ՀՀ-ն ու Հունաստանը միասին կպայքարեն ահաբեկչության, կոռուպցիայի ու մաքսանենգության դեմ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատախազության միջեւ այսօր Երեւանում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հունական կողմից՝  Հունաստանի Հանրապետության գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, հուշագրի շրջանակներում կողմերը, ելնելով իրենց իրավասություններից, կհամագործակցեն հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, կոռուպցիայի, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, ինչպես նաեւ քրեական գործերով իրավական օգնության եւ հանձնման մասին միջնորդությունների կատարման ոլորտներում:

Փաստաթղթով նախատեսվում է մասնագիտական փորձի փոխանակում եւ պրոֆեսինալ կարողությունների զարգացում՝ դատախազների փոխայցելությունների միջոցով, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համատեղ աշխատանքի ընթացքում տեղեկատվության օպերատիվ փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:  

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել տիկին Դիմիտրիուին՝ ՀՀ դատախազության 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին Հայաստանում գտնվելու կՖապակցությամբ՝ նշելով, որ այդպիսով վերահաստատվել է դարավոր եւ հարուստ պատմություն, հզոր մշակութային ժառանգություն ունեցող բարեկամ երկրների միջեւ ամենաջերմ եւ անկեղծ հարաբերությունների պահպանման եւ զարգացման երկկողմ անկեղծ ցանկությունը: Արթուր Դավթյանը հավելել է, որ ստորագրված հուշագիրը նոր մակարդակի է բարձրացնում երկու երկրների դատախազությունների միջեւ գործակցությունը, ստեղծում հավելյալ հնարավորություններ ու կառուցակարգեր՝ դատախազների միջեւ օգտակար փորձի փոխանակում իրականացնելու, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման եւ հմտությունների կատարելագործման համար:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի համար հազարամյակների պատմությամբ ապացուցված բարեկամ Հայաստանում իրենց ցուցաբերված ընդունելության համար՝ Հունաստանի գերագույն դատարանի գլխավոր դատախազ Քսենի Դիմիտրիուն նշել է, որ ստորագրված փաստաթուղթն ընդգծում է նաեւ երկու պետությունների դատախազությունների միջեւ համագործակցության եւ գործընկերության հետագա ամրապնդման կարեւորությունն ու կարիքը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների եւ պետությունների:

Տպել
1125 դիտում

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է. Գյումրիում տոնվեց Բուն Բարեկենդանը (լուսանկարներ, տեսանյութ)

Երկրաշարժ է եղել Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Շիրակի մարզում

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում է. արգելվում է նաեւ Մեղրիով մուտքը Հայաստան. վարչապետ

Թուրքիան ու Աֆղանստանը փակել են Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում 18-ամյա ուսանողը դանակահարել է իր հասակակցին

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակել

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Հրդեհ Տաշիր քաղաքում. այրվել է կուտակված անասնակեր

Հյուպատոսական բաժնի աշխատանքը դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա արդյունավետ ծառայություն մատուցելու համար

«Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. օգնել է ԱԻՆ-ը

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տեղումներ. կցրտի 6-8 աստիճանով

Գավառ քաղաքում փրկարարները դուրս են բերել ձյան մեջ արգելափակված մեքենան

Թուրքիան «Patriot» համակարգերի գնման առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն

Ատելության քարոզի հեռահար նպատակները

Լոռու մարզի Սարալանջ գյուղի տնակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր