Սկանդալային պաշտոնն արդեն տեր ունի. հայտնի է Շիրակի 3-րդ փոխմարզպետի անունը

«Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակի 3-րդ փոխմարզպետ է նշանակվելու Արա Մելիքջանյանը: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում չհերքեց նաեւ Մելիքջանյանը: Նա նշեց, որ առաջարկը եղել է մարզպետի կողմից, ինքն էլ չի մերժել, այժմ սպասում են վարչապետի կողմից հրամանի հաստատմանը: Արա Մելիքջանյանը՝ իր փոխմազպետ նշանակվելը մեկնաբանեց այսպես.

«Առաջարկը եղել է, ես դրական պատասխան եմ տվել, սպասում ենք վարչապետի հրամանին: Ընտրությունը կարծում եմ կապված է իմ կողմից ՀԿ ոլորտում ծավալած գործունեությամբ, որը միտված է եղել մարզում երիտասարդների ակտիվացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»:

Արա Մելիքջանյանը մասնագիտությամբ ֆինանսիստ է, «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահն է:

ՀԺ-ն արդեն գրել էր, որ Շիրակի մարզպետի 3-րդ տեղակալի պաշտոնը ստեղծվել էր ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական առեւտրի արդյունքում՝ Խաչատուր Վարագյանի համար:

Վարագյան եղբայրները, լինելով ՀՀԿ-ականներ, չափից ավելի սրտնեղած էին ՀՀԿ տեղի վերնախավից․ բանն այն է, որ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն Արթիկի քաղաքապետի պաշտոնում սատարեց ոչ թե ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին, այլ նրան գրեթե թշնամացած հակառակորդին՝ ԲՀԿ-ի շարքերը լքած Մուշեղ Պետոյանին։ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի սպասելիքներին հակառակ, հաղթեց Մխիթար Վարագյանը՝ Խաչատուր Վարագյանի եղբայրը, սակայն նրանք այդպես էլ չներեցին ՀՀԿ-ին։

Ավելին, 2017 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Վարագյանները խոստացան «աշխատել» եւ ձայներ բերել ՀՅԴ-ի համար: Ի դեպ, այս փաստը հրապարակավ չի հերքել նաև Շիրակի այն ժամանակվա դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։ Վերջինս, ՀՅԴ-ի համար ձայներ խոստացած Խաչատուր Վարագյանից իր շնորհակալությունը հայտնելու համար արհեստականորեն ստեղծեց մարզպետի 3-րդ տեղակալի պաշտոնը։

Պաշտոնն արհեստական է, քանի որ մարզպետարանում եւս ցանկություն չկար ստեղծել 3-րդ հաստիքը: Ընդ որում այն ստեղծվեց աշխատակազմի տնտեսված գումարների հաշվին, ասել է թե՝ աշխատակիցներն այլեւս պարգեւավճարներ չեն ստանում, քանի որ այդ գումարով վճարվում է 3-րդ տեղակալի աշխատավարձը։ Ի դեպ, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարզպետի տեղակալը ստանում է 530 հազար դրամ աշխատավարձ:

ՀՅԴ-ն Խաչատուր Վարագյանին պաշտոն տալու նպատակով նախ փորձեց աշխատանքից հեռացնել մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանին, սակայն կառավարությունում առարկեցին, չհամաձայնեցին, քանի որ նա մարզի վերաբերյալ լուրջ տեղեկատվության էր տիրապետում, ու Հովսեփ Սիմոնյանը չկարողացավ գնալ այդ քայլին։

Ստացվում է, որ այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչները, որոնք ընդդիմություն լինելու տարիներին քննադատում էին կադրային ուռճացված համակարգը, բացարձակ ցանկություն չունեն իրենց իշխանության օրոք կրճատել նախորդների ստեղծած արհեստական հաստիքները: Ժամանակին քաղաքական առեւտրի արդյունքում «ծնված» այս պորտֆելը սուր քննադատությունների արժանացավ աղքատ շիրակցիների կողմից, հայտնվեց սկանդալի կենտրոնում, քանի որ մարզպետի 3-րդ տեղակալը աշխատավարձ ստանալու էր մարզպետարանի խնայողությունների հաշվին, այն գումարների, որոնցով կարելի էր մարզի որևէ խնդիր լուծել։

Մենք Արա Մելիքջանյանին՝ Շիրակի 3-րդ փոխմարզպետի թեկնածուին, հարցրեցինք՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ ինքը եւս քննադատությունների կենտրոնում կհայտնվի, նա ասաց.

«Ես չեմ տիրապետում նման տեղեկատվության, թե ինչ պատճառով է փոխմարզպետի 3-րդ հաստիքն ավելացվել, հենց նոր ձեզանից իմացա: Այս իշխանության օրոք, եթե պարզվի, որ այդ հաստիքը ստեղծվել է շահադիտական նպատակով, ապա իմ կարծիքով, կենտրոնական իշխանության կողմից վերանայում կլինի»։

Տպել
6962 դիտում

Վերջ. ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց դժգույն խաղով ու պաշտոնապես հրաժեշտ տվեց Եվրո 2020-ին

Երեւանում 37-ամյա կինը լույս աշխարհ է բերել 11-րդ երեխային

Քեզ հետ ենք, Վենետիկ․ Իտալիայում ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնում հեղեղվող քաղաքի բնակչությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու Արիության մեդալով է պարգեւատրվել հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը. ԱԻՆ

Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ արտահերթ ընտրությունների պահանջով. 2 օր է՝ երթեւեկելի պողոտան փակ է

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային

Գործկո՛մ, դո՛ւրս. ՀՀ ֆուտբոլի հավաքականի երկրպագուները պահանջում են ՀՖՖ գործկոմի հրաժարականը

Բացառվում է, որ ցանկապատի մեջ ապրենք. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ են կազմել

Իսրայելը և Միացյալ Նահանգները ոչ մի բարեկամ չունեն. Հասան Ռոհանի

Վարչապետն ընդունել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահին

Բացահայտվել է Հայոց ցեղասպանության բանաձևն արգելափակած ամերիկացի սենատորի կապը թուրք լոբբիստների հետ

«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի կազմը Հունաստանի դեմ խաղում

ԱՄԷ-ի ներդրողից 515 մլն դրամ է հափշտակվել. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՇՄ նախարարության աշխատակիցներն առանց լրացուցիչ աջակցության իրականացրել են ամբողջ ՀՀ-ի թափոնավայրերի գույքագրում․ նախարար

Տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում. Նիկոլ Փաշինյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու