Ազատավանի ԱԱՊԿ նախկին տնօրենը 350.000 դրամի վնաս է հասցրել պետությանը. հարուցվել է քրգործ

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016 թվականների ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ավտոմեքենա հատկացված չլինելու պայմաններում դիզելային վառելիք, իսկ 2016-2017 թվականների  ընթացքում՝ դեղորայք է յուրացրել:

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 եւ 2016 թվականներին «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի նախահաշվի «տրանսպորտային նյութեր» ծախսային հոդվածով նախատեսվել է համապատասխանաբար 270.000 եւ 200 000 ՀՀ դրամ գումար: Սակայն «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ն այդ ընթացքում ավտոմեքենա կամ տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ պայմանագիր չի ունեցել, բացակայել են նաեւ տրանսպորտային ուղեգրերը: Չնայած  դրան՝ 2015թ. մայիսին ձեռք է բերվել 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք, իսկ 120.000 ՀՀ դրամ մնացորդը հատկացվել է գրասենյակային ծախսերին՝ առանց նախահաշվում փոփոխություն կատարելու: 2016 թ. մայիսին այդ նպատակով հատկացված ամբողջ գումարը ծախսվել է առանց հիմնավորման:

Ըստ նախապատրաստված նյութերի՝ հանդիսանալով Ազատավանի ԱԱՊԿ-ի տնօրեն՝ Ա. Ղ.-ն, 2015-2016 թվականների ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամի չափով վառելիք եւ 200.000 ՀՀ  դրամ գումար՝ «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր 350.000 ՀՀ  դրամի չափով նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ Ազատավանի ԱԱՊԿ նախկին տնօրենի 2014 թ. հրամանով աշխատանքային պարտականությունները բարեխիղճ եւ ժամանակին կատարելու համար ՊՈԱԿ-ի չորս աշխատակիցներ պարգեւատրվել են՝ յուրաքանչյուրը 32.500 ՀՀ դրամի չափով: Սակայն պարգեւավճարները չեն տրամադրվել խրախուսված աշխատակիցներին եւ Ա.Ղ-ն պարգեւավճարների ցուցակում նշված աշխատակիցների անվան դիմաց ակնհայտ կեղծ ստորագրություններ դնելու եղանակով յուրացրել է զգալի չափերով գումար:

Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում, ինչպես նաեւ  պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործությունների հատկանիշներ՝ նշված դեպքեր առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի   179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ Արարատի մարզային քննչական վարչությանը:

Տպել
2360 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին