Երեխան ընկավ 2 մետր խորությամբ փոսը. բողոքներ Վեոլիա Ջրի անբարեխիղճ աշխատանքից

Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ 27/1 հասցեում բնակվող Մարիամ Աբելյանը խնդրով դիմում է ՀԺ-ին: Պատմում է, որ որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից փորված 2 մետրից էլ բարձր ջրափոսն ահ ու սարսափի եւ անհանգստության առիթ է ստեղծել տեղի բազմաբնակարան շենքերի բնակիչների համար:

Ասում է՝ երեխաների խաղահրապարակին կից ինչ-որ գետառ է եղել, հարևաններով որոշել են փակել այն՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Սակայն բոլորովին վերջերս «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները գետառի վրայից հանել են մեծ փայտի կտորները, մաքրել ջրաբեկորներն ու մնացած տիղմախառը կեղտը, լցրել հարակից տարածքում ու հեռացել:

«Հիմա, երբ զանգում ենք իրենց՝ ոչ մի հստակ պատասխան չեն տալիս: Եկան, գետառի վրա բացեցին եւ իրենցից որպես հիշատակ թողեցին պատկառելի չափերի գարշահոտ մի բլրակ»,- պատմեց Մարիամ Աբելյանը: Վերջինս «Գարեգին Նժդեհ»-ի բոլոր բնակիչների անունից աջակցություն է խնդրում՝ հույս հայտնելով, որ խնդրին պատշաճ ուշադրություն կդարձվի եւ երեխաների անվտանգությունը կապահովվի:

Գարշահոտ բլրակ

«Եղբորս դուստրը եկել էր մեր տուն, խաղահրապարակում խաղում էր, երեխան ընկավ այդ 2 մետր խորությամբ փոսը: Լավ էր այդ ժամանակ դեռ ջուր չկար: Քաշեցինք, մի կերպ հանեցինք»,- ասաց Մարիամ Աբելյանը: Հիմա նույնությամբ մնում է այդ փոսը, սակայն արդեն՝ կեղտաջրով լի:

Մանկական խաղահրապարակին կից ջրափոսը

«Բացել են, թող բարի լինեն գա՛ն, փակեն: Այստեղ հազար ու մի երեխա է խաղում: Երեխաները գալիս են ծառերից պտուղ պոկելու, որի անմիջապես կողքն այդ փոսն է: Երեկոները հնարավոր չի լինում հանգիստ նստել: Երբ զանգեցի Վեոլիա Ջրի աշխատակցին, որ գան, մի լուծում գտնեն, ինձ ասաց. «Ով ուզում է ընկնի, ինձ համար կարևորն այն է, որ բացել եմ, ջուրը գնում է՝ բողոք չկա գյուղերից, մնացածն ով ինչ ուզում է ասի»,- պատմեց Մարիամ Աբելյանը:

ՀԺ-ն սույն խնդրով դիմեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: Տեղի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն առաջարկեց մեր կողմից ուղարկված գրավոր հարցման միջոցով ծանոթանալ խնդրին, ապա տեղյակ պահել համապատասխան մարմիններին եւ հարցին լուծում տալ:

Տպել
4603 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի