Գնում ենք արեւմուտք. ՆԱՏՕ-ի հետ` անհատապես

23/06/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 22-ի համարում

Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած  նշանակալի իրադարձություններից մեկը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ներկայացումն էր Հյուսիսատլանտյան խորհրդին: Այս իրադարձությունը Հայաստանում նշանավորվեց նաեւ նրանով, որ ՀՀ իշխանական վերնախավում, մասնավորապես պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի միջեւ որոշակի լարվածություն ստեղծվեց այն կապակցությամբ, թե հատկապես ով պետք է ՆԱՏՕ-ին ներկայացնի Հայաստանի կազմած փաստաթուղթը: Արդյունքում այնպես ստացվեց, որ փաստաթուղթը ՆԱՏՕ-ին ներկայացվեց երկու անգամ` ոչ պաշտոնապես եւ պաշտոնապես:

Ոչ պաշտոնապես այն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հանձնեց ՀՀ ՊՆախարար Սերժ Սարգսյանը, որը հունիսի 10-ին Բրյուսելում մասնակցում էր ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի մասնակից երկրների նախարարների խորհրդի նիստին եւ ձեռքի հետ տարել էր նաեւ այդ պահին արդեն պատրաստ Հայաստանի ԱԳԳԾ: Սակայն քանի որ գոյություն ունեցող կարգի համաձայն փաստաթուղթը պետք է պաշտոնապես հանձնվեր Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդին, որը հատուկ դրա համար նիստ է հրավիրում, ապա դա արդեն արեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հունիսի տասնվեցին: Հիշեցնենք, որ մեր երկու հարեւան պետությունների` Վրաստանի եւ Ադրբեջանի դեպքում ԱԳԳԾ-ն ներկայացրել են այդ երկրների նախագահները: Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ՝ Հայաստանի համար մեծ առաջընթաց է նաեւ այն, որ  ծրագիրն ընդհանրապես կազմվեց:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններում ՀՀ իշխանությունները եւ հատկապես պաշտպանության նախարարությունը այսօր արդեն բավական անհանգստացած է այն կապակցությամբ, թե ինչպես են իրականացնելու ԱԳԳԾ-ի հիմնական սկզբունքները: Իսկ անհանգստության հիմքեր, պարզվում է, իրոք կան, եւ դրանում համոզվելու համար ընդամենը պետք է ծանոթանալ «Համագործակցության գործողությունների պլանը` պաշտպանական համակարգերի ձեւավորման շուրջ» անունը կրող փաստաթղթին, որը դրված է ՆԱՏՕ-ի ինտերնետային էջում, եւ որի նպատակների իրագործման համար էլ, ինչպես նշված է փաստաթղթում, գործիք է հանդիսանում Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Ստորեւ ներկայացնում ենք այդ նպատակներից մի քանիսը.

- զարգացնել պաշտպանական գործունեության ժողովրդավարական վերահսկողության արդյունավետ եւ թափանցիկ մեխանիզմներ

- զարգացնել պաշտպանական սեկտորի արդյունավետ եւ թափանցիկ իրավական եւ դատական վերահսկողություն, ներառյալ` պատշաճ դատական պրոցեսների անցկացում

- զարգացնել պաշտպանական համակարգում ֆինանսների եւ ռեսուրսների  ծախսման արդյունավետ եւ թափանցիկ մեխանիզմներ

- զարգացնել  արդյունավետ եւ  թափանցիկ մեխանիզմներ միջազգային համագործակցությունը ե՛ւ պաշտպանական, ե՛ւ անվտանգության հարցերում՝ հարեւանների հետ լավ հարաբերությունները խորացնելու համար:

Կարծում ենք, մեկնաբանությունները այն հարցի շուրջ, թե ինչու պետք է ՀՀ իշխանությունները վախենան ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման փուլից, միանգամայն ավելորդ են: Նշենք, սակայն, որ մինչ այդ փուլը դեռ շատ ժամանակ կա, քանի որ Բրյուսելում Հայաստանի կողմից ներկայացված փաստաթուղթը պարունակում է միայն այն, թե ինչպես, ինչ ոլորտներում եւ ինչ չափով է ՀՀ-ն պատկերացնում իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Իսկ սրա հիման վրա Հյուսիսատլանտյան դաշինքը կազմելու է գործողությունների ծրագիրը, որն արդեն չափազանց լուրջ փաստաթուղթ է, ներառում է կոնկրետ քայլեր, ժամանակացույց եւ այլն:

Նախորդ օրինակները ցույց են տալիս, որ  այս ծրագիրը պատրաստ է լինում առաջարկությունների փաթեթի հանձնումից մոտ մեկ տարի հետո: Ի դեպ, ԱԳԳԾ կոչվող փաստաթղթի բովանդակությունը գաղտնի է եւ չի հրապարակվում ո՛չ ՆԱՏՕ-ի եւ ո՛չ էլ այն կնքած պետության կողմից: Տվյալ դեպքում, սակայն, կարծում ենք,  հետաքրքիր է նաեւ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթն ընդհանրապես: ՀՀ ԱԳ նախարարության փորձագետներից տեղեկացանք, որ այն ունի չորս հիմնական գլուխ, որոնցից առաջինը վերաբերում է քաղաքական համակարգին` ներառելով ՆԱՏՕ-ի եւ տվյալ պետության միջեւ քաղաքական խորհրդակցությունների եւ քաղաքական երկխոսության հնարավորությունները:

Երկրորդ գլուխը, որ փաստաթղթի ամենակարեւոր մասն է, վերաբերում է պաշտպանական համակարգին, իսկ ամբողջ իմաստն այն է, որ տվյալ պետությունը պետք է ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող մեխանիզմների միջոցով ՆԱՏՕ-ի անդամ պետություններին համահունչ պաշտպանական համակարգ ստեղծի: Իսկ երրորդ եւ չորրորդ գլուխները համեմատաբար քիչ կարեւոր են եւ վերաբերում են ադմինիստրատիվ հարցերի, ինչպես նաեւ ամենատարբեր ոլորտների` գիտություն, հանրային իրազեկում, բնապահպանություն եւ այլն:  ՀՀ ԱԳ նախարարության փորձագետները գտնում են, որ Բրյուսելում ներկայացված փաստաթղթով ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ  բավականին բարձր համագործակցության հայտ է ներկայացրել:

«Մենք շատ բարձր մեսիջ ենք ուղարկել՝ ասելով, որ պատրաստ ենք արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող ցանկացած հարց քննարկել եւ խորհրդակցել ՆԱՏՕ-ի հետ»,- մեզ հետ զրույցում ասում էին  ԱԳՆ-ում: Իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այդպիսի բարձր հայտ ներկայացնելով եւ բարձր մեսիջներ ուղարկելով՝ արդյո՞ք ՀՀ-ն խնդիրներ չի ունենա  Ռուսաստանի հետ: «Մենք այդ սահմանը պահել ենք եւ  այնպիսի  բաներ չենք ցանկացել, որ Ռուսաստանի հետ հակասություններ ստեղծվեն»,- այսպիսին եղավ մեր  հարցի պատասխանը:

Աննա Հակոբյան

Տպել
2710 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին