Հակասահմանադրական մարմին. հակասահմանադրական որոշումներ

23/06/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 22-ի համարում

1998-ին ընդունված «Դատարանակազմության մասին» օրենքով հայ իրավաբաններն աշխարհում անհայտ մի մարմին՝ «Դատարանների նախագահների խորհուրդ» ձեւավորեցին: Վճռաբեկ դատարանի նախագահի ղեկավարությամբ ձեւավորվող այդ մարմնի կազմում ընդգրկվեցին ՀՀ բոլոր մակարդակների դատարանների նախագահները: Խորհրդին իրավասությունների մի անհասկանալի սպեկտոր բաժին ընկավ՝ ոչ այն է խորհրդատվական, ոչ այն է օրենսդիր: «Խորհուրդը դատական կառավարման մարմին է, որն ապահովում է հանրապետության դատական համակարգի բնականոն գոյությունը»,- ասված է նրա կանոնակարգում:

Այն կարող է քննել դատական համակարգին առնչվող բազմաբնույթ հարցեր, առաջարկություններ ներկայացնել օրենքների կատարելագործման ուղղությամբ, մշակել զանազան՝ դատական գործերի բաշխման, դատավորների բացարկի, արձակուրդի, հիվանդության վերաբերյալ կարգեր, «Դատավորի վարքագծի կանոնագիրք», համակարգի ֆինանսավորման հայտեր ներկայացնել կառավարությանը եւ այլն: Սակայն ամենաուշագրավ եւ հակասահմանադրական իրավասությունը օրենքը մեկնաբանելուն է վերաբերում: «Հանրապետությունում միասնական դատական պրակտիկա իրականացնելու նպատակով Խորհուրդը դատավորներին օրենքների ու այլ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ է տալիս»,- ասված է օրենքում:

Մինչդեռ՝ օրենքի պարզաբանումներ կատարել, որ նույնն է՝ օրենքը մեկնաբանել, իրավունք ունի միայն օրենսդիր մարմինը: Օրենքը ոչ օրենսդրական մարմնի կողմից մեկնաբանելու իրավունքը խորհրդային երկրից ժառանգած երեւույթ է, որտեղ Գերագույն դատարանի պլենումը հատուկ «կոմենտարիաներ» էր տպագրում եւ «առաջարկում» դատավորներին՝ պարտադիր կիրառման: Այսպիսով՝ 1998-ին ձեւավորված հակասահմանադրական այդ մարմինը՝ Դատարանների նախագահների խորհուրդը, գործում է արդեն շուրջ 7 տարի: Ըստ «Դատարանակազմության մասին» օրենքի՝ այն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ նիստեր է արել այս ընթացքում եւ 60-ից ավելի հակասահմանադրական որոշումներ կայացրել:

Ըստ էության, դրանք ոչ թե որոշումներ են, այլ օրենքներ: Պարզապես՝ արձակողը ոչ թե Ազգային ժողովն է, այլ Դատարանների նախագահների խորհուրդը: Դրանք հաճախ հակասում են Սահմանադրությանն ու օրենքներին, եւ թեեւ առաջարկվում են դատավորներին՝ խորհրդատվության անվան տակ, սակայն մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ենթակա են պարտադիր կիրառման: Դրանք վերաբերում են օրենսգրքերի զանազան հոդվածներին, պետտուրքի գանձման, սնանկության գործերին, գրավի կիրառմանը: Երբեմն Խորհուրդը, պատասխանելով որեւէ դատարանի նախագահի հարցմանը, որոշում է կայացրել եւ որեւէ խնդրի վերաբերյալ օրենք մեկնաբանել կամ լուծում առաջարկել:

Վերաքննիչ դատարանի նախագահի հարցման պատասխանն ընդհանրապես կարելի է որպես արդարադատության իրականացմանը ակնհայտ միջամտություն որակել, քանի որ խոսքը վերաբերում է կոնկրետ քննվող գործին, որի վերաբերյալ դատարանի նախագահ Կատվալյանին Խորհուրդն ուղիղ հրահանգ է իջեցրել: Կամ՝ Խորհուրդը կարծիք է հայտնել քրդատօրում եւ քաղդատօրում կատարվելիք օրենսդրական փոփոխության առաջարկի վերաբերյալ, որն այդպես էլ չի ընդունվել: Խոսքը վճռաբեկ դատարանին գործն ըստ էության քննելու իրավասություն տալուն է վերաբերում: Ընդ որում՝ առաջարկի հիմնավորման նպատակով դատարանների նախագահների խորհուրդը այնպիսի քննադատության է ենթարկել գործող դատական համակարգը, որ հասարակության մեջ առկա անվստահությունը դատարանների նկատմամբ դրա համեմատ ծիծաղելի է թվում:

Երբեմն Խորհրդի առաջարկները հակասում են օրենքի տրամաբանությանը եւ ապակողմնորոշում դատավորներին: Օրինակ՝ նման որոշումներից մեկով Դատարանների նախագահների խորհուրդը թույլատրել է դատավորներին նիստերի դահլիճից հեռացնել կարգը խախտող ամբաստանյալին եւ դատը վարել առանց նրա, ինչը քրդատ սկզբունքների կոպիտ ոտնահարում է: Մեկ այլ դեպքում Խորհուրդը թույլատրել է դատավորին խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո իր հայեցողությամբ հրապարակել «դատավճիռն՝ ամբողջությամբ կամ մասամբ»: Իսկ Խորհրդի  2000թ. օգոստոսի 16-ի որոշումն ընդհանրապես պետք է ոսկե շրջանակի մեջ առնել եւ փակցնել դատարանների պատերին:

«Բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու գործերով դատական պրակտիկայի մասին» որոշման մեջ Դատարանների նախագահների խորհուրդը նկատել է. «Որոշ դատարաններ գտնում են, որ տվյալ հանցակազմի օբյեկտը կնոջ սեքսուալ ազատությունն ու անձեռնմխելիությունն է, հետեւաբար այդ գործերով որպես տուժող կարող է հանդես գալ միայն կինը: Դրան հակառակ դատական պրակտիկան հիմնականում գնում է այն ուղղությամբ, որ նշված հանցագործության գործերով որպես տուժող կարող են հանդես գալ ինչպես կանայք (աղջիկները), այնպես էլ տղամարդիկ (տղաները)»: Ապա Խորհուրդը որոշել է դատարաններին պարզաբանել.

«Նկատի ունենալով, որ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը ոչ միայն իգական, այլեւ արական սեռի անձանց (հատկապես անչափահասների) նկատմամբ հասարակական լուրջ վտանգավորություն է պարունակում, իսկ քրօրի 112 հոդվածի դիսպոզիցիայում օրենսդիրը չի ընդգծել տուժողի սեռը, ուստի նշված գործերով որպես տուժողներ կարող են հանդես գալ ինչպես իգական, այնպես էլ արական սեռի անձինք»: Ինչ խոսք՝ խիստ արժեքավոր դիտարկում է, մանավանդ՝ այսօրվա պայմաններում:

Արմինե Օհանյան

Տպել
2425 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում