20 հազար զինծառայող․ Ադրբեջանում սկսվել են լայնամասշտաբ զորավարժություններ

Ադրբեջանում այսօր՝ հունիսի 2-ին, մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների, զորամիավորումների, հատուկ զորքերի ներգրավմամբ:

Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ զորավարժություններին, որոնք անցկացվում են երկրի նախագահի հաստատած պլանով եւ կշարունակվեն մինչեւ հուլիսի 6-ը, մասնակցում է մինչեւ 20 հազար զինծառայող, ներգրավված է 120 տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափերի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ եւ ականանետ, 30 միավոր ավիացիա:

Նշվում է, որ զորավարժությունների սցենարով նախատեսված է, մասնավորապես, «օկուպացված տարածքների ազատագրման նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողության անցկացում», ասված է հաղորդագրությունում:

Հայաստանն ԱԳՆ-ի մամուլի խոսնակի մակարդակով պաշտոնապես արձագանքել էր այս զորավարժություններին՝ նշելով, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները։

Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի` Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել, նշել էր ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Տպել
2586 դիտում

Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել. Ալեն Սիմոնյան

Ձերբակալված Շեկոյի գործով ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչվել. ՇՄ դատախազ

«Մարտունու բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը մեծ թվով խոշոր չափի կաշառքներ է ստացել. ԱԱԾ

Ռուսաստանից Հայաստան տուրուղևորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է

Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը

«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը

Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է

Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը

60-ն անց տղամարդը հայհոյում էր, մյուս խոշորամարմինը փորձում էր խփել. «Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել

Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին

Առաջիկա շաբաթը կլինի առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Պատրիարք ընտրվեց Մաշալյանը. Աթեշյանը շնորհավորել եւ բարեմաղթել է նորընտիր պատրիարքին

Անցած 1 օրում ՀՀ տարածքում գրանցվել է 12 տրանսպորտային պատահար. զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 16 մարդ

Հայաստանում 2-3 անգամ ավելի շատ ինքնասպան են լինում տղամարդիկ եւ առավելապես՝ ձմռանը

Ներկայացել էր սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն. ոստիկանության բացահայտումը