Ազատման դիմում է ներկայացրել Լոռու դաշնակցական փոխմարզպետը. Լոռին առայժմ 4 փոխմարզպետ ունի

Լոռու փոխմարզպետ, ՀՅԴ կուսակցության անդամ Հովհաննես Թադեւոսյանն այսօր առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել: Armtimes.com-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց անձամբ Թադեւոսյանը՝ նշելով. «Փոխմարզպետի պաշտոնը եղել է քաղաքական պայմանավորվածության արդյունքում՝ նախորդ իշխանությունների ու կառավարության օրոք, ներկա քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ դաշնակցությանը փոխմարզպետի պաշտոն չի տրամադրվել»,- ասաց Թադեւոսյանը՝ նշելով, որ ազատման հրամանը տալու է վարչապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին վարչապետի հրամանով, Լոռու փոխմարզպետ էր նշանակվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը, իսկ հունիսի 21-ին էլ նույն կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ երկու օր առաջ՝ հունիսի 27-ին, վարչապետի հրամանով մեկ այլ փոխմարզպետ է նշանակվել Լոռիում՝ անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը:

Ստացվում է՝ ներկայումս Լոռիում 4 փոխմարզպետ կա: Ի դեպ, օրեր առաջ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պայմանավորվածություն է խախտվել փոխմարզպետների նշանակման հետ կապված:

Մեկ նկատառում եւս՝ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում Հովհաննես Թադեւոսյանը դեռեւս ներկայացված է փոխմարզպետ, իսկ երկու օր առաջ նշանակված անկուսակցական փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի վերաբերյալ ոչինչ նշված չէ:

Տպել
3672 դիտում

Նոր մշակույթ է զարգանում. Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի գործունեության մասին

Ո՞վ է կուլ տալիս Մամեդյարովի նետած քարոզչական խայծը

Կրակոց Աբովյանում. թալանել են «Արեգակ» վարկային կազմակերպությունը

Հրդեհ Գլաձոր գյուղում. այրվել է տանը հարակից անասնագոմի տանիքը. տուժածներ չկան

ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգչուհի Լիլիուի հարսանիքը (լուսանկարներ)

«Իմ քայլը» հիմնադրամի գալա-ընթրիքին հավաքվել է 700 մլն դրամ. Աննա Հակոբյանի ելույթը՝ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)

Ինչպիսին է լինելու Ամանորը Երեւանում. բոլոր միջոցառումների մասին՝ մեկ տեսանյութում

Փրկարարները ջրատարից դուրս են բերել խոշոր եղջերավոր կենդանուն

Բանաձեւի ընդունումը Թուրքիային ցույց տրված կարմիր քարտ է․ Թուրքիան պիտի ընտրի՝ ինչ է դնում զոհասեղանին․ Ստյոպա Սաֆարյան

Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ

Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը. վարորդը լողալով հասցրել է ափ դուրս գալ, վիճակը կայուն ծանր է

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում