Պաշտոնի ստանձնումը մեր օրերում միմիայն պատասխանատվություն եւ առաքելություն է. Ա. Հակոբյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:

Անցկացված խորհրդակցության ժամանակ նախարարը աշխատակիցներին հայտնեց, որ տնօրեն Վարդան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Նախարարը միաժամանակ ներկայացրեց ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին:

«Վազգեն Պետրոսյանը շինարարության բնագավառում փորձառու է: Ձեր նշանակումից հետո շատ կարճ ժամանակահատվածում մենք պիտի կարողանանք էական արդյունքներ արձանագրել, որի համար շատ կարևոր է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը: Ուստի, ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում պետք է շատ արագ արձագանքել և գտնել լուծումներ»,-նշեց նախարարը:

Աշոտ Հակոբյանը շեշտեց, որ պաշտոնի ստանձնումը մեր օրերում միմիայն պատասխանատվություն և առաքելություն է:

Նա կարևորեց գործունեության թափանցիկությունը, զանգվածային լրատվամիջոցների, հանրության և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում մեծ գումարներ են ծախսվում, և հանրությունը պետք է իրազեկ և վստահ լինի, որ ծախսված գումարները ապահովում են առավելագույն արդյունավետություն: Այս համատեքստում նախարարը հանձնարարեց կարճ ժամկետներում նախապատրաստել միջոցառում, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա վիճակը, ինչպես նաև կտրվեն ծրագրի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները:

Նա շնորհակալություն հայտնեց Վարդան Կարապետյանին աշխատանքում ներդրած գիտելիքների և փորձի համար, որից հետո նորանշանակ տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՊՈԱԿ-ում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

Տպել
858 դիտում

Կաթողիկոսից իմացա, որ ինձ աղանդավորական շարժումների հետ են կապում. Նիկոլ Փաշինյան

Ես կողմ եմ քվեարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին. Գեւորգ Կոստանյան

Նոր հնարավորություններ՝ գերմանական փորձի ներդրման համար

ՀՖՖ-ն դժգոհ է հայկական ակումբներից. խախտում են լեզվի մասին ՀՀ օրենքը

ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում

Առաքել Մովսիսյանի եղբայրները ՀՔԾ-ում են. գործողությունները կատարել են ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները

Եթե որեւէ մեկը փորձի դավադրություն անել, ես նորից պիտի դիմեմ ձեզ՝ հավաքվել ու ձեր խոսքը ասել. Նիկոլ Փաշինյան

Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանից 3 շաբաթ կպահանջվի վնասվածքը բուժելու համար

Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ ԿԲ միջեւ կնքվել է 50 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր

Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը մեկ ժամով հետաձգվեց

ՀՅԴ-ն դեմ է ԸՕ-ի նախագծի քննարկման ձեւաչափին, բայց կողմ է քվեարկելու

Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, այն պատմական փաստ է. Թրամփի փաստաբան

Եթե կոնկրետ մեղադրանք չունենք, պետք է քաղաքական ռասիզմի գիրկը չընկնենք. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի մասին

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկաններն ազատ են արձակվել

Տոնոյանն ու Ջուլիանին կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ

«Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է. Հայկ Մարության

Հայաստանի ճոխ ու համեստ կողմերը ռուսական «Орёл и решка» հաղորդման մեջ (տեսանյութ)

Պատգամավորներն ԱԺ-ում քչություն են անում. Ծառուկյանը գալո՞ւ է ԸՕ-ին կողմ քվեարկելու

Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու պայուսակում դեղահաբեր եւ հեռախոսներ են հայտնաբերվել

Սա աննախադեպ երեւույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է որեւէ թեկնածուի, եւ այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններում