Սաղ քաղաք պուլպուլակ է, հեչ մեկից ջուր չի գա․ջրազրկված է Գյումրու ցայտաղբյուրների մեծ մասը

27/06/2018 schedule14:35

Այս ամառ Գյումրիում քիչ ցայտաղբյուրներ են գործում։ Դրանց մեծ մասը ցամաքել են։ Ջրազրկված են անգամ այն ցայտաղբյուրները, որոնք տարիներ շարունակ անգամ ձմռան ամիսներին չէին փակվում։ Քաղաքի կենտրոնական հատվածներում, որոնք հիմնականում հանգստի գոտիներ են նաեւ, ցայտաղբյուրի ջրի բացակայությունը խնդիր է դարձել։ «Ջրի եղածն ի՞նչ էր, գլխներիցս էդ էլ կտրավ»,- ՀԺ-ի հետ զրույցում բողոքեցին գյումրեցիները՝ նշելով, որ մեկ փոքր շիշ ջուրը վաճառվում է 150-ից 200 դրամով, այսինքն՝ մեկ հացից թանկ է։ Իսկ խանութներից  ջուր գնելու ե՛ւ գումար չունեն, ե՛ւ ցանկություն։

«Սաղ քաղաք քայլ-քայլի պուլպուլակ է, միշտ էլ ըդոնցեն ջուր եկել է, վախտըմ առաջ էլ գուկար, հմի ի՞նչխ եղավ, որ չեղավ»,- գյումրեցիների հարցի պատասխանն ունի Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։ Ըստ նրա, խնդիրը ոչ միայն քաղաքի գլխավոր, այլ երկրորդական փողոցներում է առկա։ Ցայտաղբյուրների ջուրը ոչ թե իրենք են անջատել կամ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, այլ  ջրամատակարարման նոր համակարգերն անցկացնողները։ Կնյազ Մանասյանի վստահեցմամբ, հին ջրագծերից Գյումրու ցայտաղբյուրներն անջատվել, սակայն նորերին չեն միացվել։ 

«Այդ պարտավորությունը ցայտաղբյուրի տիրոջն էր։ Նա պետք է այդ պահին ջրմուղի հետ աշխատանք տաներ, եւ ասեր, որ միացումը տրվեր, հիմա պետք է գնան, ասեն, որ գան ու արդեն բնակիչի ծախսով միացումը տան»,- ասաց Կնյազ Մանասյանը։

Մինչ այս քաղաքի բոլոր ցայտաղբյուրների ջրամատակարարումն իրականացվել է անվճար։ Այս տարի, սակայն կարգը փոխվել է։ Ըստ Կնյազ Մանասյանի՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունն այսուհետ անվճար ջուր կտա միայն մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցված կամ տեղադրված ցայտաղբյուրներին, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից հետո կառուցվածքների համար պատասխանատու են դառնում դրանց տերերը։ Նրանք նախ պետք է դիմեն եւ թույլտվություն վերցնեն համայնքապետարանից՝ դրանց տեղադրման համար։ Հետո «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ջրամատակարարման պայմանագիր կնքեն, ջրաչափ տեղադրեն, ստանան ջուր եւ վճարեն դրա դիմաց։  Քաղաքապետարանի պատասխանատուն ասում է՝ որոշումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել Գյումրիում, քանի որ ցայտաղբյուրները տարիներ շարունակ կառուցվել են առանց հատուկ թույլտվությունների եւ հիմնականում փաստաթղթեր չկան, որոնցով հնարավոր լինի ապացուցել, թե դրանք որ թվականին եւ ով է կառուցել ու տեղադրել։ Գյումրիում ցայտաղբյուրների թիվը կտրուկ աճել է 88-ի աղետից հետո:

Ներկա պահին Գյումրիում 700 ցայտաղբյուր է հաշվվում, որից միայն 27-ն է քաղաքապետարանի հաշվեկշռում: Այսինքն, ենթադրելի է, որ միայն դրանք կունենան փաստաթղթեր եւ կսպասարկվեն անվճար։ Իսկ քաղաքացիների կողմից տեղադրված ցայտաղբյուրների մեծ մասը հավանաբար ջրազրկված էլ կմնան, քանի որ կոմունալ վճարումների հարցում դժվարություններ ունեցող գյումրեցիների մեծ մասը, որքան էլ ցանկանա, չի կարողանա հոգալ նաեւ ցայտաղբյուրի ծախսը։

Տպել
2406 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ