Երաշխավորը սնանկ է ճանաչվել, ինչի արդյունքում իր եղբայրը տուժել է

Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրությանն է դիմել քաղաքացի Կարեն Մխոյանը: Նա ՀԺ-ին ներկայացրեց իր խնդիրը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Մխոյանը պատմեց, որ իր փեսան` Արմեն Անանյանը, բանավոր հայտարարության համաձայն իր հարեւան, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանից 2015 թ.-ին ստացել է 30 հազար ԱՄՆ դոլար, որը ներդրել է իր բիզնեսում եւ շուրջ մեկ տարի ամեն ամիս վերջինիս տրամադրել 1500 ԱՄՆ դոլար:

Ընթացքում բիզնեսն անկում է գրանցել եւ դա կարգավորելու նպատակով Անանյանը Մուրադյանից 2016 թ. մարտի 10-ին վերցրել է եւս 10 հազար ԱՄՆ դոլար, այս անգամ նրանց միջեւ կնքվել է ընդհանուր 40 հազար ԱՄՆ դոլարի փոխառության պայմանագիր:

Ըստ այդ պայմանագրի, վերոնշյալ գումարը` 40 հազար ԱՄՆ դոլարը, Արմեն Անանյանը Վահագն Մուրադյանին պետք է վերադարձներ մինչեւ 2017 թ. հունվարի 20-ը: Նույն պայմանագրում Կարեն Մխոյանի քույրը, Արմեն Անանյանի կինը` Անահիտ Անանյանը, հանդես է եկել որպես երաշխավոր:

Վահագն Մուրադյանը 2017թ. հուլիսի 20-ին դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ իր գումարը հետ ստանալու նպատակով:

Դատավոր Ա.Սուքոյանը 2017թ. օգոստոսի 31-ին Արմեն եւ Անահիտ Անանյաններին ճանաչել է սնանկ՝ հաշվի առնելով ներկայացված պայմանագիրը, Արմեն Անանյանի կողմից 40 հազար ԱՄՆ դոլարը ստանալու ստացականը եւ այն փաստը, որ Արմեն եւ Անահիտ Անանյանները 15 օրվա ընթացքում չեն ներկայացել դատարան եւ չեն վիճարկել իրենց սնանկությունը:

Այստեղ հատկանշական է այն փաստը, որ Անահիտ Անանյանը փոխառության պայմանագրով հանդես է եկել որպես երաշխավոր: Սնանկության գործեր քննող դատավոր Սուքոյանը իր կայացրած վճռով Անահիտ Անանյանին սնանկ է ճանաչել այն պարագայում, որ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ երաշխավորին սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառվել է:

Արմեն եւ Անահիտ Անանյաններին սնանկ ճանաչելու վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո նույն դատավորը անմիջապես նշանակել է սնանկության գործով կառավարիչ:

Մեզ դիմած քաղաքացին` Կարեն Մխոյանը, 2017թ. սեպտեմբերի 29-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի իր քրոջ` Անահիտ Անանյանի անունով գրանցված, բայց իրեն պատկանող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/37 հասցեի խանութի նկատմամբ ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչվի իր սեփականության իրավունքը, քանի որ այն իր միջոցներով է կառուցվել եւ այդ օրվանից խանութը գտնվում է իր տիրապետության տակ: Նա նշեց, որ Արմեն եւ Անահիտ Անանյաններին հողի դիմաց վճարել է 27000 ԱՄՆ դոլար: Բայց, քանի որ խանութը եղել է քրոջ` Անահիտ Անանյանի անունով, իսկ դատարանը Անահիտ Անանյանին ճանաչել է սնանկ, ամեն կերպ փորձ է կատարվում սնանկության վարույթի շրջանակում ստանալ հենց իրեն պատկանող գույքը:

Արմեն եւ Անահիտ Անանյանները սնանկության գործով վճռի դեմ բողոքարկել են 2017 թ. հոկտեմբերի 4-ին:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի նախադեպը, 2018 թվականի հունվարի 25-ին որոշում է ընդունել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ. օգոստոսի 31-ի վճիռը Անահիտ Անանյանին սնանկ ճանաչելու մասով բեկանելու վերաբերյալ:

Դատարանը, հաշվի առնելով ներկայացված հիմնավոր փաստարկները, ինչպես նաեւ Արմեն եւ Անահիտ Անանյանների կողմից դրանք հաստատող հայտարարությունները, 2017թ. դեկտեմբերի 6-ի վճռով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է նշված գույքի նկատմամբ Կարեն Մխոյանի սեփականության իրավունքը:

Սակայն Վահագն Մուրադյանի ներկայացուցիչը եւ սնանկության գործով կառավարիչը այդ վճռի դեմ 2018 թ. փետրվարի 26-ին բողոքարկել են վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Մխոյանի խոսքով՝ Վերաքննիչ բողոքի պատասխանով նա մանրամասնորեն ներկայացրել է, որ նշված վճռով չի խախտվել Վահագն Մուրադյանի որեւէ իրավունք, ավելին ներկայացվել է Արմեն Անանյանի գույքերի վերաբերյալ տեղեկություն, ինչպես նաեւ դրանց գնահատում, այսինքն, կատարել են մի գործողություն, որի պարտավորությունը կրում էր սնանկության կառավարիչը:

Մխոյանի խոսքով, ապացուցել են, որ Արմեն Անանյանը իր անվամբ ունի բավականաչափ գույք, որոնցով հնարավոր կլինի կատարել Վահագն Մուրադյանի նկատմամբ ունեցած պարտավորությունը, նաեւ ներկայացրել են փաստարկ այն մասին, որ սնանկության գործով կառավարիչը իրավասու չէր նույնիսկ ներկայացնել վերաքննիչ բողոք եւ առանց լիազորագրի հանդես գալ Արմեն Անանյանի անունից այն պարզ պատճառով, որ Սնանկության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի Գ կետը հստակ սահմանում է.

«Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից»:

Սույն գործով Արմեն Անանյանը չի հանդիսանում հայցվոր, չի հանդիսանում պատասխանող եւ չի հանդիսանում ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ: Գործն իրենից ներկայացնում է իրավաբանական փաստի հաստատման դիմում, որտեղ չկա նյութաիրավական վեճ, իսկ Արմեն Անանյանը ներգրավվել է որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ, ուստի կառավարիչը սույն գործով ներգրավվելու, Արմեն Անանյանի անունից բողոք ներկայացնելու, առհասարակ նյութաիրավական վեճ չլինելու պարագայում արհեստական վեճ առաջացնելու որեւէ լիազորություն չուներ:

Մխոյանի խոսքով՝ անտեսելով օրենքի պահանջը, ամեն կերպ փորձ է կատարվում սնանկության վարույթի շրջանակում  ստանալ հենց իրեն պատկանող գույքը: Մխոյանը պահանջում է, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարվի եւ իր գույքը վերադարձվի իրեն:

Տպել
4361 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում