարի պատճառների հայտնաբերման, նոր պոմպերի տեղադրման ու խողովակաշարի վրա առաջացած վթարների վերացման աշխատանքները: Մի կողմից արտակարգ շոգ եղանակ, մյուսից՝ ջրի մեծ սպառում, ինչը կտրուկ ավելացրեց ծանրաբեռնվածությունը պոմպերի վրա, ի վերջո հնամաշ, դեռ խորհրդային արտադրության սարքավորումներ, որոնք չդիմացան լարվածությանը եւ Երեւանում անմիջապես կտրուկ ընկավ ճնշումը:

Ներքաղաքային բաշխիչ ցանցի կարգաբերումով հնարավոր չէր ապահովել կայուն ջրամատակարարում, ջուրը չէր բավականացնում:

«Վեոլիա Ջուրը» անգամ ստիպված էր մյուս աղբյուրներից ստացվող ջուրը վերաբաշխել մայրաքաղաքով մեկ, որ ջրազրկված շրջաններում ապահովվի գոնե նվազագույն ջրամատակարարում: Իսկ մինչ այդ շուրջօրյա արտակարգ ռեժիմով պոմպակայանում ու ջրատարի վրա աշխատում էին ներգրավված մի քանի տասնյակ մասնագետներ ու մեծաքանակ շինարարական տեխնիկա:

Ներկայումս «Արարատյան 3,4» պոմպակայանը նորից գործում է: Այստեղից վերսկսվել է ջրի մատակարարումը Երեւանին՝ վայրկյանում ավելի քան 500 լիտր քանակությամբ: Կա հավանականություն, որ արդեն վաղը, հուլիսի 4-ի երեկոյան մայրաքաղաքում կվերականգնվի ջրամատակարարման հայտարարված ռեժիմը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Տպել
3753 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ