Աշխատակիցներին չեն տրամադրվել պայմանագրեր․ խախտումներ Երեւանի մանկապարտեզներում․ ԿՔՆ

ԿՔՆ-ն ստացել է մի շարք ահազանգներ, որոնք ամփոփելով կարող ենք արձանագրել, որ  Երեւանի համայնքային նախադպրոցական հաստատություններում տեղ են գտել աշխատակազմի աշխատանքային իրավունքների խախտում, մասնավորապես՝ արձանագրվել են հետեւյալ խնդիրները՝ աշխատանքային պայմանագրերի օրինակների բացակայություն աշխատակիցների մոտ,  աշխատանքային ժամերի անհիմն փոփոխություն, հավելյալ աշխատանքային պարտականությունների կատարում, հանգստի եւ արձակուրդի իրավունքի խախտում։

Կրթական քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է՝

(1) Որոշ մանկապարտեզներում (որոնց ցանկը կարելի է տրամադրել ՄԻԱՅՆ տեղեկատվության աղբյուրների գաղտնիության պահպանման երաշխքիների դեպքում) աշխատակիցներին չեն տրամադրվել աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, ու իրենք տեղեկացված չեն ինչի ներքո են ստորագրել՝ քանի ժամ աշխատաժամանակ է սահմանված պայմանագրով, ինչ դրույքաչափով, ինչ աշխատավարձով է կնքվել պայմանագիրը։

Նախակրթական ուսումնական հաստատության աշխատակիցներին հաճախ տալիս են ցուցումներ աշխատաժամերի ու գրաֆիկի փոփոխման վերաբերյալ։ Զրույցի ժամանակ քաղաքացին նշում է հետեւյալը․ «Մի օր ասում են, քո աշխատանքը սկսվում է 9:00, մեկ ասում են՝ չէ, դու պիտի երեխա ընդունես 8:30, մեկ ասում են քո աշխատանքը ավարտվում է 16:30, մեկ՝ 17:00»։

Համաձայն «ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանը ՀՀ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի 26 հունվարի 2007 թ.-ի դրությամբ՝ «ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ 1 ԽՄԲԻ ՀԱՇՎԱՐԿՈՎ» աղյուսակի համաձայն հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 8 ժամվա դիմաց դաստիարակի հաստիքը սահմանվում է 1.12 դրույք, դաստիարակի օգնականինը՝ 1 դրույք, իսկ 9 ժամվա դիմաց՝ համապատասխանաբար 1.25 եւ 1.1 դրույք։

Հետեւյալ նորմատիվային ակտով սահմանվում են տվյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային ժամերը․

«ԵՐԵՎԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» Երեւանի քաղաքապետի  2833-Ա 30.06.2011թ. որոշման համաձայն՝

«1.Երեւանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատանքային  ռեժիմը  սահմանել ժամը 8.00-ից մինչեւ 17.30-ը։

2.Երեւանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում երեխաներին պահելու  տեւողությունը սահմանել ժամը 8.30-ից մինչեւ 17.30-ը։

3.Երեւանի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում երեկոյան ժամերին երեխաներին պահելու տեւողությունը  սահմանել ժամը  17.30-ից մինչեւ 19.00-ը՝ համաձայն հավելվածի»։

(2) Աշխատակիցները նշում են, որ իրենց չի թույլատրվում լքել խումբը («․․բացի այն դեպքերից, երբ դաստիարակի օգնականը իրականացնում է բանվորի պարտականությունները», նշում է քաղաքացին՝ մասնավորապես նկատի ունենալով ծանր իրերի տեղափոխություն, խոտհունձ), այսինքն աշխատում են 9-ժամյա աշխատանքային օրով։

Քանի որ մի կողմից աշխատակիցները չունեն աշխատանքային պայմանագրերի իրենց օրինակները, հետեւաբար չգիտեն ինչ պայմաններով են աշխատանքի ընդունվել, մյուս կողմից զգուշանում են անհնազանդության դրսեւրոման պարագայում աշխատանքից ազատված լինելուց, ուստի շարունակում են աշխատել անորոշության պայմաններում։

Մանկապարտեզները հաճախ բակի ու այգու մասին հոգ տանելու համար լրացուցիչ աշխատուժ չեն ներգրավում եւ նախընտրում են այս ծանր բեռը դնել առանց այն էլ գերբեռնված խմբերով աշխատող դայակների (դաստիարակի օգնականների) վրա։ Այս կանայք (սովորաբար երեխաների հանգստի ժամին պետք է շտապեն այգի՝ խոտհունձի կամ այլ ծանր ֆիզիկական աշխատանքների համար, որը տարիներ շարունակ եղել է դրված դաստիարակի օգնականների վրա։ Սա անընդունելի է հատկապես քանի որ նրանք այդ աշխատանքը կատարում են ի վնաս իրենց հիմնական պարտականությունների պատշաճ կատարման, քանի որ ստիպված են լինում լքել երեխաների սենյակը: Եվ ստացվում է, որ առնվազն 30 երեխայով խմբերի հոգածությունը այդ ընթացքում ընկնում է դաստիարակի ուսերին, ով նույնպես չի կարողանում հանգստանալ ու լիցքաթափվել։ Այսինքն, դաստիարակը եւ դաստիարակի օգնականը աշխատում են առանց ընդհատման 9 աշխատանքային ժամ։

Իրավիճակն էլ ավելի է բարդանում, քանի որ գերբեռնված՝ հաճախ 30 երեխայից ավել խմբերում աշխատում է մեկական դաստիարակ, մեկական դաստիարակի օգնական, եւ բացակայում է դայակ-սանիտարի հաստիքը։

Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ աշխատանքային պարտականություններ են օրինականորեն վերագրվում դաստիարակի, դաստիարակի օգնականի, դայակ-դաստիարակի հաստիքներին, եւ նրանցից ով որն է այսօր կատարում։

(3) Մեզ են հասել տեղեկություններ այն մասին, որ տարիներ շարունակ աշխատակիցներին պարտադրում են «ինքնակամ» դիմումներ գրել, որով նրանք «խնդրում-աղաչում են իջեցնել իրենց աշխատավարձը» (մեջբերումը՝ մեզ դիմած աշխատակցի խոսքերից)։

(4) Բացի այդ, մանկապարտեզների որոշ աշխատակիցներ պնդում են, որ իրենց տարիներ շարունակ չի հատկացվել ամենամյա վճարովի արձակուրդ, դրա փոխարեն նրանք ըստ անհրաժեշտության չվճարվող արձակուրդ են վերցրել։

(5) Մեզ են հասել պնդումներ առ այն, որ որոշ մանկապարտեզներում կան հաստիքներ, որոնց դիմաց գրանցված անձիք երբեք չեն աշխատել այդ մանկապարտեզում։

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում վերոհիշյալի կապակցությամբ եւ հորդորում պատկան մարմիններին ուսումնասիրել իրավիճակը եւ հավաստիանալ, որ Երեւանի մանկապարտեզներում աշխատանքային իրավունքի նման խախտումները այսուհետ կբացառվեն, իսկ դրանք կատարած տնօրենների նկատմամբ կկիրառվի համարժեք կարգապահական տույժ, ընդհուպ մինչեւ հեռացում։ Ձեռնարկված միջոցների ու կատարված աշխատանքների մասին պահանջում ենք նաեւ զեկուցել հանրությանը։

Տպել
3056 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ