Ես, ճիշտն ասած, 4 տարի է «Գյումրի Գարեջուր» չեմ մտել. Սամվել Բալասանյան

Գյումրիում շարունակվում են տարաբնույթ խոսակցությունները՝ կապված քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող բիզնեսներից մեկում՝ «Գյումրի Գարեջուր» ընկերությունում հայտնաբերված չարաշահումների հետ: «Ճիշտն ասած, աշխատողները մոտեցել են, թե ճի՞շտ է, որ ուզում են գործարանը փակել, էսպիսի խոսակցություններ, ճիշտն ասած, տրամաբանական չէ, սա միակ գործարանն է աշխատող, ուզում են փակել, բան, էդպիսի տպավորություն թող չստեղծվի, որովհետեւ սովորական ստուգում է, սովորական»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Ըստ նրա՝ «Գյումրի Գարեջուր»-ը լուրջ հարկատու է: Շիրակի մարզում առաջին հարկատուն է, եւ տարեկան 1.8-ից 2 մլրդ գումար է վճարում:  Ըստ Բալասանյանի, սա այն գումարի չափն է, որը Գյումրին որպես սուբսիդիա է ստանում կենտրոնական բյուջեից:

ՊԵԿ տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ, «Գյումրի Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, եւ ավելի քան 150 մլն` շահութահարկ: Ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերությունների միջոցով` կիրառելով ոչ շուկայական գներ: Բացի այդ, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից: Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը: Հրապարակված այս տեղեկատվությունը Բալասանյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց: Վստահեցրեց, սակայն, որ, եթե ինչ-որ խախտումներ լինեն, կպարզաբանեն, եւ, ըստ Բալասանյանի, բնականաբար ամեն ինչ իր տեղը կընկնի:

«Ես չգիտեմ, ճիշտն ասած, 4 տարի երեւի «Գյումրի Գարեջուր» չեմ մտել, բայց եթե կան էդպիսի բաներ, բերեք ես մանրամասների մեջ չմտնեմ, հետաքննություն է գնում, բերեք չխանգարեմ: Հիմա ամենակարեւոր խնդիրն այն է, որ էն իրականությունը, որը կա, բացահայտվի, որպեսզի հասկանանք: Պարզ է, պետք է ստուգեն, բոլոր տեղերը ստուգում են, ես ամեն օր ծանուցում եմ տալիս քաղաքի բնակիչներին, որպեսզի իրենց հարկերն ու տուրքերը, գույքահարկը, հողի հարկը մուծեն: Ո՞նց կարող ենք հարկ չհավաքել եւ գոյատեւել: Ի՞նչ կարեւոր է՝ գարեջուրն է, թեթեւ արդյունաբերությունն է, բոլորը պետք է մուծեն: Էնտեղ ձեւակերպումներ կան, խաղի այլ  կանոններ կան եւ այլն, որը ինչ-որ տեղ տարբեր բաներ է առաջացրել, բայց հիմա դա կապ չունի: Կա օրենք, բոլորս պետք է ենթարկվենք եւ մուծենք: Եթե ինչ-որ պատժելու մարդ կա, պետք է պատժել, եթե հարկը չեն մուծել, պետք մուծեն, բոլորս պետք է անենք դա»,- ասաց Սամվել Բալասանյանը:

«Գյումրի Գարեջուր» ընկերության նախագահը Սամվել Բալասանյանի ավագ որդի Միսակ Բալասանյանն է: Տնօրենը՝ ընտանիքի բարեկամ Արշալույս Սանոյանը: Այս պարագայում ինչպե՞ս կարող էր Բալասանյանը չիմանալ ընկերության ֆինանսական խնդիրների մասին: «Ի՞նչ կապ ունի իմ որդին, ի՞նչ է, ես իմ որդուն ասել եմ՝ հարկը չմուծե՞ս: Որեւէ մեկի մտքով չանցնի էդպիսի բան, մենք ազնիվ բիզնես աշխատող ենք եղել, մենք կույտերի միջից ենք հառնեցրել այդ գործարանը, եւ ոչ միայն դա: Երբ հետաքննությունն ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա, բայց ես վստահ եմ, որ դա 2016 թվականի թվերի մասին է խոսքը»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Գյումրի-Գարեջուր» ընկերությունում արձանագրել էր որոշ խախտումներ: Մասնավորապես՝ ընկերությունը նվազեցրել էր հարկային պարտավորությունները: Գարեջրի շուկայի ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը բացահայտել էր նաեւ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունում գնային բարձրացում, ՏՄՊՊՀ-ը պահանջել էր ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Ըստ ընկերության ներկայացրած պարզաբանման, ծախսերի ավելացումը հանգեցրել է ինքնարժեքի բարձրացմանը: Հանձնաժողովը, սակայն ընդգծել էր, որ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում նշված ծախսերն ուռճացված են եւ ունեն ձեւական բնույթ: 2016 թվականին ՏՄՊՊ-ն գործն ուղարկել էր ՊԵԿ:

Այս պահին ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ: Հետաքննության բաժնի եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են քրեական գործի համար կարեւոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ եւ հաշվապահական այլ փաստաթղթեր: Հետաքննությունը շարունակվում է:

Տպել
5844 դիտում

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են