Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու «օրինական հիմքեր» է փնտրում. Տիգրան Աբրահամյան

Նախորդ երկու-երեք ամիսների ընթացքում ադրբեջանական բանակը զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր էր կատարում արցախա-ադրբեջանական շփման գծում, նկատվում էին կուտակումներ: Այդ ամենը հստակ երեւում էր Արցախի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութերում: Հունիսի 10-ին ադրբեջանական մամուլում լուրեր տարածվեցին Նախիջեւանի հատվածում 11 հազար հեկտարի եւ Գյուննութ գյուղի «ազատագրման» վերաբերյալ: Լուրը տարածվում էր տեսանյութով, որտեղ մի խումբ մարդիկ «վերադարձել էին հարազատ գյուղը»: Ինչպես նույն օրը պարզաբանեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ավելի վաղ ադրբեջանական կողմը դիմել էր ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին: Խնդրանքը, ելնելով մարդասիրական նորմերից, բավարարվել էր:

Սակայն ադրբեջանական կողմի ակտիվությունն այսքանով չէր սահմանափակվել: Հունիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ իրենց նպատակը բանակը պատերազմին նախապատրաստելն է՝ հավելելով, որ «բանակցությունները իրենց գործը չեն»:

Վերջին շրջանում ադրբեջանական քարոզչական եւ ռազմական ակտիվության վերաբերյալ զրուցեցինք Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Մեկնաբանելով Նախիջեւանում Գյուննութ գյուղի եւ 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները, մեր զրուցակիցը նշեց, որ հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո, երբ հակառակորդը հարավային եւ հյուսիսային ուղղություններով որոշակի տարածքների վրա վերահսկողություն հաստատեց, Ադրբեջանը փորձում է քարոզչությունը զարգացնել այդ ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ իրենք որոշ բնակավայրեր «ազատագրել են»:

«Պատահական չէ, որ դեռեւս 2016 թ. հրապարակվեցին Թալիշի անվանումով ցուցանակներ, իբրեւ թե իրենք արդեն Թալիշ գյուղում են, նույնը տեղի ունեցավ հարավային ուղղությամբ, երբ փորձում էին ցույց տալ, որ մտել են Ֆիզուլիի կամ Ջաբրայիլի հատվածը»,- ասաց Աբրահամյանը:

Աբրահամյանը հիշեց նաեւ, որ Արցախի հարավային՝ Լելե-Թեփեի ուղղությամբ արբեջանական վերահսկողության ներքո կար մի գյուղ, որը գտնվում էր հակամարտ ուժերի երկկողմանի վերահսկողության տակ: Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիներն այդ գյուղում մոտ 150 տուն են կառուցել եւ փորձում են սեփական հանրությանը ներկայացնել, թե իբր այդ գյուղը գտնվել է հայկական վերահսկողության ներքո եւ իրենք «ազատագրել» են, այնինչ մինչեւ ապրիլյան մարտական գործողություններն էլ այդ գյուղը գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո: Ըստ Արցախի նախագահի խորհրդականի` Ադրբեջանն այդ կերպ ուժեղ քարոզչական աշխատանք է տանում իր հասարակության հետ՝ փորձելով ներկայացնել, որ դեռեւս Հեյդար Ալիեւի օրոք խոստացված Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողության տակ բերելու գործընթացը սկսվել է: Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը ստիպված է այդ ճանապարհով գնում, որովհետեւ 20 տարի դրա մասին են խոսել, եւ մի փուլ էր եկել, երբ այդ քարոզչության տակ մեծացած սերնդի մոտ հարց առաջացավ, թե ուր է այդ խոստացածը:

«Նույնն էլ Նախիջեւանում է: Միջդիրքային տարածությունում ընդհանուր դիտարկման տակ գտնվող գյուղ է: Միգուցե իրենք իրենց տարածքում 100, 200 կամ 500 մ առաջ են եկել եւ փորձում են դա ներկայացնել, թե իբր այդ գյուղը «ազատագրել են»,- ասաց Աբրահամյանը:

Անդրադառնալով Զաքիր Հասանովի հունիսի 20-ին տված ասուլիսին՝ Աբրահամյանը նշեց, որ այն ընգծված քարոզչական բնույթ է կրում եւ ընդհանուր քարոզչական գործընթացի մաս է:

«Այդ մոտեցումը Ադրբեջանի քարոզչական գիծն է՝ ուղղված ներքին լսարանին՝ ցույց տալու «փոքր հաղթանակներ, որոնք տանում են մեծ հաղթանակի»,- նշեց Աբրահամյանը:

Մեր այն դիտարկմանը, որ ակամա զուգահեռներ են տարվում Ադրբեջանի այժմյան եւ մինչեւ 2016 թ. ապրիլ մոտավորապես նույն բնույթի քարոզչական աշխատանքների միջեւ ու մտավախություն կա սահմանային հետագա սրացումների մասով, Աբրահամյանը պատասխանեց, որ Հասանովը ասուլիսի ընթացքում աներկբա հայտարարեց առաջիկա գործողություններին նախապատրաստվելու մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասուլիսի ընթացքում բաց տեքստով հայտարարեց, որ իրենք նախապատրաստում են զորքն առաջիկա ռազմական գործողություններին՝ նշելով, որ դա կախված է որոշակի միջազգային իրողություններից: Դրան զուգահեռ, տարբեր պաշտոնյաներ, փորձագետներ, իշխանական կուսակցության պատգամավորներ անընդհատ փորձում են ցույց տալ ռազմական գործողություններ սկսելու օրինականությունը: Մեդիան նույնպես նախապատրաստական աշխատանքներ է տանում, ցույց տալու «օրինական հիմքերը», որոնք թույլ են տալու նրանց գնալ ռազմական գործողությունների: Այսինքն, ցանկանում են գոնե ֆոնային առումով լեգալ հիմք ստեղծել ռազմական գործողություններ սկսելու համար»,- ասաց Աբրահամյանը:

Դրանից բացի, ըստ նախագահի խորհրդականի, պատերազմի նախապատրաստման քարոզչության թիրախ է նաեւ ադրեջանական հասարակությունը: Մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի ձեռքբերումները եւ մամուլում դրանց վերաբերյալ լուրերի շրջանառումները ուղղված են հենց հասարակության սպառմանը:

«Մենք տեսնում ենք նաեւ մինչապրիլյան փուլին նմանվող գործընթացներ` մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայի ձեռքբերումներ, դրանց շրջանառումը մամուլում՝ ֆոնային էֆեկտ ստեղծելու համար, տեսնում ենք քաղաքական հայտարարություններ, ակնհայտ գործընթացներ են ընթանում»,- նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այդ ամենը հակասում է միջնորդ երկրների բազմաթիվ հայտարարություններին, որտեղ կոչ է արվում կողմերին սեփական հասարակությունները նախապատրաստել խաղաղության:

Անդրադառնալով շփման գծում ներկա պահին տիրող իրավիճակին, Աբրահամյանը նշեց, որ իրավիճակն առաջնագծում կարող է շատ արագ փոփոխվել, ուստի իրավիճակի հանգստությունը հարաբերական է: Նա նաեւ նշեց, որ վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանը տարբեր բնույթի ակտիվություն է ցուցաբերել:

«Վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանը տարբեր փուլերում տարբեր ակտիվություն է ցուցաբերում՝ մի փուլում հատուկ ստորաբաժանումներով, մյուսում՝ տեխնիկայի ակտիվ տեղաշարժերով, որոշ կուտակումներով, այլ փուլում՝ երկուսը միասին: Այսինքն, վերջին երկու ամսվա ընթացքում տարբեր ուղղություններով Ադրբեջանը ակտիվություն է դրսեւորում՝ չհաշված քաղաքական, քարոզչական հարթակում տեղի ունեցող գործընթացները»,- ասաց Աբրահամյանը:

Տպել
4718 դիտում

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ն ու Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել են Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից