ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական նախկին զույգը փոշմանել է, որ ոստիկանությունը «դարձրել» են վարչապետինը

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին, Երեւան

Իշխանափոխությունից հետո կոալիցիոն նախկին գործընկերներ Դաշնակցություն եւ Հանրապետական կուսակցությունները ծանր են տանում այն փաստը, որ ոստիկանությունը համարվում է վարչապետին առընթեր մարմին: Վերջերս խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քաղաքական հայտարարություն արեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է փոփոխությունների առաջարկ ներկայացնել՝ օրենքի նախագծի տեսքով: ՀՅԴ-ին անհանգստացնում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են, իսկ ոստիկանությունը մեծ դերակատարում ունի այս գործընթացում: Նրա փոխանցմամբ՝ կառույցը գտնվում է վարչապետի ենթակայության տակ եւ միաժամանակ վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը եւս մասնակցելու է ընտրություններին:

«Ոստիկանությանը նախատեսվում է տալ հատուկ լիազորություններ, որը պետք է ընտրական իրավունքը վերահսկի, առաջնահերթ է դառնում ոստիկանության ենթակայության հարցը փոխելը: Այսօր ոստիկանությունը անմիջապես ենթակա է վարչապետին: Վարչապետը, ով էլ լինի, քաղաքական ուժ է ներկայացնելու, եւ ոստիկանությունը չի կարող այս գործընթացում մեկի ենթակայության տակ լինել, որն ունի շահագրգռվածություն, ուստի պետք է սա փոխել, ոստիկանությունը հանել վարչապետի ենթակայությունից եւ դնել կառավարության ենթակայության տակ»,- պարզաբանեց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հիշում է Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ժամանակին հենց գործող վարչապետն էր սուպերվարչապետությանը դեմ:

«Ես չեմ ցանկանում դա մեկնաբանել, քանի որ դա կառավարության որոշելիքն է: Ինձ թվում է, որ նրանք պետք է լինեն անկախ, որ աշխատանքներն իրականացնելիս որեւէ քաղաքական ուժի հոսանքների ազդեցության տակ չլինեն: Նիկոլ Փաշինյանը միշտ դեմ է եղել այդ սուպերվարչապետությանը, երբ մենք օրենքներն ընդունում էինք: Ինձ թվում է, որ ինքը կանի այդ քայլերը, թողենք մարդը աշխատի, քանի որ շատ կարճ ժամանակ է, որ աշխատում է եւ չի հասցնի բոլոր փոփոխություններն անել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Մեր դիտարկմանը, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը վարչապետին առընթեր մարմին դարձնելու օրենքի նախագիծը ՀՀԿ-ն է բերել ԱԺ եւ անցկացրել, Բաղդասարյանը նկատեց. «Մեր բացթողումներից մեկն է դա եղել»:

ՀՅԴ-ից պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ Դաշնակցության կողմ լինելը հետեւյալ կերպ է արդարացնում. «Դաշնակցությունը ոչ թե կողմ է քվեարկել, այլ եղել է կոնսենսուս: Բոլոր քաղաքական ուժերը հանգել են կոնսենսուսի: Այն միայն Դաշնակցությունով չի ձեւավորվել»:

Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը կառավարության ենթակայությունից վարչապետի ենթակայության տակ անցել են 2018 թվականի մարտին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ:

Միանգամայն պարզ է, որ նախկինում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն այս նախագծին կողմ են եղել, քանի որ Սերժ Սարգսյանն է այդպես ուզել: Դաշնակցությունն էլ դեմ լինելով՝ կողմ է եղել, որովհետեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով, նախարարական ու մարզպետական պորտֆելներ ձեռք բերելով՝ զրկված է եղել խոսքի ազատությունից:

Ի դեպ, նշենք, որ այս թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր կառավարություն-խորհրդարան հարցուպատասխաններից մեկի ժամանակ:

«Ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը եւ դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական եւ, հնարավոր է նաեւ սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են»,- մասնավորապես, ասել էր նա:

Այս թեմային Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ իր ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարց հնչեցրեց՝ Փաշինյանը կրում է սուպերվարչապետական կոստյումը, որը պատրաստվել էր Սերժ Սարգսյանի հագով, արդյո՞ք հարմարավետ է զգում իրեն դրա մեջ եւ չի ցանկանում դրանից հրաժարվել եւ բալանսավորել վարչապետի եւ նախագահի լիազորությունները: «Սազո՞ւմ է»,– հարցին ժպիտով արձագանքեց վարչապետը, եւ շարունակեց.

«Դուք ասում եք վարչապետի եւ նախագահի լիազորությունների բալանսավորման մասին, իսկ ո՞վ է ասում, որ բալանսավորումը պետք է լինի դրանց միջեւ, եւ բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Օրինակ, դուք գիտեք՝ ո՞վ է Գերմանիայի նախագահը։ Գիտեք, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ, որովհետեւ շատերը չգիտեն։ Եթե պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, ուրեմն դա այդ պետության վերջն է։ Հայաստանի Հանրապետությունում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիան չի կարող ունենալ երկու ղեկավար։ Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, եւ հետեւաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը եւ ղեկավարումը դրված է կառավարության եւ վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների միջեւ։ Թեեւ չեմ բացառում, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացնենք:

Համաձայն եմ, որ այդ բալանսավորումը պետք է տեղի ունենա, եւ այդ մասին արդեն հայտարարել եմ որպես վարչապետի թեկնածու, բայց ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, որ դա մի օրում տեղի չի ունենալու։ Եթե դա տեղի ունենա մի օրում եւ տեղի ունենա այնպես, որ չապահովի պետական կառավարման համակարգի կայունությունը, մենք կունենանք լուրջ խնդիրներ»,- եզրափակեց նա։

Տպել
10236 դիտում

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան

Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի

Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ

Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր

Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում

Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի

Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)

Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ

Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ

Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին

Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին

Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)