Գործընկերները պետք է զերծ մնան ԼՂ հարցում խաղաղությանը վտանգող քայլերից. Երեւանը՝ Մինսկին

Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի արդյունավետության համար, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ այսօր Մինսկում հանդիպելով բելառուսցի պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ:

Մնացականյանը կարեւորել է, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի բնականոն աշխատանքը, ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Մակեյը, եւս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարեւորել է առաջին պաշտոնական շփումը եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները այսուհետ եւս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին՝ ընդգծելով երկկողմ հարաբերություններում առկա ողջ ներուժի լիակատար կիրառման անհրաժեշտությունը եւ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երեւանը քննադատում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից սպառազինության, մասնավորապես՝ «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքը Ադրբեջանին:

Տպել
6200 դիտում

«ԼԱՅԹ» վարկատեսակ Հայբիզնեսբանկում ձեր բիզնեսի զարգացման համար

Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Լավրով

Յունիբանկը` VLV Electronics-ի լավագույն գործընկեր

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ԱԺ նախագահը քննարկել է Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները

ՀՀ-ում մարզչի կողմից ֆուտբոլիստին ծեծելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել

Սյունիքում կոռուպցիոն քրգործերով 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք

«Women’s Club»-ում Անահիտ Կիրակոսյանին փոխարինող չի լինի

Կառավարությունը ցանկանում է բարձրացնել հանրության ու գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետությունը

Վարչապետի որոշմամբ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ. Ավինյան

Փաշինյանը բարձր է գնահատում է Գերմանիայի դերը ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցության տեսանկյունից

ԱԱԾ-ն գործարկում է Facebook-յան իր պաշտոնական էջը

Բակո Սահակյանը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Համոզված եմ, որ հացահատիկը 10-20 տոկոս կթանկանա. գյուղատնտես

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

Դիլիջանի անտառներից ապօրինի հատել է 2 թաց, կանգուն բոխի, ճանապարհին բռնվել է

ԱՄՆ-ն Թուրքիայից լրացուցիչ ապացույցներ է ուզում Գյուլենին արտահանձնելու համար

Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք