Յանսի ղեկավարությունը հաշվապահից կրկնակի գումար է պահանջել. նա երեխայի հետ դրսում է մնացել

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանի (հայտնի է որպես Սերժի Վաչո)  կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նախկին հաշվապահը անչափահաս երեխայի հետ դրսում է մնացել:

«Յանս» ակումբի կին հաշվապահի կողմից ենթադրյալ հափշտակության դեպքը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ: Այս դեպքի մասին հայտնի դարձավ միայն օրեր առաջ, երբ ընկերությունում քննիչի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց խուզարկություններ իրականացնել թե՛ «Յանս» ակումբում եւ թե՛ Վաչագան Ղազարյանի բնակարանում:

Հայտնի դարձավ, որ հաշվապահի դեմ 2017 թվականին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը՝ որպես հափշտակված գումարի չափ նշելով 25 միլիոն դրամ:

Վաչագան Ղազարյանը կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ բնակվում է Սամվել Մայրապետյանի կառուցած Երեւանի Տերյան 66 հասցեի էլիտար շենքում, որտեղ բնակվում են բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այդ շենքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից: Մեր այցի պահին, համենայնդպես, ըստ անվտանգության աշխատակցի՝ Ռուզաննա Բեգլարյանը տան չէր, եւ մեզ վերեւ բարձրանալ չթույլատրվեց: Փոխարենը անվտանգության աշխատակիցը պարբերաբար հետաքրքրվում էր, թե մեզ ով է «ուղարկել»:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է նախօրեին՝ Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը: Վերջինս բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում, ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում: Ապօրինի հարստացման մասով գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ «Յանս» ակումբի հաշվապահի կողմից ենթադրյալ հափշտակության գործը՝ ՀՀ քննչական կոմիտեն:

Երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել է հաշվապահի պաշտպան Թամարա Բաղդասարյանը:

- Տիկին Բաղդասարյան, «Յանս» ակումբի նախկին հաշվապահին ի՞նչ մեղադրանք է առաջադրված:

- Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար:

- Ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

- Ի սկզբանե չի ընդունել եւ մինչ այս պահն էլ չի ընդունում, այնպես չի, որ սա նոր հարուցված քրեական գործ է, մեղադրանքն էլ նոր առաջադրված: Գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող քրեական գործ է:

- Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հաշվապահը նոր է սկսել «Յանսի» ղեկավարության դեմ ցուցմունք տալ, ինչից հետո էլ սկսվել են այս աղմկոտ խուզարկությունները: Ինչո՞ւ է ձեր պաշտպանյալը որոշել հենց մեկ տարի անց ցուցմունք տալ:

- Մեր մարտավարության մեջ ոչինչ չի փոխվել, ի սկզբանե ցուցմունքները տրվել են, այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինները նոր են սկսել ավելի լուրջ նայել ցուցմունքներին: Մենք պատրաստվում ենք նաեւ համապատասխան մարմիններում համապատասխան միջնորդություններով եւ հայտարարություններով հանդես գալ: Ի սկզբանե մեղադրանքը եղել է այլ գումարների շրջանակներում, իրենից վերցվել է լրիվ այլ գումար, ինքը այլ գումարը վախից տվել է, որպեսզի ազատության մեջ հայտնվի: Իմ պաշտպանյալը շատ լավ գիտակցել է՝ ում դիմաց է ինքը կանգնած, այնպես որ նոր բան չի դա, ուղղակի նոր ներկայացվում է: Խնդիրն այն է, որ վարույթն իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա սեպտեմբեր ամսից ունենալով 25 միլիոնի մասով մեղադրանք, գիտեր, որ հաշվապահի ամուսինը տարել եւ «Յանս»-ի տնօրենին առձեռն 40 միլիոն գումար է տվել, որպեսզի իրենք չառարկեն, որ պաշտպանյալիս նկատմամբ գրավ կիրառվի: Վարույթն իրականացնող մարմինը խնդիր պետք է տեսներ, գոնե մեկ անգամ հարցադրում պետք է աներ «Յանսի» ղեկավարությանը, թե ինչո՞ւ եք մարդուց 25 միլիոնի փոխարեն 40 միլիոն վերցրել, ինչով է դա պայմանավորված: Այդ հարցադրումը կարծեմ մինչ այս պահը չի արվել, հիմա նոր սկսվեց այս ամեն ինչը բացվել:

- Այսինքն՝ «Յանսի» ղեկավարությունը հաշվապահից կրկնակի գումա՞ր է պահանջել:

- Այո, պահանջել են, որպեսզի, ըստ էության, իր դեմ բողոք չունենան, ստացականի պատճենն էլ կա: Ստացականով արձանագրվել է, որ սկզբում վերցրել են 6 միլիոն, հետո 34 միլիոն ՀՀ դրամ, նշում են, որ ընդհանուր 40 միլիոն դրամ են ստացել նրա հարազատներից եւ որեւէ բողոք-պահանջ չունեն:

- Հաշվապահին Վաչագան Ղազարյանը կամ կինն է ստիպե՞լ կրկնակի վճարել:

- Դրա վերաբերյալ հետագայում համապատասխան հայտարարություններով հանդես կգանք: Ես երբ ներգրավվեցի որպես իր պաշտպան, առաջին հարցս այն էր հաշվապահին՝ եթե չեք ընդունել մեղադրանքը, ապա ինչո՞ւ եք գումար տվել, պատասխանը եղել է, որ ես կանգնած եմ շատ հզոր մարդկանց դիմաց ու դա իմ ազատության գրավականն է եղել: Իմ պաշտպանյալը հիմա անտուն է, անչափահաս երեխան փողոցում է հայտնվել, ինչ ունեին չունեին, նաեւ հարազատները վաճառել ու հայտնվել են փողոցում: Ինքը հիմա ապրում է իր ընկերուհու տանը:

- Հաշվապահի դեմ հաղորդումը Վաչագան Ղազարյանի կի՞նն է ներկայացրել:

- Ոչ, տնօրենն է ներկայացրել, իհարկե՝ Վաչագան Ղազարյանի կնոջ ցուցումով, այդպես եմ կարծում:

- Բայց, ի վերջո ի՞նչն է եղել պատճառը, ի՞նչ ունեին հաշվապահի դեմ, եթե ձեր պաշտպանյալը պնդում է, որ ինքը գումար չի հափշտակել:

- Հաշվապահը ինքն էլ մինչ այս պահը փորձում է հասկանալ, որն է իր սխալը եղել, փորձում է հասկանալ՝ ինչն է եղել պատճառը, որ որոշել են իրեն տապալել:

- Քանի՞ տարի է աշխատել «Յանս»-ում

- 2012 թվականից մինչեւ 17 թվականի մայիս:

- Առերեսում ձեր պաշտպանյալի եւ Վաչագան Ղազարյանի կնոջ միջեւ եղե՞լ է:

- Մենք ի սկզբանե առերեսումների միջնորդություններով Վաչագան Ղազարյանի կնոջ հետ կապված հանդես եկել ենք, մինչ այս պահը չեն ապահովել մեր այդ իրավունքը, եթե ապահովեն, մենք ուրախ կլինենք:

Տպել
12849 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա