Սարատովկայի անտառներում երեկվանից կորած 79-ամյա քաղաքացին գտնվել է

25/06/2018 schedule10:34

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 24-ին՝ ժամը 18:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 11 փրկարար ծառայող, 10 ոստիկան, կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի և 3 գյուղի բնակիչ:

Ժամը 22:20-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:

Այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 07:00-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում աշխատում են 26 փրկարար ծառայողներ:

Վ. Ա.-ն հայտնաբերվել  է Սարատովկա գյուղին հարակից անտառում:

Տպել
1124 դիտում

ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել

Վերահաստատում եմ իմ ակտիվ մասնակցությունն ընտրապայքարին, Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար

Գողացված բանկային քարտով կանխիկացման փորձ է արվել (տեսանյութ)

Թուրքիայում ստեղծվել է «1915.gov.tr» կայքը՝ Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարելու համար

Սարհատ Պետրոսյանի հայտարարություններից հետո նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է

Ճիշտն ասած՝ ինձ խաբեցին. Թլիկում պարտված միակ թեկնածու

Սահմանապահ գյուղերում 2020-ից ամեն ծնվող երեխայի համար 1000 դոլար կտրվի, ևս 100 հազ. դրամ՝ ամսական

Եթե հանկարծ նկատեք, որ բարեւների առումով ժուժկալ եմ դարձել, չմտածեք, թե մեծամտացել եմ․ Փաշինյան

ՀՀ վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկ են խոնարհել Ծիծեռնակաբերդում (լուսանկարներ)

Գյումրի քաղաքում մասնակի փլուզվել է տան պատը. տուժածներ չկան

Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթում որդին կասկածվում է մոր նկատմամբ բենզինով սպանության փորձ կատարելու մեջ

Դեկտեմբերի 10-ին հեռարձակման թվային ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

Ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են՝ համերգ հեռուստադիտողի հայտով․ վարչապետը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Աննա Դանիբեկյանի՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման մասին օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու նախագիծը

Վաղը Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Ալաշկերտի համայնքապետ է վերընտրվել ՊԵԿ փոխնախագահի հայրը