Բնակիչները կողմ են, բնակիչները դեմ են․ Ամուլսարի շուրջ խնդիրը բարդանում է

Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի, Եղեգնաձորի բնակիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեության վերաբերյալ։ Բաց նամակում, որը տարածվել է «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնական էլ․հասցեներից մեկի միջոցով, ասված է․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, կառավարության հարգելի՛ անդամներ,

Արդեն 10-ը տարի է «Լիդիան Արմենիա» ընկերությունը գործունեություն է ծավալում մեր համայնքներում, և մենք հասցրել են տեսնել ընկերության պատասխանատու գործունեությունը, հոգատար վերաբերմունքը՝ բնապահպանական խնդիրների և շրջակա համայնքների նկատմամբ: Կարող ենք վստահաբար ասել, որ այսպիսի մանրամասն պլանավորված և որակյալ աշխատանք, բոլորովին նոր եղանակներով ու մեթոդներով՝ Հայաստանում գոյություն չի ունեցել։

Եթե մեր համայնքում, մեր սարում հայտնաբերվել է ոսկու պաշար, և դա երբևիցե պետք է կորզվի, ապա մենք պնդում ենք և պահանջում, որ դա արվի այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին Լիդիան Արմենիան է, որը հետևում է բոլոր չափանիշներին և ունի այնպիսի հեղինակավոր ներդրողներ, ինչպիսիք են Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը։ Ընկերության գործունեության ազդեցության շնորհիվ մեր համայնքներում փոխվել է անգամ վերաբերմունքը բնության, կենդանական աշխարհի ու բույսների նկատմամբ, փոխվել է գյուղացիների վերաբերմունքն աշխատանքի անվտանգության և առողջ կենսակերպի նկատմամբ։ Համայնքներում սկսել են սովորել անգլերեն, ու զարգանում են հանքում աշխատելու մասնագիտությունները։

Մեր կյանքը փոխվում է այն դեպքում, երբ դեռ շահագործումը չի սկսվել, այլ միայն հետախուզական աշխատանքներ ու շինարարություն է իրականացվել։ Մենք գտնում ենք, որ մեզ համար մեծ հաջողություն է, որ մեր կողքին հայտնաբերվել են ոսկու պաշարներ, և դա որոշ մարդիկ թող չներկայացնեն, որպես անհաջողություն մեր համայնքների համար, որոնք այսօր այս հեռու մարզերի ամենաարագ զարգացող համայնքներն են դարձել՝ բազմաթիվ սոցիալական ծրագրերի ու հանքում աշխատող մարդկանց շնորհիվ։ Արդեն 3-րդ անգամ Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաև այլ մարզերից եկած անծանոթ մարդկանց կողմից փակվում են Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքներին, և պահանջում են, որ այստեղ ոչ մի դեպքում չպետք է հանք լինի։

Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչո՞ւ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը։ Համայնքը հակառակը՝ աշխատանք է պահանջում Լիդիանից, քանի որ ընկերությունն ապահովում է նորմալ աշխատավարձ ու աշխատանքի լավ պայմաններ։ Չի կարելի մեր համայնքը զրկել զարգանալու այսպիսի հրաշալի հնարավորությունից։ Մենք սպասում ենք կառավարության արձագանքին, խնդրում ենք որոշում կայացնել, կատարել Ձեր խոստացած ստուգումները, և վերջնականապես փարատել այդ մտահոգությունները, որպեսզի մարդիկ չունենան ավելորդ մտահոգություններ և միամտաբար չմիանան հատուկ նպատակ հետապնդող այդ մարդկանց։

Ելնելով վերոնշյալից մենք՝ ներքոստորագրյալներս, մեկ անգամ ևս խնդրում ենք լուծում տալ այս հարցին և թույլ չտալ, որ մի խումբ խանգարի 1500-ից ավելի աշխատակից ունեցող և լիովին օրինական աշխատող ընկերության աշխատանքներին, իսկ մեզ զրկի յուրաքանչյուր օր վաստակելու ու մեր ընտանիքը պահելու մեր աշխատանքից»։

Հիշեցնենք, Ամուլսար տանող ճանապարհը արդեն 10 օր է փակ է։ Մեծ թվով քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում։ Բողոքին մասնակցում են ոչ միայն Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները, այլ նաև մոտակա գյուղերի բնակիչները, քաղաքացիներ Երևանից և այլ մարզերից։ Նրանք պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռանա Ամուլսարից և չշահագործի հանքը, քանի որ այն բնությանը անդառնալի հետևանքներ կթողնի։

Տպել
2894 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին