Ծրագիրը դադարեցնելու մասին խոսք չի կարող լինել. «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Ամուլսար տանող ճանապարհը արդեն 6-րդ օրն է փակ է։ Մեծ թվով քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում։ Բողոքին մասնակցում են ոչ միայն Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչները, այլ նաեւ մոտակա գյուղերի բնակիչները, քաղաքացիներ Երեւանից եւ այլ մարզերից։ Նրանք պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռանա Ամուլսարից եւ չշահագործի հանքը, քանի որ այն բնությանը անդառնալի հետեւանքներ կպատճառի:

Արդյո՞ք «Լիդիան Արմենիա» ընկերությունը ականջալուր կլինի քաղաքացիների բողոքին, պարզեցինք «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանից:

- Պարոն Ալոյան, ի պատասխան բողոքների ի՞նչ է պատրաստվում անել «Լիդիան Արմենիա» ընկերությունը, դադարեցնելո՞ւ եք գործունեությունը, թե ամեն դեպքում շարունակելու եք:

- «Լիդիան Արմենիա»-ն շարունակելու է իր աշխատանքը, ճանապարհներն անօրինական կերպով փակ են, որի մասին տեղեկացված են թե՛ ոստիկանությունը, թե՛ ՀՀ իշխանությունները:

- Այսինքն, այդ ճանապարհը փակ լինելու պատճառով ձեր ծրագրերը կասեցվա՞ծ են:

- Գործընթացը կասեցված չէ, ճանապարհները անօրինական կերպով փակ են, ոստիկանությունը պետք է իրականացնի իր աշխատանքը:

- Խոսք չի՞ կարող լինել դադարեցնելու մասին:

- Ծրագիրը դադարեցնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել:

- Իսկ դա էկոլոգիական վնաս չի՞ հասցնելու տեղանքի բնակիչներին:

- Վստահ եմ, որ էկոլոգիական որեւէ վնաս չկա քաղաքացիներին եւ շրջակա համայնքներին: Միանշանակ ընկերությունը աշխատում է բոլոր միջազգային չափանիշներով, մեր բաժնետերերից մեկն է Եվրոպական բանկը, որը տարին երկու անգամ իրականացնում է բնապահպանական աուդիտ եւ ամեն անգամ իրականացնելուց հետո նրանք ունեն իրենց հաշվետվությունը, որտեղ տեղեկացվում է, որ ընկերությունը համապատասխանեցնում է բոլոր իր աշխատանքները միջազգային չափանիշներով: Մենք օրինակելի ծրագիր ենք լինելու հանքարդյունաբերության մեջ` Հայաստանում:

Տպել
5911 դիտում

Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին (լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի «լավ» աշխատանքի շնորհիվ վարորդները շարունակում են ջարդել մեքենաներն ու վտանգել իրենց կյանքը

ՍԱՏՄ-ն անցկացրել է հակամանրէային կայունության վտանգների իրազեկման շաբաթ

Կայացել է «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ հավաքականի բոլոր խաղացողները վրդովված են մեր գլխավոր մարզչի խոսքերից. Հարոյանը քննադատել է Խաշմանյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Թուրքիան Ռուսաստանին հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. ՌԴ ԱԳՆ

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնական Շահեն Հարությունյանն ազատվել է աշխատանքից

Լեհաստանը եւ Լատվիան կողմ են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակմանը

Տավուշի և Շիրակի մարզերի երկու ճանապարհահատվածներ հանվել են երաշխիքային ժամկետից

Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. վարչապետ (տեսանյութ)

ՀՖՖ-ն չի կիսում կարծիքը, որ Մխիթարյանին պետք է զրկել ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագի թեւկապից. ասել է Վանեցյանը

Հալեպի բնակելի թաղամասերի գնդակոծման հետեւանքով 30 վիրավոր կա եւ 5 զոհ, այդ թվում՝ երեխա

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստը

Ես ընդամենը իմ պետի կարգադրությունն եմ կատարել. Սուրիկ Խաչատրյանի գործով վկա

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ

Գեղամ Գեւորգյանը հրաժարվեց ներկայացնել իր դիրքորոշումը, նա այդ մասին ուսանողների հետ կխոսի

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլաեւը խարդախությունների մեջ է խառնված եղել, իր դեմ քրգործ էր հարուցվել. Մարտիրոսյան

Բելառուսի ընտրություններում ոչ մի ընդդիմադիր ուժ խորհրդարան չի անցել. Եվրոպան կրկին չի ճանաչում արդյունքները