Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Հունիսի 28-ին բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ:

Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից, ըստ զորավարժության սցենարի՝ հարձակման անցած հակառակորդի ուժերի դեմ մարտի մեջ են մտել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի զինծառայողները:

Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և թույլ չտալով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը՝ ենթակա ստորաբաժանումները զեկուցել են ընդհանուր իրադրության, հակառակորդի զինուժի գործողությունների ու դրանց ընթացքի մասին: Այնուհետև վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան աջակցություն` իրականացրել են հակառակորդի թիրախների խոցում, հակագրոհի կազմակերպում, որի ընթացքում վերականգնել են առաջնագիծը, իսկ նահանջի դիմած հակառակորդի նկատմամբ իրականացրել հետապնդում՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային:

Զորավարժությունն անցկացվել է համաձայն սահմանված նորմացույցերի` ստուգելու համար անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն թե՛ պաշտպանության կազմակերպման, և թե՛ հակառակորդի մտադրությունները ձախողելու գործում, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Տպել
5695 դիտում

Կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց. Ճանապարհային ոստիկանության պետի ուղերձը

Կան շատ բաներ, որ տենց չեն եղել. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան չընդունեց մեղադրանքը

Վճռաբեկ դատարանի դատավորները Քոչարյանի գործով քննադատում են ՍԴ-ին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան

Մուննաթը՝ ավագանու անդամների վրա, թե ինչու ժամկետը չեն երկարացնում, շատ տարօրինակ է. Զաքարյանը՝ Թոխատյանի մասին

Թոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվվի շփման գծում մարտական հերթապահության ժամանակը

Զարուհի Մեջլումյանը ամուսնուն ներում շնորհելու եւ ազատ արձակելու պահանջով ակցիա էր իրականացնում

Հայտարարություն մրցույթի մասին

Երբեւէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Եվրոպական խաղերին վտանգված է սկանդալի պատճառով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոփոխելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

ԲԴԽ-ի հրաժարականից հետո 200 դատավորին հեռացնելը խաղուպար է լինելու ժողովրդի համար. Ստյոպա Սաֆարյան

ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի

Պուտինն ու Լուկաշենկոն կարող են քննարկել Բելառուսին նավթի մատակարարման հարցը. Պեսկով