Իսպանիան խայտառակ կերպով ԱԱ-ում ճանապարհը զիջեց Ռուսաստանին

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ արդյունք գրանցեց աշխարհի 2018 թ. առաջնության 1/8 եզրափակչում: Այսօր՝ հուլիսի 1-ին, պարտվեց համեմատաբար թույլ մրցակցին՝ Ռուսաստանին: Հաջորդ փուլի ուղեգիրը ձեռքից բաց թողեց հետխաղյա 11-մետրանոցներով:

Ի սկզբանե Ռուսաստանը, մինչեւ հանդիպման ավարտը պաշտպանվելուց ու 11-մետարնոցներով բախտը փորձելուց բացի, տեսականորեն ուրիշ հեռանկարային տարբերակ չուներ: Նրանք հենց այդ պլանով էլ խաղադաշտ էին դուրս եկել ու հաջողությամբ իրականացրին այն:

Հանդիպման հաշիվը բացեցին իսպանացիները: 12-րդ րոպեին Սերգեյ Իգնաշեւիչը Սերխիո Ռամոսի դեմ պայքարում գնդակը պատահմամբ ուղարկեց սեփական դարպասը: Խաղակեսի վերջում իսպանացիներից Խերարդ Պիկեն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց: Այն անվրեպ իրացրեց Արտյոմ Դյուբան: Դրանից հետո թե 2-րդ խաղակեսում, եւ թե լրցացուցիչ խաղակեսերում ռուսները կարողացան անառիկ պահել սեփական դարպասը, թեեւ երեւում էր, որ բավական հոգնել են ու վերջին ուժերով են խաղում:

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց նպատակին հասան, խաղն ավարտվեց ոչ-ոքի (1:1), ու հերթը հասավ 11-մետրանոցներին: Այստեղ ավելի ամուր էին հենց նրանց նյարդերը: Դարպասապահ Իգոր Ակինֆեեւը կարողացավ փրկել իր թիմին 2 11-մետրանոցներից. նա իր բարձունքի վրա էր Կոկեի ու Յագո Ասպասի հարվածներից հետո, ու ռուսները, 11-մետրանոցներով հաղթելով 4:3, պայքարից դուրս թողեցին հզոր մրցակցին: Ակինֆեեւն էլ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:

Քառորդ եզրափակչում Ռուսաստանն ուժերը կչափի Խորվաթիա-Դանիա զույգի հաղթեղի հետ: Խորվաթիան ու Դանիան կխաղան այսօր: Հանդիպումը կսկսվի 22:00-ին:

Տպել
4024 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում