Դոն Պիպոյի հետ ում հանդիպեին, սպանելու էին. նրա թիկնապահներն ազատ են արձակվել

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի 4 թիկնապահը, որոնք նույն օրը Պիպոյի հետ ձերբակալվել էին, մեր տեղեկություններով, ազատ են արձակվել:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դոն Պիպոն եւ եւս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առեւանգել եւ երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

Դոն Պիպոյի թիկնապահներն էլ մեղադրվում են զենքն ու ռազմամթերքը պահելու մեջ:

Ըստ ԱԱԾ-ի՝ հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։

Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:

- Պարոն Հակոբյան, ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել: Ընդունո՞ւմ է այն, թե՞ ոչ:

- Իրեն մեղավոր չի ճանաչում:

- Ցուցմունք տվե՞լ է:

- Բովանդակային առումով չի մեկնաբանել, դիրքորոշում է հայտնել միայն այն մասով, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ առաջադրված մեղադրանքը բացարձակ անհիմն է:

- ԱԱԾ խուզարկությամբ Արթուր Ասատրյանի բնակարանից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, ձեր պաշտպանյալը հայտնե՞լ է, թե որտեղից այդ զենքերը, անօրինակա՞ն են, թե՞ օրինական:

- Դա իր բնակարանը չի, ինքը տարվա մեջ 25 օր է Հայաստանում լինում: Դա իր հոր բնակարանն է: Արթուր Ասատրյանը նշում է, որ որեւէ կապ չունի հայտնաբերված զենքերի հետ: Դա իր հոր տունն է, այդտեղ տարբեր մարդիկ են մտնում, դուրս գալիս:

- ԱԱԾ-ն նաեւ տեսանյութ հրապարակեց Դոն Պիպոյի կողմից ենթադրյալ առեւանգման դրվագի վերաբերյալ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: Ձեր պաշտպանյալն այդ տեսանյութը դիտե՞լ է, ի՞նչպես է մեկնաբանել:

- Ոչ, նա չի տեսել, դա հրապարակելու ժամանակ նա անազատության մեջ է գտնվել: Նախ, տեսանյութում մեկնաբանվում է, որ առեւանգում է եղել, բռնություններ եւ այլն, բայց այդ տեսանյութում ո՛չ առեւանգում կա, ո՛չ բռնություն, ընդամենը զրույց է, նստած շատ հանգիստ խոսում են, ո՛չ սպառնալիք կա, ո՛չ բռնություն: Հետագայում, երբ գործի նյութերին ծանոթանանք, կհասկանանք եւ պարզաբանում կներկայացնենք այդ տեսանյութի հետ կապված:

- Եթե առեւանգված չէին, այդ դեպքում որտե՞ղ էին մեղադրյալները պատասխանում ձեր պաշտպանյալի հարցերին, ի՞նչ տարածք է դա:

- Ես վստահ չեմ, որ հարցեր տվողը Արթուր Ասատրյանն է, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Մենք իր հայտնած դիրքորոշման շրջանակում կարող ենք միայն վստահ լինել, որ իր կողմից նման արարք չի կատարվել:

- Ասացիք՝ բռնություն չի եղել, բայց ձերբակալվելուց հետո մեղադրյալների մարմնի տարբեր մասերում վնասվածքներ էին հայտնաբերվել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, գաղտնիք չէ, որ ձեր պաշտպանյալն է նրանց հանձնել իրավապահներին:

- Քանի որ իմ պաշտպանյալը ցուցմունք չի տվել բովանդակային առումով, գործի այս սկզբնական փուլում որեւէ ավել տեղեկություն չեմ կարող հայտնել… Եթե նշվում է՝ վնասվածքներ կան, ապա չեմ կարող ասել՝ դա երբ եւ որտեղ է առաջացել, ինչ միջադեպի արդյունքում:

Այս պահի դրությամբ մեր առաջնային խնդիրն այն է, որ կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառվել է անհիմն կալանավորում: Մեկ տարի շարունակ քննվել է այս գործը, որի շրջանակներում քննիչի բազմաթիվ կանչերով Արթուր Ասատրյանը մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ չունենք մեկ դեպք արձանագրված, որ Արթուր Ասատրյանին հրավիրեն հարցաքննության կամ քննչական որեւէ գործողության եւ նա չներկայանա: Չունենք դեպք, որ որեւէ վկայի կամ այլ անձի վրա անօրինական ազդեցություն գործադրի, այսինքն՝ քննությանը խոչընդոտելու հանգամանք եւս չունենք: Այս պահին մեր առաջնային խնդիրը զուտ կալանքի վիճարկմանն է վերաբերվում: Բուն մեղադրանքի առումով հետագայում կանդրադառնանք, երբ որ ավելի մանրամասն կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Կամ առերեսումներ կարվեն, կհասկանանք՝ ի վերջո ճանաչո՞ւմ են այդ անձինք Արթուր Ասատրյանին, թե ոչ:

Առջեւում դեռ շատ դատավարական գործողություններ ունենք եւ մեր համար էլ պարզ կլինի մեր քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, քննիչի ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ այդ տեսագրությունը 2017 թվականի մայիսից նախաքննական մարմնի տրամադրության տակ է եղել եւ որեւէ նոր նյութ  չի ավելացել, որը նոր հանգամանք կդառնա, որը նախկինում հայտնի չէր: …Ամեն դեպքում այսօր Արթուր Ասատրյանին մեղադրում են այն անձանց առեւանգելու համար, ովքեր նախապատրաստել էին իր սպանությունը: Ընդ որում՝ գործով արծարծվում է, որ Արթուր Ասատրյանի հետ ում հանդիպեին, սպանելու էին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին, երեխաներ, թոռներ, պատկերացնո՞ւմ եք՝ եթե դա իրական է, ապա ինչ է կանխվել: Ես այս ամենը ներկայացնում եմ ըստ առաջադրված մեղադրանքի բովանդակության պարզ վերլուծության… Այսօրվա առաջադրված մեղադրանքն այսպիսին է, որ իրեն չեն ասում՝ դու շահադիտական դրդումներով ես անձին առեւանգել, որեւէ այլ նպատակ ես ունեցել, գործի տրամաբանությունից ու փոխկապակցվածությունից պարզ է դառնում, որ նրան մեղադրում են իր սպանությունը նախապատրաստող անձանց գործողությունները կանխելու և խափանելու համար:

- Այս գործով ձերբակալված ՌԴ քաղաքացիներն ի՞նչ հարաբերութունների մեջ են Դոն Պիպոյի հետ:

- Երեւի ընկերներ են, նրանց մասով տեղեկություն չունեմ:

- Ձեր պաշտպանյալի սպանությունը նախապատրաստելու պատվիրատուի մասով ի՞նչ տեղեկություն կա:

- Բացարձակ որեւէ տեղեկություն չունեն:

- Տեսանյութում նշվում է ոմն Արտյոմ, խոսքը Արտյոմ Կանեւսկոյի մասի՞ն է: Արթուր Ասատրյանը ի՞նչ է նշում, այդ մասով քննարկում եղե՞լ է:

- Քննարկում չի եղել այդ մասով:

Տպել
7847 դիտում

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել