Ում էր Արգենտինայի հավաքականը երկար սպասում ավտոբուսում Նիգերիայի դեմ խաղից հետո

ԱԱ 2018-ի D խմբի 3-րդ տուրի Նիգերիայի դեմ խաղից հետո Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը երկար ժամանակ չէր հեռանում «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտից: «Հայկական ժամանակ»-ն ականատես եղավ, որ հունիսի 26-ին տեղի ունեցած հանդիպումից հետո «ալբիսելեստեի» խաղացողները, մարզիչներն ավտոբուսում են, սակայն այն չի շարժվում:

Բանն այն է, որ նրանք սպասում էին թիմի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին: Ֆուտբոլիստը բոլորից ուշ էր դուրս եկել հանդերձարանից՝ վերջինը, ու սիրալիր, առանց շտապելու հարցազրույց էր տալիս խառը գոտում հավաքված հեռուստատեսային, ռադիո, էլեկտրոնային եւ տպագիր մամուլի տասնյակ լրագրողներին:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա արգենտինացիները վերջին րոպեներին կորզեցին այդքան կարեւոր հաղթանակը (2:1): Մրցաշարից դուրս մնալու եզրին էին, միայն հաղթանակը կփրկեր նրանց խայտառակությունից, եւ Նիգերիային պարտության մատնելով D խմբում զբաղեցրին 2-րդ տեղը եւ 1/8 եզրափակիչ դուրս եկան:

Արգենտինացի երկրպագուները Նիգերիայի դեմ խաղից առաջ մետրոյում արդեն աջակցում էին թիմին

Խաղից առաջ ու դրա ողջ ընթացքում էլ նրանց հզոր աջակցություն էին ցույց տալիս երկրպագուները: Անդադար երգում էին. «Առա՛ջ, Արգենտի՛նա, գիտես, որ քեզ սիրում եմ...»:

Տեսանյութերն ու լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի 

Տպել
2241 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում