Դեմոյանի կապրիզներն են, նա պաշտոն չունի, ուղղակի բազմել է տնօրենի սենյակում․ նախարար

Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Հայկ Դեմոյանին կոչ է անում սթափվել եւ լրջանալ։ Նախարարը նշում է, որ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը, որը կոշտ որակումներ է պարունակում իր եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հասցեին, չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա սպառնացել էր ԿԳ նախարարին ու փոխնախարարին նոր բացահայտումներ կատարել նրանց վերաբերյալ։ Դեմոյանն ասել էր, որ պարացնելու է նրանց, նաեւ կոչ էր արել «չհաբռգել»:

Արայիկ Հարությունյանի խոսքով, Դեմոյանն արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի։ «ԿԳ նախարարը եւ նախարարությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի հիմնադիրն են, իսկ պարոն Դեմոյանն արդեն տեւական ժամանակ որեւէ պաշտոն չունի այդ ինստիտուտում»,- նշել է նա ու հավելել, որ գնացել էր հանդիպելու ինստիտուտի ղեկավարության եւ  անձնակազմի հետ, որովհետեւ տարբեր հրապարակումներ կային դրա հետ կապված:

«Այսինքն՝ մենք այնտեղ գնացել էինք որպես լիազոր մարմին եւ պարոն Դեմոյանին լրջանալու եւ սթափվելու կոչ եմ անում, որովհետեւ էն, ինչ-որ նա գրել է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ Դեմոյանը ինստիտուտում աշխատասենյակ չունի, քանի որ տեւական ժամանակ որեւէ պաշտոն չի զբաղեցնում:

Նախարարը նաեւ որոշակի մանրամասներ ներկայացրեց Ցեղասպանության ինստիտուտում տիրող իրավիճակի մասին։ «Հայկ Դեմոյանը Ցեղասպանության ինստիտուտի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպել է, որ նա ազատման դիմում գրի եւ, ըստ էության, եկել եւ տնօրենի սենյակում է բազմել», - ասաց նա՝ տեղեկացնելով, որ Դեմոյանին զգուշացել են այդ ներխուժման հակաօրինական լինելու մասին։

Դիտարկմանը, թե Դեմոյանը գիտխորհրդի ղեկավարն է, Հարությունյանն ասել է, որ ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի է վերածվել, և սա վերանշանակումների անհրաժեշտություն է առաջացրել, իսկ Դեմոյանը «չի նշանակվել»:

«Հակաօրինական է եւ շարունակելու դեպքում մենք կդիմենք ոստիկանություն: Մեզ նամակներ եղան, եւ մենք գնացինք ինստիտուտ ու հանդիպեցինք անձնակազմի հետ: Մենք խնդիրների մասին ենք հարցրել եւ որեւէ հարց բացի ֆինանսական փոխանցումների մասին, չի հնչել», - ասաց նա՝ նշելով, որ սա պարոն Դեմոյանի անձնական կապրիզներն են:

«Ես այս հարցով գրավոր կդիմեմ ոստիկանապետին, որպեսզի այս կարգազանցին, որեւէ պաշտոն չունեցող ինքնակոչին կարգի հրավիրի, որպեսզի օրինականություն հաստատվի ինստիտուտում»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ այս պահին Ցեղասպանության ինստիտուտն ունի ժամանակավոր պաշտոնակատար՝ Գեւորգ Վարդանյանը։ Հետագայում, նշում նախարարը, տեղի կունենա նաեւ ինստիտուտի տնօրենի ընտրություն՝ համապատասխան կարգով: «Առաջիկայում կառավարության նիստում թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն կնշանակվի»,- ասաց նա:

Նշենք, որ նախարարի մեկնաբանություններին ի պատասխան Հայկ Դեմոյանը նոր գրառում է կատարել facebook-ի իր էջում եւ հինգ հարց ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։

«1. Ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:

2․ Արդյո՞ք տեղյակ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից:

3․ ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: Դուք կիսու՞մ եք այդ տեսակետը:

4․ Արդյո՞ք ճիշտ եք համարում որևէ մեկի սենյակ մուտք գործելը առանց թույլտվության կամ որևէ մեկի ներկայության:

5․ Պատրաստ եք արդյո՞ք մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար», - հարցնում է Դեմոյանը:

Տպել
3234 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել