Անկախ կուսակցական պատկանելիությունից, համայնքապետերը պարտավոր են բարեխիղճ աշխատել. մարզպետ

29/06/2018 schedule08:30

Հունիսի 28-ին Արարատում կայացած մարզխորհրդի նիստը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին, ներկայացրել Արարատի մարզպետի նորանշանակ տեղակալ Արտավազդ Նազարեթյանին և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանին:

Արարատի մարզպետարանի լրատվական ծառայության փոխանցմամբ, ըստ մարզխորհրդի օրակարգի` մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի վերաբերյալ առաջինը ելույթ է ունեցել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Տերտերյանի զեկույցը, մասնավորապես, վերաբերել է ապրիլ ամսվա ցրտարահության հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասի չափին, մարզպետարանի կողմից վնասների նվազեցմանն ուղղված աշխատանքներին, մարզ ներկրված պարարտանյութերի քանակին ու բաշխմանը, ինչպես նաև համայնքներում անասնաբուժական ծառայությունների ու բուսասանիտարիայի շրջանակներում իրականացվող գործընթացներին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն անդրադարձել է նաև հատկապես այս շրջանում ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրներին և հավելել, որ ճիշտ կառավարման դեպքում ոլորտի խնդիրները կլինեն ավելի քիչ:

Այնուհետև մարզի համայնքների բյուջեների 5 ամիսների կատարողականի մասին զեկույցով հանդես է եկել Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը և ներկայացրել մարզի գյուղական ու քաղաքային համայնքներում սեփական եկամուտների, հողի, գույքահարկի և այլ տուրքերի կատարողականները` առանձնացնելով առավելապես բարձր և ցածր ցուցանիշներ արձանագրած համայնքները:

Մարզխորհրդի նիստի օրակարգային վերջին հարցը վերաբերել է 2018թ. 1-ին կիսամյակում մարզի համայնքներում մարզպետարան կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքներին, որի մասին զեկուցել է ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Ալինա Լալայանը: ՏԻ և ՀԳՄ վարչության պետը համառոտ ներկայացրել է մարզի տարբեր տարածաշրջանների 15 համայնքներում ՏԻՄ, առևտրի և ծառայությունների, հողաշինության և հողօգտագործման, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքները:
Մարզխորհրդի նիստում օրակարգային զեկույցներին վերաբերող հարցերի պարզաբանմամբ ելույթ են ունեցել նաև մի շարք համայնքների ղեկավարներ` անդրադառնալով անասնաբուժական ծառայությունների ընթացակարգերին, ոռոգման համակարգում առկա խնդիրներին և այլն: 
Մարզխորհրդի նիստին օրակարգից դուրս ելույթ են ունեցել նաև Արարատի գլխավոր զինկոմ Արայիկ Մուրադյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Արման Օհանջանյանը: Արայիկ Մուրադյանն անդրադարձել է ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին և համայնք-զինկոմ կապին, իսկ Արման Օհանջանյանը խոսել է քաղաքացիական պաշտպանության բնագավառի մի շարք հարցերի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել բարձրացված հարցերն ու համագործակցությունը դարձնել ավելի սերտ:

Մարզխորհդի նիստի ավարտին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը անդրադարձել է սոցիալական, գյուղատնտեսական ոլորտներում մի շարք համայնքների ղեկավարների թերի աշխատանքին, շեշտել, որ, անկախ կուսակցական պատկանելիությունից, նրանք պարտավոր են պատշաճ կերպով և ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց պարտականությունները: Գարիկ Սարգսյանը հավելել է նաև, որ առկա խնդիրների լուծման ուղղությամբ պատրաստ է համայնքների ղեկավարների հետ տանել համատեղ աշխատանք և այդ նպատակին հասնելու համար նրանց հետ միասին քայլել մեկ ընդհանուր ճանապարհով:

Տպել
2991 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)