Իսպանիան փրկվեց Մարոկկոյի դեմ խաղում. 1/8 եզրափակչում կմրցի Ռուսաստանի դեմ

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը քիչ էր մնում պարտվեր աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլի վերջին տուրում: B խմբի Մարոկկոյի դեմ 3-րդ խաղն այսօր՝ հունիսի 25-ին, ոչ-ոք՝ 2:2, ավարտեց: 2-րդ պատասխան գնդակը խփեց միայն ավելացված ժամանակում:

Հաշիվը 14-րդ րոպեին Մարոկկոյի կազմում բացեց Խալիդ Բութաիբը: 19-րդ րոպեին Անդրես Ինյեստայի հիանալի անցումից ու փոխանցումից հետո այն հավասարեցրեց Իսկոն: 81-րդ րոպեին Մարոկկոն կրկին հայտնվեց հաղթողի դերում: Այս անգամ աչքի ընկավ Յուսեֆ էն Նեսիրին: Իսպանացիները փրկվեցին 91-րդ րոպեին՝ Յագո Ասպասի գոլի շնորհիվ: Եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց, սակայն գլխավոր մրցավարը տեսակրկնությունների համակարգից (VAR) օգտվելուց հետո հաշվեց գոլը. 2:2, եւ Իսպանիան 1/8 եզրափակչում է:

Խմբի մյուս խաղում Իրանն էլ ոչ-ոքի՝ 1:1, խաղաց Պորտուգալիայի հետ: Այստեղ առաջին խաղակեսի վերջում հաշիվը բացեց Ռիկարդո Կուարեժման, իսկ պատասխան գնդակը 93-րդրոպեին հեղինակեց Կարիմ Անսարիֆարդը:

Այս խմբից առաջին տեղով հաջորդ փուլ է դուրս գալիս Իսպանիան, 2-րդ տեղով՝ Պորտուգալիան: Իսպանիան, ինչպես Պորտուգալիան, ունի 5 միավոր: Թիմերը հավասար են նաեւ խփած բաց ու թողած գոլերի տարբերությամբ՝ +1: Իսպանիան հարեւան երկրին գերազանցում է խմբային փուլում խփած ավելի շատ գոլերի քանակով (6-ը Պորտուգալիայի 5-ի դիմաց) ու գրավում առաջին հորիզոնականը: Վերջին տուրից հետո B խումբն այսպիսին է.

1.Իսպանիա 5 միավոր

2.Պորտուգալիա 5

3.Իրան 4

4,Մարոկկո 1

Այսօր ավելի վաղ տեղի ունեցան նաեւ A խմբի վերջին տուրի խաղերը: Ուրուգվայը խոշոր հաշվով հաղթեց մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանին (3:0): Սաոււդյան Արաբիան էլ առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ (2:1): Այս խմբից առաջին տեղով 1/8 եզրափակչում է հայտնվում Ուրուգվայը, 2-րդ տեղով՝ Ռուսաստանը: A խումբը վերջին տուրից հետո այսպիսին է.

1.Ուրուգվայ 9

2.Ռուսաստան 6

3.Սաուդյան Արաբիա 3

4.Եգիպտոս 0

1/8 եզրափակչում Ուրուգվայը կմրցի Պորտուգալիայի դեմ: Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին: Ռուսաստանի մրցակիցը կլինի Իսպանիան: Նրանք կխաղան հուլիսի 1-ին:

Վաղը տեղի կունենան այս խաղերը.

Խումբ C          18:00. Դանիա - Ֆրանսիա

Խումբ C          18:00. Ավստրալիա - Պերու

Խումբ D         22:00. Նիգերիա - Արգենտինա

Խումբ D         22:00. Իսլանդիա - Խորվաթիա

Տպել
3325 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ