Ռուսաստանցի փորձագետները Ադրբեջանում. Բաքուն հռետորաբանությո՞ւն է փոխում

Հուլիսի 1-ին Ադրբեջանի Չոջուկ Մարջանլի բնակավայրում անցավ «Բաքու–Մոսկվա՝ աշխարհաքաղաքական առանցք. Ադրբեջանը՝ Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից» թեմայով ռուս-ադրբեջանական համաժողովը: Դրան մասնակցում էին ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը, լրագրողներ Մաքսիմ Շեւչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելեւն ու Ալեքսանդր Եզուբովը եւ այլոք: Չոջուկ Մարջանլին գտնվում է 2016 թ. ապրիլին ադրբեջանական ԶՈւ-ի վերահսկողության տակ անցած Լելե Թեփեի մոտակայքում: Համաժողովի մասնակիցների կենսագրությունները եւ անցկացման վայրը հուշում են, որ սա Ադրբեջանի հերթական քարոզչական գործողությունն է, ընդ որում կրկին ուղղված ներքին լսարանին, քանի որ տեղեկատվական բաց հոսքերի պարագայում ուղղակի անհնար է լուրջ ընունել ելույթ ունեցած «հռետորների» խոսքերը:

Ինչեւէ, անդրադառնանք բանախոսների արտահայտած որոշ մտքերին: Մաքսիմ Շեւչենկոն, որը ժամանակին առիթ է ունեցել աչքի ընկնել հակահայկական անհեթեթ հայտարարություններով՝ իբր հայկական լոբբին է արգելակում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, այս անգամ եւս իր «բարձունքի» վրա է գտնվել: Նա նախ հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունները՝ ձերբակալելով Սերժ Սարգսյանի մերձավորներին, փոխում են հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը: Բացի այդ, Շեւչենկոյի խոսքով, Ռուսաստանն աստիճանաբար դուրս է մղվում բանակցային գործընթացից: Թե հայկական կողմի՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին ապավինելու կոնկրետ ո՞ր մասն է դուրս մղում համանախագահ երկիր հանդիսացող Ռուսաստանին բանակցային գործընթացից՝ Շեւչենկոն չի նշում: Ռուսաստանցի լրագրողի կարծիքով՝ «հեղափոխությունը Հայաստանում՝ ամերիկյան ծրագրի մաս է կազմում», որը նպատակ ունի վերահսկողության տակ վերցնել հայ-իրանական սահմանը:

«Հայ-իրանական սահմանը վերահսկելի չէր ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից: Այժմ Իրանի սահմանը փաստացի շրջափակման մեջ է», - ասել է Շեւչենկոն:

Այն, որ հայ-իրանական սահմանին կանգնած են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահներ, որեւէ կերպ չի խանգարում Շեւչենկոյին պնդել իր տեսակետը:

Հավաքվածներն առհասարակ աչքի չէին ընկնում համեստությամբ: Քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, խոսելով իրենց «պատվիրակության» մասին, նշել է, որ իրենց ներկայությունը համաժողովին խորհրդանշական բնույթ է կրում եւ ներկայացնում ռուս մտավորականության վերաբերմունքը տվյալ խնդրին: Բացի այդ, Դուգինը կարծում է, որ Ռուսաստանն իրավասու է ինքնուրույն որոշել՝ վաճառե՞լ զենք իր ռազմավարական գործընկերոջը, թե՞ ոչ:

Դմիտրի Սավելյեւի եւ Վալերի Կորովինի կարծիքով էլ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ այլ ինչ է, քան «պետական հեղաշրջում»: Դրա հետեւում թաքնված են, իհարկե, ԱՄՆ-ն եւ Եվրոպան, իսկ Հայաստանը շուտով սկսելու է շարժվել դեպի Արեւմուտք:

Ռազմական փորձագետ ներկայացող Իգոր Կորոտչենկոն եւս վստահ է, որ «Փաշինյանն իշխանության է եկել ԱՄՆ օգնությամբ»:

«Այլապես, ինչո՞ւ է Վաշինգտոնն այդքան մեծ դիվանագիտական կորպուս պահում Երեւանում», - հետաքրքրվում է Կորոտչենկոն:

Թերեւս, ավելի տեղին կլիներ հետաքրքրվել սեփական ԱԳՆ-ից՝ ինչով է զբաղվում իրենց, նույնպես բավական տպավորիչ դիվանագիտական կորպուսը եւ տասնյակ կազմակերպությունները, որոնք, երբեմն, հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու փոխարեն վհուկների որս են հայտարարում եւ սկսում մեղադրել «հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող» վերացական ուժերի:

Այն, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում հայերը մեղադրվում են բոլոր հնարավոր ու անհնար դավադրությունների կազմակերպման եւ իրագործման մեջ՝ սովորական երեւույթ է դարձել: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով համաժողովին նշել էր, որ ադրբեջանական շոուն տապալվել է:

«ՌԴ-ի դիրքորոշումը թե՛ ՀՀ-ի հետ հարաբերությունների, թե՛ ԼՂ հիմնախնդրի հետ կապված՝ հայտնի է, պարբերաբար վերահաստատվում է ամենաբարձր մակարդակով»,- հավելել է Բալայանը:

Իրականում սխալ կլիներ վերոնշյալ անձանց հնչեցրած մտքերն ընդունել որպես Ռուսաստանի դիրքորոշում: Նրանք ավելի շատ հենց պաշտոնական Բաքվի մեսիջներն են ուղարկում Հայաստան: Այս առումով հետաքրքրական են երկու ելույթ, որոնք տարբերվում էին մնացածից եւ դրանց ֆոնին անգամ ադեկվատ են թվում:

Հատկանշական է, որ դրանցից մեկի հեղինակը Միլլի մեջլիսի պատգամավոր, Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար Էլման Մամեդովն է, մյուսինը՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության պլատֆորմի» անդամ Սյուզան Ջաղինյանը:

Մամեդովը մասնավորապես նշել է, որ մշտական պատերազմներ եւ մշտական թշնամություն գոյություն չունեն:

«Չնայած մեր պատմության մեջ տեղ գտած արյանը, տառապանքներին եւ պատերազմներին՝ ադրբեջանցի եւ հայ ժողովուրդները պետք է հաշտվեն», - ասել է Մամեդովը: Նա հիշեց նաեւ Խոջալուի ողբերգության զոհերին, սակայն նշեց, որ այդ ամենն անցյալում է եւ պետք է առաջ նայել:

«Մենք պետք է պատրաստ լինենք հայերի հետ ապրել այս հողի վրա», - եզրափակել է Մամեդովը:

Իհարկե, հաճելի է, որ հարեւան երկրում կան մարդիկ, որոնք թույլ են տալիս մեզ ապրել մեր հողի վրա, սակայն իրականում դա ցույց է տալիս հակառակը՝ թե որքան խորը արմատներ է գցել հայատյացությունը:

Սյուզան Ջաղինյանը, մարդկային կյանքերը վեր դասելով պատերազմից, նույնպես կարծում է, որ անհրաժեշտ է տեւական խաղաղություն հաստատել: Ճանապարհը, ըստ նրա, փոխզիջումներն են՝ փոխադարձ ընդունելի տարբերակը:

Եթե ռուսաստանցի գործիչների հռետորաբանության մասով ամեն ինչ պարզ է եւ հասկանալի, ապա Մամեդովի եւ Ջաղինյանի մտքերը նորություն էին վերջին շրջանում: Խաղաղության մասին հայտարարություններ ադրբեջանական կողմից հազվադեպ են լսվում: Դա թերեւս, կարելի է բացատրել երկու տարբերակով: Առաջին՝ Ալիեւը հրաժարվել է խնդրի ռազմական լուծման ճանապարհից եւ փորձում է պարարտ հող նախապատրաստել սեփական հասարակության շրջանում՝ ապագա խաղաղությունը հնարավորինս անցավ անցկացնելու համար: Այս սցենարը գործնականում գրեթե անհնար է:

Առավել հավանական է, որ նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է փափուկ բարձ դնել հայկական կողմի գլխի տակ՝ տպավորություն ստեղծելով, որ հրաժարվել է ռազմական նկրտումերից: Փոխվստահության մթնոլորտում այդ բլեֆը միգուցե ստացվեր, սակայն այս իրավիճակում, մանավանդ 2016 թ. ապրիլից հետո, գործնականում անհնար է համոզել հայկական կողմին, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության:

Տպել
3709 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)