Պետք է առաջ շարժվենք՝ մերժելով նախկին աշխատանքի՝ հանրության ոչ ընկալելի մասը. դատախազ

01/07/2018 schedule12:39

ՀՀ գլխավոր դատախազության դահլիճում մեկնարկել է ՀՀ դատախազության աշխատողի օրվան և Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստ, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախկին գլխավոր դատախազներ՝ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, Քննչական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը,նախկին դատախազ, Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը, գործող պաշտոնյաներ՝ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ նաև այլ երկրներից, փոխանցում է Tert.am-ը։

Նիստի մեկնարկին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այսօր պատմական և հիշարժան օր է բոլորի համար. Դատախազության աշխատողի օրն այս տարի համընկնում է ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյա տարեդարձի հետ: Նրա խոսքով՝ այս հոբելյանը համընկնում է նաև երկու, հիրավի, պատմական իրադարձության հետ. քսան տարի առաջ՝ 1998թ. հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որի ընդունման օրը՝ հուլիսի 1-ը, 2003 թվականին՝ 15 տարի առաջ, Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվեց որպես «Դատախազության աշխատողի օր»:

Գլխավոր դատախազն ասաց, որ, անշուշտ, հիշում են այն տասնմեկ դատախազներին, ովքեր անձնվիրաբար մասնակցել են Արցախյան ազատամարտին: 

Նա նշեց, որ հասարակությունն իրենց առջև դրել է պահանջների բարձր չափանիշներ: Նրա խոսքով՝ Հայաստանի մերօրյա քաղաքացու տեսլականում դատախազը մարմնավորում է ոչ միայն պետական իշխանությունն ու օրենքը, այլև արդարամտությունն ու մարդասիրությունը՝ իրենցից պահանջելով առօրեական դարձնել օրենքի գերակայության, իրավապաշտպանության, արդարության արժեքները։

Դավթյանն ասաց. «Գիտակցելով դատախազի ընտրած մասնագիտության հասարակական նշանակությունը՝ հասկանում ենք, որ պետք է առաջ շարժվենք՝ համարձակորեն մերժելով նաև նախկին գործելաոճի՝ հանրության համար ոչ ընկալելի դրսևորումները, միաժամանակ հիմնվելով ժառանգություն ստացած լավագույն ավանդույթների վրա և լինելով բավականաչափ ճկուն՝ տեղեկատվական դարաշրջանում իրավագիտակցության բարձրացման աննախադեպ ընթացք ապրող մեր հանրության մեծացող պահանջների հանդեպ»։

Արթուր Դավթյանը նշեց, որ հանցավորության դեմ պայքարում Դատախազությունը միայնակ չէ. «Հետևաբար, նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր գործադիր և դատական իշխանության մարմինների, ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ու Հատուկ քննչական ծառայությունների, Քննչական կոմիտեի մեր գործընկերներին՝ մեր ընդհանուր գործում՝ հանցավորության դեմ պայքարում, անաչառ ու հետևողական գտնվելու, մեր իրավասությունների սահմաններում գործակցելու պատրաստակամության համար»։

Արթուր Դավթյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, վետերաններին, միջազգային գործընկերներին, բարեկամ պետություններին՝ դատախազությունների արդյունավետ և բարիդրացիական փոխգործակցության համար։ 

Խոսքն ուղղելով դատախազներին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Հարգելի՛ դատախազներ, անկեղծ շնորհավորանքի խոսքեր եմ ուզում հղել նաև շնորհակալության արժանի ձեր բոլորի ընտանիքներին: Սա նաև իրենց տոնն է։ Ձեր ծնողները, ամուսինները և երեխաները միշտ պետք է ձեզանով հպարտանալու առիթ ունենան, հավատացած լինեն, որ ձեր՝ ուշ տուն վերադառնալը փոխհատուցվում է պետության անվտանգությանը և ժողովրդի բարօրությանը ձեր պատվաբեր ծառայությամբ: 

Պատվո՜վ ծառայենք, արժանի՜ լինենք Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի կոչմանը: Թող միշտ մեզ հետապնդի լավատեսությունը և մասնագիտական հաջողությունը: 

Խաղաղությու՜ն և զորությու՜ն մեր հայրենիքին»,- եզրափակեց Արթուր Դավթյանը։

Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը։

Դատախազության 100-ամյակի կապակցությամբ ելույթ են ունենում նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները։

Տպել
5178 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան