Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ավարտվեց հունիսի 21-ին՝ կառավարության հրավիրած արտահերթ նիստով: Սակայն որոշ պատգամավորներ արձակուրդ չեն գնալու: Խորհրդարանում ձեւավորվել է հատուկ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ԸՕ-ի փոփոխությունների մշակմամբ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար երկու հանձնաժողով է ստեղծվել: Բացի ԱԺ-ինը, մյուսն էլ կառավարությունում է ստեղծվել՝ վարչապետին կից:

Ազգային ժողովի աշխատանքային խումբն իր քննարկումները կսկսի հուլիսի 4-ից, սակայն մինչեւ այդ խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները իրենց տեսլականն են ներկայացնում, թե ինչպիսին պետք է լինի «երազանքների» Ընտրական օրենսգիրքը:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԸՕ-ի հետ կապված իրենց մոտեցումները հստակ ու հայտնի են, քանի որ դրանք տեղ են գտել նաեւ ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագրի մեջ: Նա, խոսելով ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին, նշեց մտահոգություն կա, որ հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ինչի արդյունքում ունենանք միայն Երեւանից ներկայացված խորհրդարան:

«Դրա համար, եթե ընդունվի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն եւ այնպես ցուցակները կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտինգային լինել, այսինքն, որ անձին քվեարկում են ոչ միայն իր մարզում: Այն ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցված ռեյտինգայինն է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ռեյտինգային ընտրական համակարգի վերացումն այլընտրանք չունի: «Մենք փորձում ենք մոտեցնել մեր տեսակետները, ընդհանուր կոնսենսուս կա գրեթե բոլոր հարցերի շուրջ, եւ առաջին հիմնական հարցը ռեյտինգային, այն է՝ տարածքային ընտրացուցակների չեղարկումն է»,- ասաց Զոհրաբյանը:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ըստ կառավարության, նախաձեռնվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, սակայն դրա ժամկետների վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրում արտահերթ ընտրություններ նախատեսվում է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ ընտրական օրենսդրությունը բարելավելուց հետո ճիշտ կլինի որոշակի ժամանակ տալ քաղաքական ուժերին։ Սակայն, դիտարկենք, որ ԲՀԿ-ից ոչ միայն պատգամավորների, այլեւ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մակարդակով վարչապետի ընտրության օրը քաղաքական հայտարարություն է եղել, որ ԲՀԿ-ն «հենց վաղն էլ պատրաստ է արտահերթ ընտրության»:

ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանն էլ ասում է, որ ստեղծված հանձնաժողովի նիստերի ժամանակ ռոտացիոն կարգով նախ Հանրապետականը, ապա ԲՀԿ-ն, ԵԼՔ-ը եւ ՀՅԴ-ն ներկայացնելու են փոփոխությունների եւ լրացումների իրենց առաջարկները: ՀԺ-ի դիտարկմանը, որ ՀՀԿ-ից բացի խորհրդարանական մյուս ուժերը ամբողջական համամասնական ընտրակարգի կողմնակից են, իսկ ՀՀԿ-ն՝ ռեյտինգային ընտրակարգի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք ներդաշնակ փոփոխության կողմնակից են:

«Մենք ամբողջական մեծամասնականից անցում ենք կատարել համամասնական համակարգի: Թողել ենք տարածքային ցուցակները, որպեսզի կարողանանք կապը պահպանել ԱԺ-ի հետ: Ստեղծված իրավիճակում պետք է Ընտրական օրենսգիրքը քննարկվի եւ մեկ քայլ առաջ կատարվի, մենք կառչած չենք ռեյտինգային համակարգից, բայց պետք է լուրջ քննարկումներ լինեն՝ արդյո՞ք քաղաքական դաշտը պատրաստ է հիմնովին փոփոխության»:

Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ փոփոխություններից առաջ պետք է հաշվի նստել նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների կարծիքների հետ, քանի որ գործող համակարգը քննարկվել է նաեւ նրանց հետ: «Մեզ պետք է այնպիսի ընտրական օրենսգիրք, որ դասեր քաղելով նախորդ ընտրություններում բացթողումներից, որը քննարկման առարկա էր դարձել, վերացնենք այդ ամենը»:

Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ին փոխանցեց, որ ՀՀԿ-ի ներսում սկսվել են ԸՕ-ի իրենց տարբերակի քննարկումները եւ համապատասխան աշխատանքները: Նրա խոսքով՝ իրենց առաջարկներն արդեն հուլիսի 4-ին հասանելի կլինի բոլորին: Ի դեպ, այն ներկայացնելու է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Մեզ համար ռեյտինգային հարցն անպայման քննարկման առարկա է լինելու: Նախկին այն խնդիրները, առաջարկները, որ ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվել է դրանք ենք կլինեն քննարկման առանցքում: Դրանք են՝ ID ներդրումը, մատնահետքերի, սահմանը հատածների մասով բավականին խնդիրներ կային»:

Վահրամ Բաղդասարյանն  ասում է, որ այս աշխատանքին ոչ միայն ՀՀԿ խմբակցության, այլեւ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են մասնակցելու:

Կառավարությունում ստեղծված հանձնաժողովում կրկնաքվեարկութունը բացառող քննարկվող մեխանիզմներից մեկը մատների անգույն թանաքով թանաքոտումն է, կամ սփրեյավորումը, ինչպես Վրաստանում է: Վարչապետին կից ստեղծված հանձնաժողովի քարտուղար Դաինել Իոաննիսյանը ՀԺ-ին փոխանցել էր, որ այն  էսթետիկ խնդիր չէ, չի երեւում անզեն աչքով, միայն ուլտրամանուշակագույն լույսի տակ է երեւում, առողջությանը վնասակար չէ, բայց հնարավորություն է տալիս, որ անձը, ով արդեն քվեարկել է, ընտրական տեղամաս անգամ չկարողանա մուտք գործել, եթե, իհարկե, դիտորդ, լրագրող կամ համապատասխան կարգավիճակով այլ մարդ չէ: Հաջորդ նորամուծությունն էլ այն է, որ քվեախցիկներում չեն լինելու գրիչներ, քվեաթերթիկների վրա նշումներ չեն լինելու։ «Բավական է այն, որ ընտրողը ծրարի մեջ դնի տվյալ քաղաքական ուժի, դաշինքի քվեաթերթիկը»,- ասել էր Իոաննիսյանը։

Այս նորամուծությունների մասով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Նրանք առաջարկները հնչեցնելիս ասում են՝ մտածում ենք այս ձեւով կամ այլ տարբերակներ: Այդ տարբերակներն այնքան բազմազան են: Մենք այն ժամանակ էլ դրանք քննարկել ենք: Այն միջազգային կառույցները, որոնք պետք է իրականացնեն այս մեխանիզմները, պետք է, որ նրանց մասնագետների հետ էլ խորհրդակցել: Ժամանակի խնդիր կա, որոնք են ֆինանսավորման աղբյուրները: Դրանք բոլորը շատ լավ մտահաղացումներ են, բայց անցած անգամ, որ մատնահետքերի մասին խոսում էին, ասում էին՝ դա վիրավորական է քաղաքացու համար, որ մատները թանաքոտվի եւ այլն»:

Վահրամ Բաղդասարյանը միաժամանակ նշեց, որ կառավարության առաջարկները, երբ կգան խորհրդարան դա եւս կքննարկեն:

ՀՅԴ-ի համար եւս կարեւորագույն հարցը մնում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը առաջարկում է բաց ցանկերով քվեարկություն` ամբողջ հանրապետության տարածքով:

 «Սա ամենաժողովրդավարական ձեւն է, այսինքն` ընտրողը ոչ միայն կուսակցություն է ընտրում, այլ նաեւ այդ ցուցակի մեջ նախասիրություն արտահայտում որեւէ անձի նկատմամբ: Այսպես ստացվում է, որ կուսակցությունը չէ, որ որոշում է հերթականությունը, թե ով պետք է անցնի, այլ որոշում է ժողովուրդը, թե մանդատները կուսակցության մեջ ում տրվեն»:

Տպել
10801 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով