Վարչապետը ժողովրդի ուժն է. 25 տարվա բացակայությունից հետո Գյումրիում էր Մարթեն Յորգանցը

24/06/2018 schedule12:05

25 տարվա ընդմիջումից հետո Գյումրիում մեծ համերգով է ներկայացել ֆրանսահայ երգիչ եւ կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Յորգանցին Գյումրի էր հրավիրել «Մանուկյան» ընկերությունը գյումրեցի փոքրիկ երգիչների ՝ Մանկապատանեկան արվեստի պալատի «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաների խնդրանքով:«Մարթենը մեր հրավերն ընդունեց առաջին իսկ պահից, մենք ե՛ւ զարմացանք, ե՛ւ անչափ ուրախացանք, քանի որ Յորգանցի երգերը շատերը գիտեն, սակայն քչերն էին նրան ճանաչում: Մեծահասակները նրան լավ են հիշում , 88-ի երկրաշարժից հետո երգիչը մշտապես լինում էր Հայաստանում եւ այցելում էր Գյումրի, համերգներով էր ներկայանում: Եվ երբ Մանուկյան ընկերությունը մեր խնդրանքը փոխանցեց ու ասաց, որ դեղձանիկցիներն ուզում են համագործակցել եւ մանկական ուրախ եւ շատ կարեւոր նախագիծ իրականացնեն, մերժում չեղավ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի  գեղարվեստական ղեկավար Վիկտորյա Մատինյանը:

Յորգանցի հետ երգացանկը ճշտելուց հետո արագ են գործի անցել: 4 ամսում հնարավոր է եղել երգերը սովորել ու ձայնագրվել, պարային բեմադրություններն ավարտին հասցնել: «Նախագիծն անվանեցինք «Հայերեն երգենք»: Սա Յորգանցի մանկական հայտնի երգերից մեկն է: Հայաստանում էլ է շատ երգվում, սփյուռքում էլ: Ի սկզբանե մտածում էինք, որ հաճելի օր ենք ունենալու, բայց, որ դահլիճում շարժվելու տեղ անգամ չի լինի, չէինք սպասում»,- ասաց «Մանուկյան» ընկերության ղեկավար Մկրտիչ Մանուկյանը:

«Ես ալ ամեն բան կպատկերացնեի, բացի այսօրինակ ընդունելությունեն, մտածածներես  ավելի լավը եղավ, ավելի համբավավոր եւ ուրախ»,-անկեղծացավ Մարթեն Յորգանցը:Ամենատպավորիչը համերգի ավարտը եղավ: Բոլորին հայտնի Ճկույթիկ երգը դեռ չավարտված արդեն բեմում, փոքրիկ երգիչների ու Յորգանցի կողքին էին դահլիճի երեխաներն ու նրանց ծնողները: Գրկախառնությունների, արցունքների ու սելֆիների պակաս չեղավ նաեւ դահլիճից դուրս: Համերգի ավարտից դեռ երկու ժամ հետո Յորգանցը շրջապատված էր գյումրեցիներով:

Վերջին անգամ Գյումրիում 25 տարի առաջ էր եղել երգիչը, ասաց՝ քաղաքում շատ բան է փոխվել: «Առաջ որ գալիս էի, արցունքներն աչքերիս էի հեռանում, այսօր հպարտ եմ եւ շնորհակալ եմ այն գյումրեցիներին, ովքեր իրենց երեխաներով այսքան զբաղվում, այսպես ճիշտ ճանապարհ են ցույց տալիս: Եւ փոքրիկները քաղաքավար, աշխատասեր, ժպիտով կմեծնան հայ մթնոլորտի մեջ, որը մենք դժբախտաբար չունինք սփյուռքին մեջ»: Շուտով Հայաստանն ամենեն փնտրված վայրը պիտի դառնա աշխարհում, դուք այնպիսի վարչապետ ունիք, որ օրինակ է բոլորի համար»,-դահլիճում ներկաներին դիմեց Յորգանցը:

«Հիմա մեկեն փոխվեցավ ամեն ինչ, հիմա երկիրը ղեկավարողը ժողովուրդին ուժն է մինակ, դա վարչապետն է, ես կզգամ ամեն ինչ, մեր ժողովուրդին ուժը եկավ եւ այդ ուժը պետք է պահենք, եւ վարչապետն ալ պետք է շարունակե լավ աշխատելը: Իհարկե, բոլոր այս գործերը վայրկյանի մեջ չըլլար, բայց տարիների ընթացքին, եթե ինքզինքը լավ նայի եւ հույս տա, եւ ժողովուրդն էլ իրա հետ աշխատի, դա պարտադիր է, որովհետեւ մինակ կառավարությունը բան մը չի կրնա ընել, ժողովուրդի հետ պիտի աշխատի միասին: Եվ շատ բաներ կրնա փոխվել, շատ-շատ բաներ: Բայց սա շատ ժամանակ գուզե, մի քանի տարի: Հայաստանը շուտով ամենափնտրված վայրերից մեկն է լինելու, ես վստահ եմ: Տաղանդի առումով, որովետեւ հայ ժողովուրդը շատ տաղանդավոր է: Բայց այդ տաղանդը օգտագործելու համար ժողովուրդին պետք է առիթը տրվի, որ կրնանա տաղանդը օգտագործել: Դա վարչապետին գործն եւ իր թիմի»,-վստահ է Յորգանցը:

«Դեղձանիկ»-ի հետ իր համագործակցության համար անչափ ուրախ էր Յորգանցը: Ասաց՝ հենց սա է Նոր Հայաստանի շունչը, ապագան: «Սփյուռքում էսպիսի բաներ չկան, մենակ Հայաստան է ասիկա, դրա համար պետք է Հայաստանի վրա ծանրանանք, մեր ամբողջ ուժը Հայաստանին պետք է տանք եւ սփյուռքահայերը պետք է Հայաստանին շատ օգնեն եւ Հայաստանեն ալ շատ բաներ պետք է առնեն, որովհետեւ Հայաստանն է, որ սփյուռքին ուղղություն կուտա երգի ու պարի, մշակույթի համար: Եվ ոչ միայն այդ: Իրարու հետ աշխատելով սփյուռք եւ Հայաստան, վտահ եմ, որ շատ բաներ պետք է ըլլան, շատ կարեւոր եւ արժեքավոր բաներ»:

Յորգանցը Գյումրի հավանաբար նաեւ 2019-ին կգա: Ե՛վ համերգը ստացվեց ե՛ւ նոր ձայնասկավառակ ունեցավ: Երգչի հայտնի կատարումների հին տարբերակաները Գյումրոիւմ թարմացվել եւ ձայնագրվել են  Յորգանցի եւ «Դեղձանիկ»-ի սաների կատարմամբ: Երգիչը Հայաստանում կլինի մինչեւ հունիսի 29-ը: Ասաց՝ ոչ մի ազատ ժամանակ չունի: «Ամեն վայրկյան բան մը կստեղծվի, տելեֆոն մը գուկա, կրնա՞ք ասիկա ընենք՝ կրնանք, կրնանք անիկա՝ կրնանք: Կինս ալ կսե պտույտի եկած ենք, թեեւ պտույտի ժամանակ չի եղած: Ու  ամեն տարի ասանկ է »,-կատակեց Մարթենը:

Գյումրիում կայացած համերգի հոնորարից երգիչը հրաժարվեց: Ոչ մի լումա չի վերցնելու: Դեղձանիկցիներն էլ որոշեցին, որ գումարը կօգտագործեն բարեգործական նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կամ մանկատան ու խնամքի տների փոքրիկների համար կծախսեն:

Տպել
5824 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)