Վրաստանի նորանշանակ վարչապետը արմատական կառուցվածքային փոփոխություններ է խոստանում

21/06/2018 schedule17:43

Վրաստանի խորհրդարանը երեկ ավելի քան 5 ժամ տևած հարցուպատասխանից հետո 36-ամյա Մամուկա Բախտաձեին քվեների 99 կողմ 6 դեմ հարաբերակցությամբ հաստատեց երկրի վարչապետի պաշտոնում:

Բախտաձեի կառավարությունը, սակայն ժամանակավոր բնույթ ունի: Նորանշանակ վարչապետը հայտարարում է, որ առաջիկա երեք շաբաթներին պատրաստվում է գործադիր իշխանությունը արմատական կառուցվածքային փոփոխությունների ենթարկել, որից հետո, հուլիսի կեսերին, ևս մեկ անգամ կգա խորհրդարան` արդեն խորհրդարանականների երկարաժամկետ հավանությանն արժանանալու ակնկալիքով, գրում է Ազատությունը:

«Իմ տեսակետը հետևյալն է. հաշվի առնելով երկրի կյանքում, մասնավորաբար, տնտեսությունում առկա մարտահրավերները, նաև մեր տնտեսության ընդհանուր ծավալները, 11 նախարարն այն առավելագույնն է, որ անհրաժեշտ է Վրաստանի կառավարությանը»,- հայտարարում էր Բախտաձեն` հատուկ ընդգծելով, որ պատրաստվում է կառավարությունում ոչ միայն կառուցվածքային, այլև կադրային լուրջ փոփոխություններ կատարել:

«Առաջիկայում մենք մի շարք նոր դեմքեր ենք տեսնելու կառավարության կազմում: Այժմ կադրային նշանակումների շուրջ բանակցություններ են ընթանում: Կառավարության կազմը համալրվելու է նախևառաջ մասնագիտական շրջանակների ներկայացուցիչներով, որոնք աչքի են ընկնում թե՛ իրենց փորձով, թե՛ որակական հատկանիշներով»,- նշել է Վրաստանի նորանշանակ վարչապետը:

Վրացական լրատվամիջոցները նկատում են, որ նախկինում որպես «Վրացական երկաթուղիների» ղեկավար և ֆինանսների նախարար պաշտոնավարած Բախտաձեն խորհրդարանականների հետ թեժ քննարկումների ժամանակ իրեն բավական վստահ էր դրսևորում: Ընդդիմադիր պատգամավորների սուր հարցերը նրան այդպես էլ հունից չհանեցին, անգամ երբ «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան հարցականի տակ դրեց նախկին վարչապետ Կվիրիկաշվիլիի պաշտոնանկության և Բախտաձեի նշանակման գործնական նպատակահարմարությունը:

«Ձեր փայլուն գաղափարներից ո՞ր մեկն էր, որ արգելափակվեց Գեորգի Կվիրիկաշվիլիի կողմից»,- հարց ուղղեց Բախտաձեին Գիգա Բոկերիան` կրքոտ հակադարձման փոխարեն բավական դիվանագիտական ու չեզոք պատասխան ստանալով: «Գեորգի Կվիրիկաշվիլին բազմաթիվ լավ գաղափարներ ուներ, այնպես որ ես չեմ կարծում, որ տեղին է խոսել արգելափակման կամ նման այլ երևույթների մասին»,- ի պատասխան ասել է Բախտաձեն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ՝ քաղաքական այս ուժի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նորանշանակ վարչապետին յուրատեսակ «քարտ-բլանշ» է տվել` նրան թույլատրելով նոր կառավարության կազմը ձևավորել սեփական հայեցողությամբ:

Իվանիշվիլիի կողմից նորանշանակ վարչապետի հանդեպ տածած վստահությունը պատահական չէ․ վրացական մի շարք աղբյուրների պնդմամբ՝ Մամուկա Բախտաձեն Իվանիշվիլիի ավագ որդու` Ուտայի մերձավոր շրջապատից է, ինչն էլ, ըստ վերլուծաբանների, նրան զգալի անկախության հնարավորություն է տալիս նրան: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ևս հաստատում է՝ Բախտաձեն օժտված է լինելու բավական լայն լիազորություններով թե՛ երկրի օպերատիվ կառավարման, թե՛ կադրային խնդիրների լուծման առումով:

«Կառավարության նոր կազմի ձևավորումը վարչապետի լիազորությունների շրջանակում է, վարչապետի պաշտոնն այսուհետ զբաղեցնում է Մամուկա Բախտաձեն: Ուստի՝ հենց Մամուկա Բախտաձեն է որոշելու, թե ով կընդգրկվի նոր կառավարության կազմում, դա վարչապետի որոշումն է լինելու»,- նշում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Տպել
1579 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)