Ինչո՞ւ է Կորյուն աբեղան ազատվել վանահոր պարտականություններից. պարզաբանում

Այսօր տեղեկացրել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից: Ուշագրավ է, որ Կորյուն աբեղան կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության առաջնորդն էր:

Արդյո՞ք այս ազատումը առնչվում է կաթողիկոսի հրաժարականի պահանջը հնչեցնելու հետ, պարզաբանեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

- Տեր Վահրամ, Կորյուն աբեղան ինչո՞ւ է ազատվել վանահոր պարտականություններից:

- Տվյալ իրավիճակում նա իր պարտականությունները չի կատարում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է իրեն փոխարինի մեկ այլ անձով, ով կշարունակի հոգատարել Գայանե վանքին եւ կատարել վանահոր պարտականությունները: Ձեզ հայտնի է, որ Կորյուն աբեղան այս պահին ներգրավված է նախաձեռնության մեջ եւ այդ նախաձեռնության թելադրություններով է զբաղված:

- Սա կապ ունի՞ այդ նախաձեռնության բուն պահանջի հետ:

- Փաստ է, որ Կորյուն աբեղան իր պարտականությունները չի կատարում եւ նաեւ նախաձեռնության մեջ իր ընդգրկվելով՝ նա որոշակի խնդիրներ է առաջացնում մեր եկեղեցական կյանքում: Այդ հարցերով պետք է զբաղվի այլեւս կարգապահական հանձնախումբը եւ այսօր էլ տեսաք, որ Վեհափառ Հայրապետի տնօրինությունը հրապարակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի կողմից, որով Կորյուն աբեղան ազատվեց վանահոր պարտականություններից: Նա կշարունակի մնալ մայրավանքում, որովհետեւ Մայր Աթոռը Սուրբ Էջմիածնի միաբան է:

Սակայն կարգապահական հանձնախումբը եւս իր հերթին պետք է քննության առնի Կորյուն աբեղայի հետ կապված խնդիրները: Ինչպիսին կլինի եզրակացությունը, եզրահանգումը մենք կարող ենք այդ մասին խոսել, երբ որ կարգապահական հանձնախումբը հանդես գա եզրակացությամբ: Դա գործընթաց է, որը չեմ կարող ասել, թե որքան կտեւի, այդ ամենը հրապարակային է: Վերջում մենք կհրապարակենք կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, եւ այլեւս խնդիրը կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

- Եթե Կորյուն աբեղան եկեղեցու հետ չառնչվող մեկ այլ հարցի նախաձեռնության մեջ լիներ, էլի նույն գործընթա՞ցն էր տեղի ունենալու:

- Կարգապահական հանձնախումբ ներկայացվում են բոլոր այն պարագաները, երբ մենք եկեղեցականի հետ առնչված խնդիրներ ենք նկատում եւ ոչ միայն մենք, անգամ, եթե «Հայկական ժամանակ»-ը խնդիրներ է ներկայացնում փաստերով՝ եկեղեցականների վերաբերյալ, դա եւս հիմք է հանդիսանում: Վերջերս էլ այդպիսի փաստեր եղան մեկ այլ եկեղեցականի պահանջում, եւ խնդիրը քննվում է կարգապահական հանձնաժողովի կողմից:

Անձը եւս հրավիրվում է կարգապահական հանձնաժողովի կողմից, եթե անհրաժեշտություն կա վկայությունների, փաստերի, եթե անհրաժեշտություն կա, այլ փորձագիտական վերլուծությունների համապատասխան մասնագետներն էլ են հրավիրվում կարգապահական հանձնախմբի նիստերին:

Այսինքն, բոլոր կողմերին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց դիտարկումները, բարձրաձայնել իրենց խնդիրները եւ այդ ամենը քննարկելուց եւ վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը կայացնում է իր որոշումը եւ իբրեւ եզրակացություն ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այդ ներկայացված եզրակացությունը կարող է գործադրել, սակայն նաեւ Վեհափառ Հայրապետի իրավունքն է, որպեսզի այդ եզրակացությունը կամ որոշումը կյանքի չկոչվի, սա էլ Վեհափառ Հայրապետի իրավունքն է եւ իրավասությունն է:

Նման պարագաներ եւս եղել են: Եղել են դեպքեր, երբ որ եկեղեցականները իրենց թույլ տված ինչ-ինչ զանցանքների համար ներկայացվել են կարգալուծության, սակայն Վեհափառ Հայրապետը ինքը ցանկություն է արտահայտել եւս մեկ հնարավորություն ընձեռել, որպեսզի մարդը սթափվի, զղջա, վերանայի իր ընթացքը եւ շարունակի սպասավորությունը:

Նույնն էլ այս դեպքում պետք է սպասենք, կարգապահական հանձնախումբը պետք է կատարի իր աշխատանքը եւ այնուհետեւ համապատասխան եզրակացությունները ներկայացվեն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ եկեղեցուն:

Ամեն խնդիր, որն առնչվում է եկեղեցականի կերպարի հետ, դրվում է քննության կարգապահական հանձնաժողովում, եթե դրա համար կան հիմքերը, փաստերը, վկայությունները, որոնք պատճառ են դառնում, որպեսզի մարդը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կամ իր թեմակալ առաջնորդի կողմից բերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ համապատասխան քննության ուղարկվի կարգապահական հանձնաժողով:

- Փաստորեն, այստեղ հիմնական խնդիրն այն է, որ նա աշխատանքի չի գնացել եւ վանահորը ոչ վայել ձեւո՞վ է պահել իրեն:

- Անձը նախաձեռնություն է ղեկավարում եւ իրեն վստահող անձանց առաջնորդում է հակականոնական ճանապարհներով, այդ ամենը կարգապահական հանձնախմբի քննության տիրույթում է, որովհետեւ այդ ճանապարհին անձը իրեն, իբրեւ եկեղեցական թույլ է տալիս բազում սխալներ, վրիպումներ, որոնք ենթակա են քննության կարգապահական հանձնաժողովի կողմից, անտեսելով նաեւ իրեն այդ ընթացքում ուղղված հորդորները թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, թե՛ Եպիսկոպոսաց դասի, թե՛ առանձին եպիսկոպոսների եւ թե՛ առանձին իր հոգեւոր եղբայրների, որոնց հետ ինքը ե՛ւ ուսանել է, ե՛ւ ծառայել է, ե՛ւ շարունակում է ծառայել: Այս ամենը չի կարող անտեսվել անձի կողմից: Նրա պահվածքն անթույլատրելի է և դատապարտելի։ Մարդը պետք է պատասխանատու լինի իր արարքների համար։

Տպել
9131 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ