Միքայել Օհանջանյանը հաղթել է միջազգային մրցույթում

Ֆլորենցիայի Օպերա Դել Դուոմո թանգարանում ժամանակակից արվեստի ինքնատիպ ստեղծագործություն տեղադրելու նպատակով կազմակերպված միջազգային հեղինակավոր մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ, Իտալիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը:

Արվեստաբանները, արվեստի պատմաբաններն ու համադրողները մրցույթին ներկայացրել էին 45 առաջարկ: Եզրափակիչ փուլ անցած 5 արվեստագետից լավագույնը եղել է քանդակագործ Միքայել Օհանջանյանի՝ «Շեմը ակունք է» խորագրով նախագիծը:

Այս տեղեկությունը նախօրեին հրապարակել է «Արվեստ՝ աշխարհի համար» (Art for The World) միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ նշելով.«Միքայել Օհանջանյանի ինքնատիպ ստեղծագործությունը՝ «Շեմը ակունք է» հայերեն անվանմամբ, կտեղադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանի նախասրահում 6 ամիս շարունակ՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերից»:

Մրցույթի պահանջն է եղել՝ նախագծել աշխատանք, որը մեկնաբանում է հույսի էությունը` Ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող փառահեղ ստեղծագործությունների եւ ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Փետրվարին կազմակերպված մրցույթի գլխավոր պայմանն էր՝ աշխատանքը ներկայացնել ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ:

Միքայել Օհանջանյանի նախագիծը ներկայացնում է հույսի ինքնատիպ մեկնաբանություն. «Հույսը ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ, ես կասեի՝ հենց ինքը՝ կյանքը, հույս է...»,– մեկնաբանում է արվեստագետը:

Տպել
2024 դիտում

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով

Հրդեհ Հաղթանակի զբոսայգում. հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով մեկնել է մի քանի հրշեջ խումբ

Փայտանյութ տեղափոխող բեռնատարն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին` Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան