Լոռու փոխմարզպետի աշխատասենյակն այլեւս դատարկ չէ. նրան արդեն գույք է տրամադրվել

Լոռու մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ աշխատասենյակում արդեն գույք ունի: Այդ պաշտոնում նա նշանակվել էր հունիսի 21-ին, ինչից հետո աշխատավայր այցելելով՝ հայտնաբերել էր, որ աշխատասենյակը գրեթե դատարկ է՝ առանց անհրաժեշտ գույքի: Այդտեղ նա լուսանկարվել էր եւ այն հրապարակել սոցիալական ցանցում:

Անդրեյ Ղուկասյանն այսօրվա գրառմամբ անդրադարձել է նաեւ աշխատանքային օրվան.

«Վերջապես ժամանակ ունեցա և, եթե հետաքրքիր է, պատմեմ մի փոքր աշխատանքային օրվա մասին: Ձեզ հետաքրքրող հարցը, գույքի հետ կապված, արդեն լուծում է գտել: Չնայած ինձ ճանաչողները գիտեն, որ հարցը ամենևին էլ այն չէր, որ ես սեփական գույք չէի կարող տեղադրել իմ աշխատասենյակում, մեկ անգամ ևս ասեմ, որ հարցը վերաբերմունքն էր և որոշ անձանց աշխատանքային պարտականությունները պատշաճ ձևով չկատարելը: Եվ հետայսու ևս ցանկացած անօրինական կամ բարձիթողի երևույթի հանդիպելիս պատրաստվում եմ ձեզ տեղյակ պահել:

Հիմա ավելի կարևոր բաների մասին.

1. Հանդիպել եմ գազի բալոններ արտադրել պատրաստվող իրանական ընկերության ներկայացուցիչների հետ:Իրենք ունեցել են որոշակի անհանգստություն մաքսային և հարկային մարմինների հետ կապված: Մոտ օրերս պատրաստվում են ներկրել 18,000,000 եվրո արժողության սարքավորումների առաջին խմբաքանակը: Կապ եմ հաստատել համապատասխան մարմնի ներկայացուցիչի հետ և փոխանցել տվյալներ: Սակայն, ինչպես ես գիտեմ, և դուք՝ նույնպես, վստահ եմ, ոչ մի խնդիր չի կարող այլևս առաջանալ մաքսային և հարկային մարմինների հետ օրինականության շրջանակներում:

2. Այցելել եմ Վանձորի նորակառույց բժշկական կենտրոն և տեղում ծանոթացել կատարված աշխատանքներին: Մեղմ ասած շատ տպավորված եմ: Կան որոշակի խնդիրներ փաստաթղթային հարցերի և լիցենզիայի հետ կապված, որը պարտավորվել եմ փոխանցել առողջապահության նախարարին և, վստահ եմ, որ մոտ ժամանակներս կունենաք արդեն գործող ժամանակից և հագեցած բուժկենտրոն, որը շատ մեծ ներուժ ունի մեր մարզի և հարակից մարզերի բնակչության սպասարկման համար:Նկարները կտեղադրեմ մի փոքր ուշ»:

Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, մարզպետ Հրանտ Մարգարյանը՝ «Բարգավաճ Հայաստանի»: Լուրեր կան, որ նրանց միջեւ լարված փոխհարաբերություններ են:

Հ.Գ. Անդրեյ Ղուկասյանին տրամադրված աշխատասենյակը մինչ այս զբաղեցրել է նախկին փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Ավելի վաղ նա ասել էր, որ աշխատասեղանն ու համակարգիչն իր անձնականն են եղել, որոնք եւ գնալիս տարել է:

Տպել
3510 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին